
79 просмотры
Հայաստանում ստոմատոլոգիան զարգացնելու և այն միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ լուրջ քայլեր են իրականացվում։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց բժիշկ-ստոմատոլոգ Իննա Գազազյանը՝ պնդելով, որ եթե ոչ հավասար, ապա գոնե բավարար չափով կիրառվում են միջազգային ձեռքբերումները նաև մեր երկրում, իսկ տարածաշրջանում ստոմատոլոգիայի ոլորտում Հայաստանը նույնիսկ առավելություններ ունի: Բժիշկ-ստոմատոլոգը, մասնավորապես, խոսեց թվային ստոմատոլիոգիայի մասին, որը մուտք է գործել Հայաստան դեռևս 2008թ-ին և ժամանակի հետ ավելի լայն կիրառում է ստանում: Ըստ նրա՝ համակարգի միջոցով ստանում են ապագա ատամների մոդելը, որը հատուկ 3D սկաների միջոցով տեղափոխվում է համակարգիչ և երաշխավորում գերազանց արդյունք: Ատամնաբույժի խոսքով՝ արդեն 2015թ-ից Հայաստան մուտք է գործել Տրիոս բերանի խոռոչի սկաները, ինչն արդեն նորամուծություն է: «Եթե նախկինում ստոմատոլոգիայի օրթոպեդիկ փուլը մշտապես կատարվել է չափսանյութ կիրառելով (երբ չափսը ստանալուց հետո այն ուղարկվում է տեխնիկական լաբորատորիա, որտեղ ստանում են գիպսից մոդելներ և ենթարկվում մի շարք գործողությունների), այս դեպքում մարդկային գործոնը դեր չի ունենում: Ներբերանային սկաները մեզ թույլ է տալիս անմիջապես բերանի խոռոչի պատկերը տեղափոխել դեպի համակարգիչ` առանց չափսանյութերի` միայն սկանի միջոցով: Սա մեզ թույլ է տալիս խնայել նախ հաճախորդի ժամանակը, իսկ ամենակարևորն այն է, որ ստանում ենք ավելի ճշգրիտ և գերազանց արդյունք»,- ասաց նա: Իննա Գազազյանը նաև նշեց, որ գիտաժողովներ են կազմակերպվում արտասահմանյան մասնագետների մասնակցությամբ, ինչն արդեն ավանդական բնույթ է կրում: Õ‰Õ¶Õ¡ÕµÕ¡Õ® Õ¶Ö€Õ¡Õ¶, Õ¸Ö€ Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ½Õ¿Õ¸Õ´Õ¡Õ¿Õ¸Õ¬Õ¸Õ£Õ«Õ¡Õ¶ Õ¥Ö€Õ¡Õ·ÕÕ¡Õ¾Õ¸Ö€Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¢Õ¡Ö€Õ±Ö€ Õ¸Ö€Õ¡Õ¯, Õ¨Õ½Õ¿ Ô³Õ¡Õ¦Õ¡Õ¦ÕµÕ¡Õ¶Õ«, Õ£Õ¸Ö'Õ´Õ¡Ö€Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¡Õ¼Õ¸Ö'Õ´Õ¸Õ¾ Õ§Õ¬ Õ¤Õ¥Õ¼ Õ¶Õ¯Õ¡Õ¿Õ¥Õ¬Õ« Õ¦Õ«Õ»Õ¸Ö'Õ´ Õ§ Õ´Õ«Õ»Õ¡Õ¦Õ£Õ¡ÕµÕ«Õ¶ Õ£Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶: «Միանշանակ այստեղ ավելի էժան է. չեմ վախենա ասել, որ ոչ միայն էժան է, այլ նաև որակով։ Եվ հետո, եթե մենք արդեն թվային ստոմատոլոգիան ենք կիրառում, դա արդեն լուրջ պատրաստվածության մասին է խոսում»,- ասաց նա: Ի դեպ՝ բժիշկ-ստոմատոլոգը խոսեց նաև Հայաստանում առկա մշակույթի մասին, երբ ատամնաբույժի մոտ են գնում ծայրահեղ վատ վիճակում: «Ցավալի է, որ հայավարի, մինչև դանակը չի հասնում ոսկորին՝ չեն դիմում ատամնաբույժներին: Պետք է հասկանալ, որ ատամնաբույժի մոտ գալը պետք է պարտականություն լինի 6 ամիսը մեկ՝ պրոֆիլակտիկ ստուգումների, և դա հնարավորություն կտա խուսափել լուրջ խնդիրներից»,- ասաց նա: