
65 просмотры
2004 թվականից հոկտեմբերի 29-ը նշվում է` որպես գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օր: Գլխուղեղի կաթվածի համաշխարհային օրվա խորհուրդն է` ընդգծել կաթվածի տարածվածության մակարդակը, բարձրացնել հիվանդության կանխարգելման և բուժման մասին իրազեկվածությունը, ապահովել գլխուղեղի կաթվածը վերապրածների ավելի լավ խնամքն ու աջակցությունը: Կաթվածն ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումն է: Գոյություն ունի կաթվածի 2 հիմնական տեսակ. իշեմիկ` արյան հոսքի պակասեցման հետևանքով և հեմոռագիկ` ներուղեղային արյունազեղման հետևանքով: Իշեմիկ ինսուլտները կազմում են ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների գերակշռող մասը` 80-87%-ը: Այս պաթոլոգիան բնորոշվում է լայն տարածվածությամբ և բարձր մահացությամբ: Գոյություն ունեն գենդերային և տարիքային առանձնահատկություններ. տղամարդկանց շրջանում հանդիպում է ավելի հաճախ և 75% դեպքերում` ախտահարում է 64 տարեկանն անց անձանց: Վերջին տարիներին հիվանդությունը սկսել է երիտասարդանալ, և մասնագետներն ավելի հաճախ տեսնում են 30-45 տարեկան պացիենտների։ Կանանց շրջանում այդ հիվանդության առաջացման ռիսկը կարող է բարձրացնել հղիության բարդությունները, համակարգային հիվանդությունները և հակաբեղմնավորիչների ընդունումը։ Գլխուղեղի կաթվածի ախտանշանները տարբեր են` կախված գլխուղեղի ախտահարված հատվածից: Դրանք կարող են ընդգրկել մարմնի մի կեսում շարժումների և զգացողությունների սահմանափակումը, ընկալման և խոսելու անհնարինությունը, գլխապտույտը, տեսադաշտի մի կեսի սահմանափակումը, գլխացավը և այլն: ÕŠÕ¡Õ·Õ¿Õ¸Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¾Õ«Õ³Õ¡Õ¯Õ¡Õ£Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ±Õ¡ÕµÕ¶` Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ£Õ¬ÕÕ¸Ö'Õ²Õ¥Õ²Õ« Õ¯Õ¡Õ©Õ¾Õ¡Õ®Õ¶Õ¥Ö€Õ« Õ©Õ«Õ¾Õ¨ ÕµÕ¸Ö'Ö€Õ¡Ö"Õ¡Õ¶Õ¹ÕµÕ¸Ö'Ö€ Õ¿Õ¡Ö€Õ« Õ¯Õ¡Õ¦Õ´Õ¸Ö'Õ´ Õ§ Õ·Õ¸Ö'Ö€Õ» 5000-6000 Õ¤Õ¥ÕºÖ"Ö‰ Գլխուղեղի իշեմիկ կաթվածների հետևանքով զարգացող մահացության և հաշմանդամության նվազեցման նպատակով 2019 թվականի փետրվարից գործում է գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման ծրագիրը: Հիշեցնենք, որ նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների անվճար բուժման ծրագիրն իրականացվում է «Էրեբունի», «Աստղիկ» բժշկական կենտրոններում և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, որից կարող են օգտվել բնակչության բոլոր խմբերը: Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների բուժման ծրագրի մեկնարկից ի վեր բուժօգնություն է ստացել շուրջ 1200 պացիենտ: