
461 просмотры
Գլիցերինը եռատոմ սպիրտ է, որը հանդիսանում է առանց հոտի, անգույն, թափանցիկ, մածուցիկ հեղուկ և լայն կիրառություն ունի կոսմետոլոգիայում որպես մաշկը խոնավեցնող արդյունավետ միջոց: Գլիցերինն ու վիտանին Е-ն ձեռքերի ու դեմքի համար լավագույն միջոցն են: Դրանք օգտագործվում են ո՛չ միայն դեմքի, այլ նաև ձեռքերի համար նախատեսված քսուկների պատրաստման մեջ: Մարմնի նշված մասերը շարունակ ենթարկվում է արտաքին գործոնների ազդեցությանը, որի հետևանքով հեշտ են գրգռվում և, որպեսզի հնարավոր լինի վերացնել, հարկավոր է բացի քսուկներից կիրառել նաև դիմակներ: Կարելի է նաև ամենօրյա քսուկի մեջ ավելացնել մի քանի կաթիլ գլիցերին ու վիտանին Е և օրվա ընթացքում քսել ձեռքերին: Գլիցերինն արդյունավետ է նրանով՝ որ պահպանում է խոնավությունը, ինչը հիմք է օգտագործելու այն քսուկների, դիմակների ու մի շարք այլ կոսմետիկ միջոցների մեջ: Գլիցերինի առկայության շնորհիվ մաշկի վրա առաջանում է խոնավեցնող թաղանթ, որը սկզբնական շրջանում մաշկը դառնում է «կպչուն», սակայն դա արագ անհետանում է: Խնդրահարույց մաշկի դեպքում գլիցերինը կարելի է օգտագործել մաքուր վիճակում՝ որպես լոսյոն: Նշված միջոցի կանոնավոր օգտագործման դեպքում բարելավվում է բջիջների ռեգեներացիան և բորբոքական գործընթացներն արագ անցնում են։ Գլիցերինով դեմքի դիմակները օգտակար են ցանկացած տեսակի մաշկի համար: Համընդհանուր միջոց է և համապատասխանում է ցանկացած մաշկի: Հհևյալ բաղադրությամբ պատրաստված միջոցը. հավասար քանակությամբ խառնել գլիցերին ու մեղր: Դիմակը ստացվում է բավականին թույլ և, որպեսզի այն մի փոքր խտանա, ավելացնել վարսակի ալյուր: Յուղոտ մաշկի համար խորհուրդ է տրվում օգտագործել գլիցերինով, վարսակի ալյուրով ու վարունգի հյութով դիմակը: Կանոնավոր օգտագործման դեպքում մաշկը բարելավում է իր վերարտադրողականությունը: Յուղոտ մաշկի դեպքում խորհուրդ է տրվում գլիցերինն ու մեղրը նույն քանակությամբ խառնել և ավելացնել մի քանի կաթիլ եթերային յուղ: Զգայուն մաշկին հարկավոր է ցուցաբերել հատուկ խնամք. կարելի է պատրաստել գլիցերինով, ձվի դեղնուցով և ցիտրուսային յուղով դիմակ: