
133 просмотры
Արքայախնձորը համարվում է աշխարհի ամենատարածված արևադարձային մրգերից մեկը։ Այն առավել հաճախ օգտագործվում է պահածոյացված վիճակում կամ հյութեր պատրաստելու համար, սակայն այս միրգը շատ օգտակար է, ուստի մասնագետները հորդորում են չխուսափել նաև թարմ արքայախնձորից և հաճախ օգտագործել այն ինչպես ամբողջական, այնպես էլ հյութի տեսքով։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում արքայախնձորի և դրանից պատրաստված հյութի ամենաօգտակար հատկութուններն ու հինգ պատճառ դրանք սննդակարգում ներառելու համար։ Ô±Õ´Ö€Õ¡ÕºÕ¶Õ¤Õ¸Ö'Õ´ Õ§ Õ«Õ´Õ¸Ö'Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ¨ Արքայախնձորը վիտամին С-ի հիանալի աղբյուր է, իսկ այս տարրը իմունախթանիչ հակաօքսիդանտ է, որն օժտված է նաև հակաբորբոքային հատկություններով։ Վիտամին С-ն բարելավում է իմունային համակարգի աշխատանքն ու խթանում է լեյկոցիտների արտադրությունը, որոնք էլ պայքարում են ախտածին տարրերի դեմ։ Õ†ÕºÕ¡Õ½Õ¿Õ¸Ö'Õ´ Õ§ Õ½Ö€Õ¿Õ¡Õ¶Õ¸Õ©Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ« Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ¯Õ¡Õ¶ÕÕ¡Ö€Õ£Õ¥Õ¬Õ´Õ¡Õ¶Õ¨ Արքայախնձորը պահպանում է սրտանոթային համակարգի առողջական վիճակը, կանխում է թրոմբների առաջացումը, բարելավում է արյան շրջանառությունն ու նվազեցնում է գլխուղեղի կաթվածի և սրտամկանի ինֆարկտի վտանգը։ Այս միրգը հարուստ է երկաթով, իսկ այս տարրը շատ կարևոր դեր է խաղում արյան կարմիր բջիջների արտադրության հարցում։ Օրական ընդամենը մի շանի շերտ արքայախնձոր ուտելը կամ մի բաժակ հյութ խմելն օգնում է զգալիորեն նվազեցնել սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Նպաստում է ոսկորների ճիշտ զարգացմանը Այս միրգը պարունակում է մանգան և կալցիում, որոնք ամրապնդում են ոսկորներն ու շարակցական հյուսվածքները։ Կալցիումը նվազեցմում է օստեոպորոզի և ոսկորների դեգեներատիվ հիվանդությունների զարգացման հավանականությունը, ուստի արքայախնձորի գործածությունը կօգնի ամրապնդել ոսկորներն ու նվազեցնել կոտրվածքների հավանականությունը։ Նվազեցնում է սթրեսի մակարդակը Արքայախնձորը հարուստ է նաև В խմբի վիտամիններով, որոնք բարելավում են կոգնիտիվ գործառույթները։ Բացի այդ, այն պարունակում է նաև տրիպտոֆան ամինաթթու, որը խթանում է սերոտոնինի՝ տրամադրությունը կարգավորող նեյրոտրանսմիտերի արտադրությունը։ ÕŠÕ¡Õ°ÕºÕ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¿Õ¥Õ½Õ¸Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Այս մրգի մեջ պարունակվող С և А վիտամիններն ու հակաօքսիդանտներն օգնում են պահպանել աչքերի առողջությունը։ Վիտամին А-ն, մասնավորապես, նվազեցնում է դեղին բծի դեգեներացիայի հետևանքով տեսողության կորստի հավանականությունը։ Նյութի աղբյուրը՝ medikforum.ru