
53 просмотры
«ԱՅՍ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է TERT.AM –Ը: Յուրաքանչյուր կին ցանկանում է ունենալ դեմքի առողջ ու հավասար գույն: Այս ցանկալի արդյունքին հասնելու համար հաճախակի կանայք ստիպված են լինում դիմել բազմաթիվ թանկարժեք պրոցեդուրանների: Սակայն արտաքին գործոնները՝ սխալ սննդակարգն ու հանգստի ռեժիմի խախտումը, հանգեցնում են մաշկային ծածկույթի վիճակի խանգարման ՝ անգամ կանոնավոր խնամքի դեպքում: Մաշկի ամենատարածված խնդիրներից մեկը հանդիսանում է հիպերպիգմենտացիան, այսինքն տարբեր գույնի ու ձևի գունակների առաջացումը: Դրանց առաջացման պատճառները բազմաթիվ են ՝ արևի տակ երկար մնալը, հղիությունը, գեղձերի աշխատանքի խանգարումը, յարդի հիվանդությունները, վիտամին С-ի դեֆիցիտն ու նմանատիպ մի շարք այլ գործոններ: Սակայն այդ խնդիրը հնարավոր է հաղթահարել մի շարք միջոցների շնորհիվ, որոնք առկա են յուրաքանչյուրիս խոհանոցում, մատչելի են ու ամենակարևորը բնական են: Մաշկի բարձր պիգմենտացիայի դեմ պայքարող բնական միջոց 1. Õ€Õ¡Õ¬Õ¾Õ¥ Հալվեի հյութը ոչ միայն նպաստում է վերքերի ապաքինմանն ու բջիջների վերականգմանը, այլ նաև արդյունավետ պայքարում է պիգմենտային գունակների դեմ: Վերցրեք բույսի թարմ տերևը, ճշմեք այն ու ստացված հյութը քնելուց առաջ քսեք պիգմենտային գունակների վրա: 2. Ô²Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ ÕµÕ¸Õ£Õ¸Ö'Ö€Õ¿ Õ¯Õ¡Õ´ Õ¯Õ¥Ö†Õ«Ö€ Այս մթերքների մեջ առկա կաթնաթթուն, արդյունավետ սպիտակեցնում է գունակները՝ փափկացնելով ու մաքրելով մաշկը: Օգտագործեք առանց հավելումների յոգուրտը կամ կեֆիր, որպես դեմքի դիմակ, քսեք այն դեմքին, թողեք 20 րոպե, որից հետո մաքրեք: 3. Ô¿Õ¡Ö€Õ¿Õ¸Ö†Õ«Õ¬ Շնորհիվ վիտամին В-ի և նիկոտինամիդի, այս արմատապտուղը նպստում է մաշկի բջիջների ամրացմանն ու նրա սպիտակեցմանը: Կարտոֆիլի շերտով տրորեք դեմքի մաշկն օրական 3 անգամ՝ 5-7 րոպեով: 4. Õ"Õ¡Õ²Õ¡Õ¤Õ¡Õ¶Õ¸Õ½ Հաճախակի մաշկի վրա պիգմենտային գունակների առաջացման պատճառը հանդիսանում է վիտամին С-ի դեֆիցիտը, որի դեպքում կօգնի մաղադանոսը: Հարիչի օգնությամբ մանրացրեք ու տրորեք մաղադանոսի տերևները, ցողունն ու արմատը, ստացված խյուսը քսեք դեմքի վրա 20 րոպեով, որից հետո այն մաքրեք տաք ջրով ու քսեք խոնավեցնող քսուք: 5. Õ"Ö€Ö"Õ¸Ö'Õ´ Այս համեմունքը արևելքում բավականին տարածված մաշկի սպիտակեցնող միջոց է: Քրքումով ու սերուցքով դիմակը հարկավոր է քսել շաբաթական 1 անգամ: 6. ÕŽÕ¡Ö€Õ¸Ö'Õ¶Õ£ Վարունգի կեղևը, շնորհիվ նրանում առկա կոլագենի, նպաստում է մաշկի ամրության բարձրացմանը, սնուցում ու խոնավեցնում է այն, ինչպես նաև արդյունավետ կերպով սպիտակեցնում է պիգմենտային գունակները: Եղեք գեղեցիկ ու խմնաված ու միշտ օգտագործեք խնամքի բնական միջոցներ: Աղբյուրը՝ misstits.ru