
101 просмотры
Երևան քաղաքի ավագանին որոշեց առողջապահական համակարգում ներդրած նշանակալի ավանդի համար բժշկական գիտությունների դոկտոր , պրոֆեսոր , ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պատվավոր պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանին շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։ ՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ Հովհաննես Սարուխանյանը նման կոչման է արժանանում նաև բժշկագիտության ոլորտում երկարամյա գիտամանկավարժական գործունեության և ունեցած ձեռքբերումների համար: «Հովհաննես Սարուխանյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի, Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահ Մուշեղ Միրիջանյանի և Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի կողմից: Երկար տարիներ Հովհաննես Սարուխանյանը զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության վիրաբուժության գլխավոր մասնագետի պաշտոնը: Մեծ ավանդ ունի Արցախյան պատերազմի և Սպիտակի երկրաշարժի պատճառով տուժած անձանց աջակցելու և օգնելու առումով»,- նշեց զեկուցող Արմինե Վարդանյանը: Որոշումն ընդունվեց միաձայն՝ 34 «կողմ» ձայներով: Հովհաննես Վազգենի Սարուխանյանը ծնվել է 1938 թվականի մարտի 25- ին, Երևանում։ 1955-1961 թթ. սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժկանխարգելիչ ֆակուլտետում: 2011 թ վական ից ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչն է: 2018 թ. ամբիոնն անվանակոչվել է պրոֆեսոր Սարուխանյանի անունով: 1987-2018 թթ. զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության վիրաբուժության գլխավոր մասնագետի պաշտոնը: 1987-2015 թթ. եղել է Հայկական վիրաբուժական ասոցիացիայի նախագահը: Մինչ օրս Հովհաննես Սարուխանյանը ղեկավարում է « Էրեբունի» և « Նաիրի» բժշկական կենտրոնների վիրաբուժական ծառայությունները: 2007 թ. Հովհաննես Սարուխանյանին շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում, արժանացել է նաև մի շարք այլ պարգևների: