
45 просмотры
Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են գալիս հաջորդ առաջին և երկրորդ օրերին և անհանգստացնում են երեխային ավելի նվազ ձևով, քան ընդհանուր վիճակը: Վերջին շրջանում հանրապետությունում այդքան տարածված շնչառական վարակի հիմնական ախտանշաններին և արդյունավետ բուժման մեթոդներին է անդրադառնում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի թիվ 1 մանկաբուժական կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, բ.գ.դ., դոցենտ Կարինե Սիմոնյանը։ Մասնագետի խոսքով՝ երեխաների մոտ գրիպի ախտանշանները կախված են նրանից, թե կլինիկական ինչ ձևով է ընթանում հիվանդությունը։ Կրծքի երեխաների մոտ, բժշկի տեղեկացմամբ, առաջին պլան է մղվում ընդհանուր վիճակի վատթարացումը, այսինքն՝ անհանգստությունը, կրծքի կաթից հրաժարվելը, թուլությունը, ախորժակի անկումը։ Խորհուրդներ ծնողներին՝ Ô±Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ ÕºÕ¡Õ°ÕºÕ¡Õ¶Õ¥Õ¬ Õ¡Õ¶Õ¯Õ¸Õ²Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¼Õ¥ÕªÕ«Õ´: Õ‰Õ¿Õ¡Õ¬ Õ°Õ¡Õ¯Õ¡Õ¢Õ«Õ¸Õ¿Õ«Õ¯Õ¶Õ¥Ö€ Ö‡ Õ½Õ¸Ö'Õ¬Ö†Õ¡Õ¶Õ«Õ¬Õ¡Õ´Õ«Õ¤Õ¶Õ¥Ö€, Ö"Õ¡Õ¶Õ« Õ¸Ö€ Õ¤Ö€Õ¡Õ¶Ö" Õ¾Õ«Ö€Õ¸Ö'Õ½Õ« Õ¾Ö€Õ¡ Õ¹Õ¥Õ¶ Õ¡Õ¦Õ¤Õ¸Ö'Õ´Ö‰ Չտալ երեխային ասպիրին՝ որպես ջերմիջեցնող միջոց, Ռեյի համախտանիշի առաջացման բարձր ռիսկի պատճառով։ Այդ համախտանիշին հատուկ են գլխուղեղի այտուցը, սրտխառնոցը, գիտակցության վատթարացումը։ Հնարավորինս խուսափել մինչև 12 տարեկան երեխաներին անալգին տալուց: Չկաթեցնել քթի մեջ հակաբիոտիկների լուծույթներ և անոթասեղմիչ կաթիլներ։ Եթե քթի լորձաթաղանթը չորանում է և երեխան դժվար է շնչում, օգտագործում են աէրոզոլի կամ ֆիզիոլոգիական (ցանկալի է 0, 9 % NaCl) լուծույթի կաթիլներ։ Թարախային ռինիտի, այսինքն՝ քթից թարախային արտադրության դեպքում խորհուրդ է տրվում դիմել մանկաբույժի: Անթույլատրելի է առանց բժշկի հետ խորհրդակցելու օգտագործել հակավիրուսային միջոցներ։ Անհրաժեշտ է օրվա ընթացքում 2 անգամից ոչ պակաս օդափոխել այն տարածքը, որտեղ գտնվում է երեխան։ Սեզոնային գրիպի ժամանակ կարևոր է հնարավորինս խուսափել վարակի աղբյուրների հետ շփումից, քիչ օգտվել տրանսպորտից, զերծ մնալ հյուր գնալուց, սակայն հաճախակի զբոսնել երեխաների հետ մաքուր օդին։ Ավելի մեծ տարիքի երեխաներին խորհուրդ է տրվում կրել դիմակ։ Անհրաժեշտ է նաև հաճախակի լվանալ ձեռքերը, քանի որ վարակը հեշտ փոխանցվում է կեղտոտ ձեռքերի միջոցով։ Ի՞նչ օգտագործել որպես ջերմիջեցնող միջոց ․ «Պարացետամոլ, որը փոքրիկների համար նշանակվում է սիրոպների կամ ռեկտալ մոմիկների տեսքով։ Ավելի մեծ տարիքի երեխաների համար կարելի է օգտագործել նաև հաբեր։ Եթե ջերմությունը չի իջնում, սիրոպի տեսքով պարացետամոլի ընդունումից հետո, կարելի է օգտագործել երկրորդ դեղաչափը նաև իբուֆենի ռեկտալ մոմիկի տեսքով համապատասխան հասակային դեղաչափով»,-ընդգծում է Կարինե Սիմոնյանը։ Ջերմիջեցման համար, անհրաժեշտ է թեթև հագցնել երեխային և, իհարկե, տալ առատ հեղուկներ՝ մուս, թարմ հյութ, ջուր և ռեգիդրոն։ «Բարձր ջերմությունն, իհարկե, առաջացնում է անհանգստություն, ազդում է երեխայի ընդհանուր վիճակի վրա, սակայն պետք չէ մոռանալ, որ ջերմությունը օրգանիզմի իմունային համակարգի պաշտպանական ռեակցիան է վիրուսի հանդեպ», - հավելում է մանկաբույժը։ Կանխարգելիչ միջոցներից լավագույնը պատվաստումն է, սակայն, մասնագետի դիտարկմամբ, այն պետք է իրականացնել ժամանակին: «Իմունիզացիայի օպտիմալ ժամկետներն են սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսները․ անհրաժեշտ է, որպեսզի երեխայի օրգանիզմը հասցնի «զինվել» պատվաստման դեմ հակամարմիններով», - եզրափակում է բժիշկ-գիտնականը։ ysmu.am