
103 просмотры
«Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Մանկական վիրաբույժ, մանկական ուրոլոգ Աշոտ Հովսեփյանի գրկում ժպտացող հրաշքը արցախցի 6 ամսական Ռուբինան է՝ մեր փոքրիկ հերոսներից, ով կարողացել է հաղթահարել ոչ միայն առողջական բարդ խնդիրը, այլ նաև վիրահատությունը Երեխայի մոտ ներարգանդային կյանքում հայտնաբերվել էր աջ երիկամի բաժակավազանային համակարգի լայնացում: Ծնվելուց հետո՝ Արցախում ուլտրաձայնային հետազոտությամբ, հաստատվել էր աջ երիկամից մեզի արտահոսքի խանգարում: Ռուբինայի ծնողները դիմել էին «Շենգավիթ» ԲԿ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունք, այստեղ իրականացվել է ուրոդինամիկ համալիր հետազոտություն և վերջնական ախտորոշվել է՝ աջ երիկամի լրիվ երկատում, երկատված վերին հատվածի էկտոպիկ միզածորանի օբստրուկտիվ մեգաուրետոր: Այսինքն՝ վերին կեսի միզածորանը միզապարկին միանում էր ոչ տիպիկ տեղում և վերջինիս բացվածքը խիստ նեղածաց էր, որի հետևանքով մեզի արտահոսքը վերին կեսից խանգարված էր: Դա հանգեցրել էր երիկամի վերին կեսի և միզածորանի լայնացումների և ախտահարման: Աշոտ Հովսեփյանի կողմից իրականացվել է երկատված երիկամի ավազանների և միզածորանների ռեկոնստրուկտիվ վիրահատություն՝ լապարոսկոպիկ եղանակով: Նույն եղանակով էկտոպիկ միզածորանը անջատվել, մոբիլիզացվել և մասնահատվել է և բերանակցվել երկատված երիկամի ստորին կեսի ավազանի հետ: Երեխայի երիկամի երկու հատվածներից մեզի ադեկվատ արտահոսքը վերականգնվել է Հետվիրահատական շրջանը անցել է հարթ, երեխան իրեն հրաշալի է զգում և պատրաստվում է դուրսգրման: Նման վիրահատությունները կարևոր են ոչ միայն առողջության նկատառումներից ելնելով, այլեւ կյանքի որակը լավացնելու նպատակով: Õ€.Õ£. Ô¼Õ¸Ö'Õ½Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Ö€Õ¨ Õ°Ö€Õ¡ÕºÕ¡Ö€Õ¡Õ¯Õ¾Õ¡Õ® Õ§ Õ®Õ¶Õ¸Õ²Õ« Õ©Õ¸Ö'ÕµÕ¬Õ¿Õ¾Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ´Õ¢Ö‰