
69 просмотры
Թեփն այն հիվանդությունն է, որն ազդում է մեր արտաքին տեսքի վրա:Գլխամաշկի վրա առաջացած այդ սպիտակ թեփուկները մարդու մոտ առաջացնում են անհարամարավետություն և անվստահություն: Երբ խանգարվում է գլխամաշկի ճարպաբաժանման ֆունկցիան, առաջանում է մեզ հայտնի թեփը: Շատերը թեփի առկայությանը ուշադրություն չեն դարձնում` անտեսելով այն, քանի որ առաջին հայացքից կարծում են, թե անվնաս է, մինչդեռ այն կարող է հանգեցնել գլխի մաշկի հիվանդությունների, ընդհուպ մինչև մազերի կորստի, մազաթափության: Ô³Õ¸ÕµÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¶ Õ©Õ¥ÖƒÕ« 3 Õ¿Õ¥Õ½Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€. Չոր թեփ.- Առաջանում է այն մարդկանց մոտ ովքեր ունեն շատ չոր գլխամաշկ: Յուղոտ թեփ. -Առաջացման պատճառ կարող են լինել մաշկի յուղոտությունը և կարող է ուղեկցվել ուժեղ քորով: Խառը թեփ.- Երբ առաջանում է թե յուղոտ և թե չոր թեփ: Թեփը համարվում է սեբորիա այն դեպքում, երբ խանգարվում է ճարպային գեղձերի նորմալ աշխատանքը (սեբորեան ճարպային գեղձերի գործընթացի խանգարումն է): Միաժամանակ փոխվում է այդ գեղձերի արտազատման արագությունը, ինչպես նաև՝ մաշկի ճարպի բնույթը: Սեբորիան կարող է լինել ճարպային (թանձր և նոսր), չոր և խառը: Սեբորիայի առաջացման ստույգ պատճառը հայտնի չէ, բայց կան երևույթներ, որոնք միանշանակ նպաստում են դրա զարգացմանը: Օրգանիզմի ֆոլեկուլային խանգարման պատճառ կարող են հանդիսանալ մի շարք գործոններ, որոնք էլ կառաջացնեն թեփ. Դրանք են. • Նյութափոխանակության խանգարումը • Քաշի կտրուկ ավելացում կամ հակառակը • Ոչ ճիշտ սնունդը Ô¹Õ¥ÖƒÕ« Õ¤Õ¥Õ´ ÕºÕ¡ÕµÖ"Õ¡Ö€Õ¥Õ¬Õ¸Ö' Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Ö…Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¾Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Ö…Õ³Õ¡Õ¼Õ¡Õ°Õ¥Õ²Õ¸Ö'Õ¯Õ¶Õ¥Ö€, Õ¤Õ«Õ´Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€ Ö‡ Õ¬Õ¸Õ½ÕµÕ¸Õ¶Õ¶Õ¥Ö€: Դրանք բոլորը պարունակում են հակասնկային, հակամանրէնային պատրաստուկներ: Կոսմետիկ միջոցների բաղադրության մեջ հաճախ ընդգրկվում են • կետոկոնազոլ, բիֆոնազոլ, ծծմբային ցինկ. նախատեսված են թեփ առաջացնող սնկերի դեմ պայքարի համար: • սալիցիլաթթու և սելենի դիսուլֆատ. ոչնչացնում են թեփը և կանխարգելում նրա առաջացումը: • Կուպր և ծծումբ. նպաստում են մահացած բջիջների անջատմանը: Որպեսզի կարողանաք թեփից ազատվել, կարևոր է ուշադրություն դարձնել սննդակարգին: Սեբորեայի դեպքում խորհուրդ է տրվում սահմանափակել քաղցրի, կծվի և ճարպոտ սննդի քանակությունը: Ձեր սննդակարգը անպայման պետք է հարուստ լինի А, В, С, Е վիտամիններով և բջջանյութերով: Բացի այդ թեփը բուժելու համար կիրառում են. • հեղուկ ազոտով կրիոմերսում • ֆիզիոթերապիա • ուլտրամանուշակագույն ճառագայթներով ներգործություն: Որպեսզի բուժման արդյունքը երկարատև լինի՝ պետք է նաև ուշադրություն դարձնել իմունային համակարգին: Սեբորեայի բուժումը իրագործելու և թեփից ազատվելու համար կարելի է օգտագործել նաև ժողովրդական դեղամիջոցներ: Այսպես, օրինակ, ժողովրդական բժշկության համաձայն խորհուրդ է տրվում հազարատերևուկի կամ եղինջի թուրմով մերսել գլխի մաշկը: Թեփի բուժումը, որպես կանոն, տևում է 1-2 ամիս: Նյութի աղբյուրը՝ tert.am