43 просмотры
Գազարն ամենահասանելի ու համեղ բանջարեղեններից մեկն է, որի յուրահատուկ համը դուր է գալիս գրեթե բոլորին, սակայն այն ոչ միայն համեղ է, այև շատ օգտակար, քանի որ հարուստ է մի շարք կարևոր նյութերով, որոնք օգնում են պայքարել ամենատարբեր խնդիրների դեմ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գազարի ամենաօգտակար հատկություններն ու հինգ պատճառ այն ամենօրյա սննդակարգի մասը դարձնելու համար։ Ô³Õ¡Õ¦Õ¡Ö€Õ¨ Õ°Õ¡Ö€Õ¸Ö'Õ½Õ¿ Õ§ Õ½Õ¶Õ¶Õ¤Õ¡Ö€Õ¡Ö€ Õ¶ÕµÕ¸Ö'Õ©Õ¥Ö€Õ¸Õ¾ Այս բանջարեղենը շատ օգտակար է և պարունակում է մեծ քանակությամբ սննդարար նյութեր։ Այն ունի շատ ցածր կալորիականություն (100 գրամում 41 կկալ), սակայն հարուստ է սննդային մանրաթելերով (2,8 գրամ), կալցիումով (33 մգ), մագնեզիումով (12 մգ), ֆոսֆորով (35 մգ), կալիումով (320 մգ), նատրիումով (69 մգ) ու վիտամին C-ով (5,9 մգ)։ ÕŠÕ¡Õ·Õ¿ÕºÕ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¿Õ¥Õ½Õ¸Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Գազարը բետա-կարոտինի հիանալի աղբյուր է, իսկ այն օրգանիզմում վերածվում է վիտամին A-ի՝ յուղային միջավայրում լուծվող վիտամինի, որը պաշտպանում է աչքերը դեղին բծի դեգեներացիայից։ Վիտամին A-ի դեֆիցիտի դեպքում մարդիկ հաճախ են բախվում տեսողության տարբեր խանգարումների խնդրին, ուստի գազարի գործածությունն օգնում է պաշտպանվել դրանցից։ Ô±Õ´Ö€Õ¡ÕºÕ¶Õ¤Õ¸Ö'Õ´ Õ§ Õ«Õ´Õ¸Ö'Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ¨ Գազարն օժտված է հակասեպտիկ ու հակաբակտերիալ հատկություններով, որոնք օգնում են բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունն ու խթանում են իմունային պատասխանը վարակների ու հիվանդությունների դեպքում։ А և С վիտամիններն ու այլ հզոր հակաօքսիդանտներն ամրապնդում են իմունային համակարգն ու կանխում են բջիջների վնասվածքները։ Բացի այդ, վիտամին C-ն խթանում է լեյկոցիտների արտադրությունը, որոնք էլ պայքարում են պաթոգեն տարրերի դեմ։ ÕŠÕ¡Õ°ÕºÕ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ Õ½Ö€Õ¿Õ¡Õ¶Õ¸Õ©Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ« Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Պարբերաբար գազարի գործածությունը զգալիորեն նվազեցնում է սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Այս բանջարեղենը պարունակում է լյուտեոլին՝ հակաօքսիդանտ, որը կանխում է խոլեստերինային վահանիկների հետևանքով զարկերակների բորբոքումը։ Ô²Õ¡Ö€Õ¥Õ¬Õ¡Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Õ´Õ¡Ö€Õ½Õ¸Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Գազարը պարունակում է մեծ քանակությամբ մանրաթելեր, որոնք նպաստում են աղիների ակտիվության պահպանմանը՝ դրանով իսկ նվազեցնելով մարսողության խանգարման, փորափքանքի և փորկապության զարգացման հավանականությունը։ Բացի այդ, սննդային մանրաթելերը խոչընդոտում են ավելորդ խոլեստերինի և գլյուկոզայի կլանմանը։ Նյութի աղբյուրը՝ medikforum.ru