
51 просмотры
Այս մասին հաղորդում է tert.am -ը:Ներկայում համարվում է, որ հիվանդությունների գրեթե 90 %-ի առաջացումը պայմանավորված է թույլ իմունային համակարգով, քանի որ բարձր իմունիտետի դեպքում մարդը կարող է հեշտությամբ հաղթահարել հիվանդությունները: Սակայն բանն այն է, որ կան գործոններ, որոնք թուլացնում են իմունային համակարգը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 8 գործոն, որոնք նպաստում են իմունային համակարգի թուլացմանը: 1. ÕŽÕ¡Õ¿ Õ½Õ¶Õ¶Õ¤Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£ Խիստ դիետաները նույնքան վտանգավոր են, որքան չափից շատ ուտելը: Սննդարար նյութերի քրոնիկական դեֆիցիտի դեպքում խանգարվում են պաշտպանիչ հյուսվածքները, իսկ իմունային բջիջների մի մասը գտնվում է հենց մաշկում ու լորձաթաղանթներում: Սա նշանակում է որ նման խանգարումների դեպքում տուժում է նաև իմունային համակարգը, ինչը հանգեցնում է տարբեր հիվանդությունների առաջացման: 2. Սթրեսներ Մասնագետները նշում են, որ առանց սթրեսի ապրել հնարավոր չէ, այլապես չի լինի նաև իմունիտետը, քանի որ սթրեսը «մարզում» է օրգանիզմը: Սակայն երկարատև քրոնիկական սթերսի ժամանակ մեծ քանակությամբ սթրեսի հորմոններ՝ գլյուկոկորտիկոստերոիդներ են առաջանում, որոնք հյուծում են իմունային համակարգը: Նյարդային համակարգի հետ կապված խնդիրների դեպքում կարող է առաջանալ քրոնիկական հոգնածության համախտանիշ ու իմունային դիսֆունկցիա, ինչը կդրսևորվի ցրվածությամբ, նյարդայինությամբ ու գերհոգնածությամբ: Ժամանակին քայլեր ձեռնարկելու դեպքում կարելի է ազատվել այս խնդրից, սակայն անտեսելու դեպքում վաղ թե ուշ կխանգարվի նաև ներզատական ու իմունային համակարգերի աշխատանքը: 3. ÕŽÕ¡Õ¿ Õ½Õ¸Õ¾Õ¸Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€ Ալկոհոլի չարաշահման դեպքում մարդու իմունային համակարգը խիստ թուլանում է, ուստի հիվանդությունները հաճախ ընթանում են առանց ախտանշանների և հայտնաբերվում են այն ժամանակ, երբ արդեն չափազանց ուշ է լինում: Իմունիտետի վրա բացասաբար է ազդում նաև նիկոտինը: Իմունային համակարգի մակարդակով այն խնդիրներ չի առաջացնում, սակայն հայտնաբերվել են տեղային վնասվածքներ, ուստի այս սովորությունից նույնպես հարկավոր է հրաժարվել: 4. Դեղամիջոցների ընդունում Առանց բժկի նշանակման կամ սխալ ընտրված դեղամիջոցների ընդունումը նույնպես կարող է շատ վտանգավոր լինել: Հատկապես վտանգավոր են գլյուկոկորտիկոստերոիդները, հակաբիոտիկները, հակասնկային դեղամիջոցները, հակադեպրեսանտները և սուլֆանիլամիդները: Բացի այդ, գոյություն ունեն մի խումբ դեղամիջոցներ (իմունոսուպրեսանտներ), որոնք նախատեսված են իմունիտետի թուլացման համար և նշանակվում են օրգանների փոխպատվաստման կամ աուտոիմունային հիվանդությունների դեպքում: 5. Ô±Õ¬Õ¥Ö€Õ£Õ¥Õ¶Õ¶Õ¥Ö€ Ալերգիան առաջանում է իմունային համակարգի աշխատանքի խանգարման դեպքում: Ցանկացած ալերգեն գործում է որպես հակածին: Եթե այն հայտնվում է առողջ մարդու օրգանիզմում, ապա իմունային համակարգը նորմալ հումորալ արձագանք է տալիս, սակայն եթե հայտնվում է ալերգիաներից տառապող մարդու օրգանիզմում, ապա պատասխանն էլ աղավաղված է լինում: Ընդ որում՝ ախտաբանությունը կարող է դրսևորվել տարբեր համակարգերի միջոցով, ուստի հիվանդը պետք է դիմի ինչպես ալերգոլոգ-իմունոլոգին, այնպես էլ մեկ այլ մասնագետին՝ կախված խնդրի տեսակից: 6. ÕŽÕ¡Ö€Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€ Հիվանդությունները «մարզում ու կոփում» են իմունային համակարգը, ուստի օրգանիզմին պետք են գոնե չնչին վարակներ, այլապես իմունային համակարգը թուլացած կլինի: Սակայն միևնույն ժամանակ հարկ է հիշել, որ ցանկացած վարակիչ գործընթաց հյուծում է իմունային համակարգը, ուստի հաճախ հիվանդանալու և երկար ժամանակ չբուժվելու դեպքում մարդը պետք է դիմի բժշկին: 7. Ô³Õ¥Ö€Õ®Õ¡Õ¶Ö€Õ¡Õ¢Õ¥Õ¼Õ¶Õ¾Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ–Õ«Õ¦Õ«Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¾Õ¡Ö€ÕªÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ·Õ¡Õ¿ Ö…Õ£Õ¿Õ¡Õ¯Õ¡Ö€ Õ¥Õ¶ Ö…Ö€Õ£Õ¡Õ¶Õ«Õ¦Õ´Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Ö€, Õ½Õ¡Õ¯Õ¡ÕµÕ¶ ÕÕ«Õ½Õ¿ Õ®Õ¡Õ¶Ö€Õ¡Õ¢Õ¥Õ¼Õ¶Õ¾Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ§ Õ°ÕµÕ¸Ö'Õ®Õ¥Õ¬ Õ«Õ´Õ¸Ö'Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ¨: 8. ÕƒÕ¡Ö€ÕºÕ¡Õ¯Õ¡Õ¬Õ¸Ö'Õ´ Չնայած, որ ավելորդ քաշը վնասակար է առողջության համար, դրա բացասական ազդեցությունն իմունային համակարգի վրա ապացուցված չէ: Սակայն հարկ է հիշել, որ ճարպակալումը վկայում է ոչ միայն մարսողական համակարգի խանգարման ու վատ սննդակարգի մասին: Բանն այն է, որ ճարպային բջիջները կարող է արտադրել մի նյութ, որը նպաստում է բորբոքումների առաջացմանը: Սա է պատճառը, որ հաճախ ճարպակալումն ուղեկցվում է իմունային համակարգի խանգարումների հետ կապված բորբոքային գործընթացներով: Ընդ որում՝ այս խնդրից հնարավոր չի լինի ազատվել դիետաների միջոցով, ուստի հարկավոր է դիմել իմունոլոգի օգնությանը: Նյութի աղբյուրը՝ aif.ru