
131 просмотры
Որո՞նք են բազմակի միելոմայի առաջացման պատճառները։ Բժիշկները դեռևս չեն հայտնաբերել միելոմային հիվանդությանը հանգեցնող բջջային փոփոխության պատճառը, սակայն գոյություն ունեն ռիսկային խմբեր. • Տարիք. Հիվանդությունը հանդիպում է հիմնականում մեծահասակների մոտ՝ սովորաբար 65 տարեկանից հետո, հազվադեպ՝ մինչև 40 տարեկան հասակի մարդկանց մոտ: • Սեռ/ Ռասա. Հիվանդությունը ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց շրջանում, քան կանանց, և կրկնակի հաճախ հանդիպում է աֆրիկյան արմատներ ունեցող անձանց շրջանում: Միելոման ավելի քիչ տարածվածություն ունի ասիական կամ իսպանական ծագում ունեցող մարդկանց մոտ: • Միջավայր․ Գոյություն ունեն գործոններ, որոնք կապված են հիվանդության առաջացման բարձր ռիսկի հետ: Օրինակ, որոշ գյուղատնտեսական քիմիական նյութեր կամ ճառագայթումը կարող են մեծացնել հիվանդացության հավանականությունը: Սակայն շատ հիվանդների դեպքում բժիշկները չեն կարողանում հիվանդությունը կապել որևէ ռիսկի գործոնի հետ: • Ժառանգականություն ․ Հանդիպում են դեպքեր, երբ ընտանիքում կա մեկից ավելի միելոմայով հիվանդ: Բայց դա հազվադեպ երևույթ է, այսինքն չի դիտարկվում որպես միելոմայի ժառանգաբար փոխանցման միտում: • Ավելորդ քաշ․ Որոշ հետազոտողներ ենթադրում են, որ ավելորդ քաշը կարող է նպաստել մեիլոմայի զարգացմանը: Մարմնի նորմալ քաշի պահպանումը նվազեցնում է միելոմայի և այլ ուռուցքային հիվանդությունների առաջացման ռիսկը: • Թույլ իմունային համակարգ ․ Թույլ իմունային համակարգը բարձրացնում է միելոմայի զարգացման հավանականությունը: Որոշ հանգամանքներ թուլացնում են իմունային համակարգը, օր՝ ՄԻԱՎ-ը: Ռիսկի խմբում են նաև այն մարդիկ, որոնք օրգանի փոխպատվաստումից հետո ընդունում են իմունային համակարգը ճնշող դեղորայք: • Աուտոիմուն հիվանդություններ․ Աուտոիմուն հիվանդությունների ժամանակ իմունային համակարգը սխալմամբ հարձակվում է առողջ բջիջների վրա: Որոշ աուտոիմուն հիվանդություններ կարող են մասամբ նպաստել միելոմայի առաջացմանը, օր՝ պերնիցիոզ սակավարյունությունը, հեմոլիտիկ սակավարյունությունը, գայլախտը: Õ"Õ«Õ¥Õ¬Õ¸Õ´Õ¡ÕµÕ« Õ¡ÕÕ¿Õ¸Ö€Õ¸Õ·Õ¸Ö'Õ´Õ¨ Մինչ միելոմա ախտորոշելը, բժիշկը կատարում է ֆիզիկական զննում և ծանոթանում է անձի առողջական խնդիրներին: Ինչպես նաև պետք է կատարվեն՝ Արյան հետազոտություններ` պարզելու արյան բջիջների քանակը(արյան ընդհանուր հետազոտություն), անոմալ քիմիական նյութերի առկայությունը (արյան բիոքիմիական հետազոտություն) և ոչ նորմալ սպիտակուցների քանակը: Ոսկրածուծի ասպիրատ և բիոպսիա. կոնքազդրից վերցվում է ոսկրածուծի և ոսկրի նմուշ ասեղի միջոցով, ստուգվում է քաղցկեղի առկայությունը և որոշվում է միելոմային բջիջների քանակը ոսկրածուծում: Ճառագայթային հետազոտություն․ ճառագայթային հետազոտության միջոցով պարզում են, թե որքանով են վնասված կամ ախտահարված ոսկրերը: Ռենտգեն հետազոտությունը ստանդարտ ճառագայթային հետազոտություն է: Եթե բժիշկը գտնում է, որ կարիք կա ավելի խորը հետազոտության, կարող է խորհուրդ տալ կատարել Մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ), Համակարգչային շերտագրություն (CT) կամ Պոզիտրոն-էմիսիոն շերտագրություն (PET): Նյութի՝ աղբյուրը