
45 просмотры
Առողջապահության համաշախարհային կազմակերպության աջակցությամբ Երևանում կազմակերպվել է գրիպի տարեկան աշխատաժողովը, որին մասնակցել են Երևանի և մարզերի համաճարակաբաններ, վարակաբաններ, առողջության և սոցիալական ապահովության վարչությունների ներկայացուցիչներ: Առաջին անգամ տարեկան աշխատաժողովին մասնակցել են նաև անասնաբույժներ: Նրանց մասնակցության անհրաժեշտությունը բխել է զոոնոզ գրիպի արդիականությունից, քանի որ ինչպես եվրոպական տարածաշրջանի, այնպես էլ հարավ-ասիական երկրներում ներկայումս այն գերակա խնդիր է։ Այն արձանագրվում է թե՛ թռչունների, թե՛ մարդկանց շրջանում։ Ներկայացվել են զեկույցներ ինչպես հանրապետությունում 2016-2017թթ. գրիպի սեզոնի իրավիճակի, այնպես էլ` միջազգային նորությունների հիման վրա 2017-2018թթ. գրիպի սեզոնի նախապատրաստական և իրականացվելիք աշխատանքների մասին: Գրիպի 2016-2017 թվականների սեզոնի ընթացքում իրականացված աշխատանքները քննարկելիս վերհանվել են նախորդ սեզոնի ընթացքում առաջացած բոլոր խնդիրները և հիմնահարցերը։ Նախանշվել են հնարավոր լուծումներ՝ 2017-2018 թվականների գրիպի սեզոնի ժամանակ դրանցից խուսափելու համար: Քննարկվել են նաև գրիպի դետքային համաճարկաբանական հսկողության վերաբերյալ հարցեր: Ներկայացվել է արդեն իսկ գործող գրիպի համաճարակաբանական և լաբորատոր հսկողության էլեկտրոնային բազան, որի հիման վրա, որպես գլոբալ ձեռքբերում, տրամադրվել է գրիպի շաբաթական տեղեկագիրը: Այն հետագայում թույլ կտա «իրական ժամանակում» հիվանդացության շեմերի, հիվանդացության ծանրության և ակտիվության համաճարակաբանական համապատասխան վերլուծություններ իրականացնել: Զեկույցներ են ներկայացվել նաև անասնաբուժական ոլորտի մասնագետների կողմից՝ կենդանիների, մասնավորապես՝ թռչունների շրջանում իրականացվող անասնահամաճարակաբանական հսկողության վերաբերյալ: Õ†Õ·Õ¥Õ¶Ö", Õ¸Ö€ Ô±Õ€Ô¿-Õ« Õ¯Õ¡Õ¶ÕÕ¡Õ¿Õ¥Õ½Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€Õ¸Õ¾ Õ¡ÕµÕ½ Õ¿Õ¡Ö€Õ« Õ¯Õ·Ö€Õ»Õ¡Õ¶Õ¡Õ¼Õ¾Õ« Õ£Ö€Õ«ÕºÕ« AH1 Õ¥Õ¶Õ©Õ¡Õ¿Õ¥Õ½Õ¡Õ¯Õ¨Ö‰ Õ‰Õ¶Õ¡ÕµÕ¡Õ® Õ£Ö€Õ«ÕºÕ« Õ½Õ¥Õ¦Õ¸Õ¶Õ¶ Õ¡Ö€Õ¤Õ¥Õ¶ Õ½Õ¯Õ½Õ¾Õ¥Õ¬ Õ§, Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¡ÕµÕ¤ Õ¾Õ«Ö€Õ¸Ö'Õ½Õ¨ Õ¤Õ¥Õ¼Õ¥Ö'Õ½ Õ¹Õ« Õ·Ö€Õ»Õ¡Õ¶Õ¡Õ¼Õ¸Ö'Õ´: Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը