
91 просмотры
Դաշտանային ֆունկցիայի նյարդաէնդոկրին կարգավորումը բարդ գործընթաց է , որին մասնակցում են 5 օղակներ՝ կեղև-հիպոթալամուս-հիպոֆիզ-ձվարաններ-արգանդ: Կարգավորմանը մասնակցում են նաև ներքին սեկրեցիայի գեղձերը ( վահանաձև գեղձ , մակերիկամներ ) և լյարդը : Դաշտնային ֆունկցիայի խանգարման դեպքում պետք է անպայման որոշել ախտահարման մակարդակը , որից կախված է բուժումը և դրա արդյունքը : Դաշտանային պարբերաշրջանի խանգարումները պետք է գնահատել որպես ամբողջ օրգանիզմի հիվանդություն , մյուս կողմից՝ այդ խանգարումները հանգեցնում են օրգանիզմի ընդհանուր վիճակի ախտահարման , կնոջ ինքնազգացողության և աշխատունակության իջեցման , չբերության , ինչպես նաև նախաքաղցկեղայի և քաղցկեղային հիվանդությունների ռիսկի կտրուկ մեծացմանը : Դաշտանային ֆունկցիայի խանգարման առաջացման պատճառներն են՝ սեռական համակարգի ախտաբանությունը հօգեկան գերլարումներ, սթրեսներ, հոգեկան, նյարդային հիվանդություններ, սնուցման խանգարումներ (որակական և քանակական), ավիտամինոզներ, տարբեր պատճառագիտության ճարպակալումը, մասնագիտական վնասակարություններ, վարակիչ և սեպտիկ հիվանդություններ (գոնոռեա, տուբերկուլոզ, ռևմատիզ, խրոնիկական տոնզիլիտ, պարազիտար հիվանդություններ), սիրտ-անոթային, արյունաստեղծման համակարգերի, լյարդի հիվանդություններ, սեռական հասունացման շրջանում հիպոթալամուս-հիպոֆիզային կենտրոնի տարիքային խանգարումներ, դաշտանադադարի շրջանում հիպոթալամիկ կենտրոնների ինվոլուցիոն վերկառուցման անլիարժեքություն: օրգանիզմի ալկոհոլային, նիկոտինային թունվորում, թմրանյութերի օգտագործումը: Դաշտանային ֆունկցիայի խանգարումները ըստ կլինիկական դրսևորումների դասակարգվում են ՝ ամենոռեա-դաշտանի բացակայությունը 6 և ավելի ամիս, փուլային խանգարումներ, որի ժամանակ դաշտանը փոխվում է հետևյալ կերպ. 1. Արտազատվող արյան քանակի փոփոխություն 2. Դաշտանի տևողության խանգարում՝ -ձգձգված դաշտան 6-7 օրից ավելի -դաշտանի կարճացում 1-2 օր 3. Դաշտանի ռիթմի խանգարում՝ -հաճախակի դաշտան, պարբերաշրջանը կարճ է 21 օրից, - հազվդեպ դաշտան, պարբերաշրջանը 35 և ավելի օր 3. Ցավոտ դաշտան Ապրեք առողջ… Պատրաստեց՝ Լ. Բ