
186 просмотры
Երիկամաբորբ Հապալաս--տ երևները պարունակում են իրենց մեջ ֆենոլյին գլյուկոզիդներ , վկցինին , լիկոպին , ուրսոլաթթու , գինեթթու , գալաթթու և այլն։ Պտուղներում կան մեծ քանակությամբ շաքարներ , ասկորբինաթթուներ , օրգանական նյութեր ։ Սերմերը հարուստ են յուղերով։ Հապալասենու տերևների եփուկը օգտագործվում է միզաքարային հիվանդությունների , երիկամի թարախաբորբի , ցիստիտի , ռևմատիզմի դեմ ։ Հապալասենի- 3-4 ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 2 բաժակ ջուր և եփել 15 րոպե:Թրմել, քամել,խմել 1 օրվա ընթացքում `կումերով: Հողմածաղիկ Դեղաբույս է։ Պարունակում է ալկալոիդներ , սապոնին , ներկանյութ և այլն։ Պտուղը բազմընկուզիկ է։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են . Պատրաստուկներն օգտագործում են ռևմատիկ ցավերի , գլխացավի , ատամնացավի , գորտնուկի բուժման ժամանակ , նաև որպես միզամուղ , քրտնաբեր , արյան մակարդելիությունը բարձրացնող միջոց։ Հողմածաղիկ-- 10 գրամ փոշիացրած բուսահումքի վրա լցնեի 1 բաժակ եռացրած ջուր, թողնել սառչի, քամել և խմել 1 օրվա ընթացքում: Խաղող--օգտագործվող խաղողի քանակն աստիճանաբար ավելացնել օրական 200գրամից հասցնելով մինչև 2-3 կիլոգրամի:Օգտագործել 1-1.5 ամիս:Ուտել սնունդ ընդունելուց 1-1.5 ժամ առաջ:Հարկավոր է կատարել չհոգնեցնող զբոսանքներ: Էկզեմա-- Դժնիկ-- Պտուղը սև , հյութալի կորիզապտուղ է , ուտելի չէ , պարունակում է ներկանյութեր , կեղևը՝ աղաղանյութեր , տերևները՝ վիտամին C ։ Պտուղների , կեղևի եփուկը , թուրմը , մզվածքը օգտագործում են որպես լուծողական ։ Դժնիկ- 20 գրամ փոշիացրած կեղևի վրա լցնել 1 բաչակ եռացրած ջուր, թողնել մի քանի ժամ: Խմել 1-ական թեյի բաժակ առավոտյան և երեկոյան ` ուտելուց առաջ: Այն ունի հակաբորբոքային , վերականգնող , արյունը կանգնեցնող հատկություններ : Այս բույսի հյութը կարելի է օգտագործել թրջոցների ու քսուքների տեսքով ` թարախային պրոցեսներ բուժելու համար : Կալանխոեի թարմ հյութով կարելի է կանգնեցնել արյունահոսությունը , բուժել մաշկի տարբեր բնույթի ցաները : Կալանխոե--թարմ տերևների հյութովթրջոց դնել: Չիչխանի յուղն օգտագործվում է վերքերի, աչքի եղջերաթաղանթի վնասվածքների, այրվածքների, էկզեմայի, ստամոքսի խոցի բուժման համար։ Չիչխան- յուղը քսել հիվանդ մաշկին: Սուսամբար- Канупер - Կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ՝ որպես սպազմոլիտիկ դեղամիջոց։ Սուսամբար_Քոր եկող եկզեմայի դեպքում 100-200 գրամ բուսահումքի վրա լցնել 2-3 լիտր ջուր,եռացնել, քամել: Լուծույթը խառնել լոգանքի համար նախատեսված ջրին: