
87 просмотры
Գլաուկոման տեսանյարդի հիվանդություն է, որի ժամանակ տեղի է ունենում տեսանյարդի թելերի բնորոշ ատրոֆիա, տեսադաշտի սպեցիֆիկ նեղացում, իսկ ներակնային ճնշման մակարդակը հանդիսանում է ռիսկի գործոն: Գլաուկոման տեսողական ֆունկցիաների խանգարման բերող տեսանյարդն ախտահարող ակնային հիվանդությունների խումբ է: Այսօր գլաուկոման բուժվում է, և քանի որ այն վնասում է տեսանյարդը, հետևաբար բուժումն ուղղված է առկա տեսողական ֆունկցիաների պահպանմանը և հնարավոր բարդություների կանխարգելմանը: Դ րա համար էլ յուրաքանչյուրի համար կարևոր են հանդիսանում ինչպես հիվանդության պատճառների, զարգացման ձևերի և մեխանիզմների, կլինիկական տարբերակների և ընթացքի իմացությունը, այնպես էլ բուժման տարբեր ձևերի իմացությունը, քանի որ յուրաքանչյուր ոք հանդիսանում է հիվանդության սկիզբը հայտնաբերող առաջնային օղակ: Գլաուկոման զարգանում է այն պահից, երբ վնասվում են տեսանյարդի նյարդաթելերը: Դրան հետևում է տեսադաշտի փոփոխությունը, որի վրա հիվանդը երկար ժամանակ ուշադրություն չի դարձնում, քանի որ տեսողության սրությունը մնում է նույնը` անգամ մինչև պրոցեսի 3-րդ աստիճանը: Բայց ամեն դեպքում, նյարդի վնասման անմիջական պատճառ է հանդիսանում ներակնային ճնշման մակարդակը, ընդ որում ոչ հազվադեպ, այն քիչ է բարձր (այդ դեպքերում խոսում են տանելի ներակնային ճնշման մասին): Սրա հետ կապված տարբերում են բարձր և նորմալ ճնշմամբ գլաուկոմա: Ô±ÕµÕ¬ ÕÕ¸Õ½Ö"Õ¥Ö€Õ¸Õ¾, Õ£Õ¬Õ¡Õ¸Ö'Õ¯Õ¸Õ´Õ¡Õ¶ ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¾Õ¡Õ® Õ§ 3 Õ°Õ«Õ´Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ£Õ¸Ö€Õ®Õ¸Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¸Õ¾. 1.տեսանյարդի վիճակը` սպեցիֆիկ փոփոխություններով, 2. Õ¿Õ¥Õ½Õ¡Õ¤Õ¡Õ·Õ¿Õ« Õ¢Õ¶Õ¸Ö€Õ¸Õ· ÖƒÕ¸ÖƒÕ¸ÕÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨, 3.Õ¶Õ¥Ö€Õ¡Õ¯Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ Õ³Õ¶Õ·Õ´Õ¡Õ¶ Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ¤Õ¡Õ¯Õ¨: Վերոնշյալ գործոններից 2-ը պետք է առկա լինեն` «գլաուկոմա» ախտորոշումը հաստատելու համար: Ô²Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´Õ¨ Գլաուկոման բուժվող հիվանդություն է, վաղաժամ դիմելու դեպքում՝ հնարավոր է կանխել հիվանդության հետագա զարգացումը: Այսօր կա գլաուկոմայի բուժման 3 հիմնական մեթոդ` կոնսերվատիվ դեղամիջոցային, լազերային և վիրաբուժական: Գլաուկոմայի բուժման համար նշանակվում են աչքի կաթիլներ, որոնք կամ ճնշում են ներակնային հեղուկի արտադրումը կամ հեշտացնում ներակնային հեղուկի արտահոսքը աչքից: Լազերային բուժման մեթոդները ավելի հաճախ օժանդակ բնույթ ունեն և ուղղված են կամ անկյան բացմանը կամ առկա ուղու լայնացմանը: Բոլոր դեպքերում նրանք ուղղված են արտահոսքի լավացմանը:Փակ անկյան ժամանակ լազերային միջամտությունը հանդիսանում է առաջնային անհրաժեշտ և, շատ հաճախ, բավարար մեթոդ ներակնային ճնշումը կարգավորելու համար: Վիրահատություններն ուղղված են աչքից դեպի ընդհանուր անոթային համակարգ հեղուկի արտահոսքի համար հատուկ ուղիների ստեղծմանը: Նրանք կատարվում են այն ժամանակ, երբ դեղամիջոցները և լազերը չեն կարգավորում ճնշումը, երբ դրանք հակացուցված են կամ, երբ տեսանյարդի վիճակը պահանջում է ճնշման շատ ցածր մակարդակ: Երբեմն բժիշկը, որպես առաջին միջամտություն, խորհուրդ է տալիս վիրահատականը: Դա նշանակում է, որ տեսանյարդի վիճակը և տեսողական օրգանի ֆունկցիաները այն աստիճան վատացած են, որ թույլ չեն տալիս կատարել միջանկյալ միջամտություններ, քանի որ անհրաժեշտ ցածր ճնշումը հնարավոր է միայն վիրահատությունից հետո: Տեսողությունը մարդուն կյանքի հետ կապող կամուրջ է, պահպանե՛ք այն․․․ 👁 Հասցե․ ք․Երևան, Ֆուչիկի 30, 📞 +374 55567754 www.dmeye.am