
107 просмотры
Ասում են՝ եթե կինը 170 սմ և ավել հասակ ունի, բայց կշռում է 45 կգ-ից պակաս, լուրջ խնդիր է, որը կարող է հանգեցնել անգամ անպտղության : Նիհար ու գեղեցիկ մարմինն իհարկե գայթակղիչ է, բայց լինում է արտասովոր, տգեղության հասնող նիհարություն, որ հիվանդություն է, և, ինչպես բոլոր հիվանդությունները , ունի բուժման կարիք: Խիստ նիհար կանանցից շատերը կարծում են, թե պետք է դիետա պահել, որը լինի նիհարեցնող դիետայի ճիշտ հակառակ տեսակը, այսինքն՝ ուտել ամեն ինչ, երբ պատահի ու ինչքան հնարավոր է շատ: Ո'չ… Սա միանշանակ սխալ մոտեցում է: Ճաշացանկն ավելացնել պետք է աստիճանաբար ու խելամիտ: Եվ այսպես, Դուք խնդիր եք դրել մի քիչ քաշ ավելացնել: Առաջին հերթին պետք է փորձել լավացնել ախորժակը: Սրա համար անհրաժեշտ է ամեն անգամ ուտելուց առաջ մեկ բաժակ մրգային հյութ կամ ոչ ալկոհոլային գարեջուր խմել: Ուտելիք ընդունել պետք է օրը 5-6 անգամ հավասար պարբերականությամբ: Կարևորը' թույլ չտալ, որ օրգանիզմը ուտելիքի պակաս զգա. պետք է մոռանալ, թե ինչ է անգամ թեթև սովածությունը: Ուտելուց հետո աշխատեք հնարավորինս պասիվ լինել: Առավել նախընտրելի է կես ժամ պառկելը: Գիրանալ ցանկացողի սննդակարգը պետք է սպիտակուցային լինի, ընդ որում՝ սպիտակուց պարունակող մթերքներից նախապատվելի են հավի միսը, ձուկը, ձուն: Ամեն օր կերեք կաթնաշոռ՝ որքան յուղոտ, այնքան լավ, խմեք յուղոտ կաթ, կեֆիր: Կարելի է անգամ սպիտակուցային կոկտեյլ պատրաստել: Դրա համար մեկ տուփ կաթնաշոռը խառնեք մեկ բաժակ սերուցքի ու մի քանի գդալ մեղրի կամ մուրաբայի հետ. համեղ է և օգտակար: Չմոռանաք ածխաջրերի մասին : Շատացրեք սպիտակ հացի, մակարոնեղենի, կարտոֆիլի, շաքարի, մեղրի ու ամեն տեսակ քաղցրավենիքի կիրառությունը: Ամեն ինչ ճիշտ անելու դեպքում կարող է ևս մեկ խնդիր առաջանալ: Սպիտակուցների ու ճարպի ողջ պաշարը կարող է կուտակվել ստամոքսի հատվածում, և քաշը ավելացնելու փոխարեն կստացվի, որ ունեք առաջվա պես բարակ մարմին, բայց մեծ փոր: Այս խնդրի լուծումը մարզասրահում է: Այո' … ուղղակի Ձեր վարժությունները փոքր -ինչ կտարբերվեն այն վարժություններից, որոնք անում են նիհարել ցանկացողները: Դուք պետք է կատարեք սնունդը օրգանիզմում հավասար տեղաբաշխելու և մկանները զարգացնելու վարժություններ: Õ†ÕµÕ¸Ö'Õ©Õ« Õ§Õ¬Õ¥Õ¯Õ¿Ö€Õ¸Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ Õ½Õ¯Õ¦Õ¢Õ¶Õ¡Õ²Õ¢ÕµÕ¸Ö'Ö€` Doctors.am