21 просмотры
Տարվա այս եղանակին ամենատարածված բանջարեղենի տեսակներից մեկը դդումն է, սակայն այս մթերքը հաճախ է անտեսվում։ Այնուամենայնիվ մասնագետները նշում են, որ դդումը միայն տոնական զարդարանքի համար նախատեսված բաղադրիչ չէ, այլ նաև շատ համեղ ու օգտակար մթերք, որը սննդակարգում ներառելու դեպքում կարելի է հագեցնել օրգանիզմն օգտակար նյութերով ու բարելավել ինքնազգացողությունը։ Այս մթերքը հարուստ է մանրաթելերով, վիտամիններով ու հանքանյութերով, ինչպես նաև պարունակում է հզոր հակաօքսիդանտներ, որոնք նպաստում են առողջական վիճակի բարելավմանը, սակայն օգտակար բաղադրությունը դդմի միակ առավելությունը չէ։ Մասնագետները ներկայացրել են այս մթերքի ամենաօգտակար հատկություններն ու նշել 7 պատճառ այն սննդակարգում ներառելու համար։ Բարձրացնում է իմունիտետը Դդնի սերմերն ու պտղամիսը հարուստ են վիտամին С-ով, իսկ այս միկրոտարրն իմունային համակարգի համար ամենակարևոր նյութերից մեկն է։ Համարվում է, որ այս վիտամինի բարձր մակարդակն օգնում է նվազեցնել տարատեսակ քրոնիկ հիվանդությունների զարգացման հավանականությունը, ուստի սննդակարգը դդումով հարստացնելը կարող է շատ օգտակար լինել։ Õ•Õ£Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ Õ´Õ¡Ö"Ö€Õ¥Õ¬ Õ¬ÕµÕ¡Ö€Õ¤Õ¨ Լյարդը պատասխանատու է արյունը տոքսիններից ու այլ վնասակար տարրերից պաշտպանելու ու մաքրելու համար, ուստի դրա առողջությունը պահպանելը շատ կարևոր է։ Դդումը հարուստ է բուսական միացություններով՝ կարոտինոիդներով, որոնք պահպանում են լյարդի մաքրությունն ու առողջությունը։ ÕŠÕ¡Õ°ÕºÕ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¿Õ¥Õ½Õ¸Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Այս բանջարեղենը բետա-կարոտինի հարուստ աղբյուր է, իսկ այս հակաօքսիդանտն օրգանիզմում վերածվում է վիտամին А-ի։ Այս տարրն իր հերթին շատ կարևոր է աչքերի առողջության ու տեսողության պահպանման համար։ Õ†ÕºÕ¡Õ½Õ¿Õ¸Ö'Õ´ Õ§ Ö"Õ¡Õ·Õ« Õ¶Õ¾Õ¡Õ¦Õ´Õ¡Õ¶Õ¨ Դդումը հարուստ է մանրաթելերով, որոնք կարգավորում են աղիների աշխատանքն ու կանխում են փորկապության առաջացումը։ Ընդ որում՝ մանրաթելերի նման բարձր պարունակության շնորհիվ այս մթերքը թույլ է տալիս շատ արագ հագենալ ու բավական երկար ժամանակով մոռանալ քաղցի մասին։ Ô²Õ¡Ö€Õ¥Õ¬Õ¡Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Õ´Õ¡Õ·Õ¯Õ« Õ¾Õ«Õ³Õ¡Õ¯Õ¨ Այս մթերքի մեջ պարունակվող մեծ քանակությամբ վիտամին С-ն խթանում է կոլագենի արտադրությունը, իսկ օրգանիզմում այս կարևոր սպիտակուցի բարձր մակարդակը մաշկին առողջ փայլ է հաղորդում։ Պահպանում է սրտամկանի առողջությունը Դդումը հարուստ է կալիումով՝ շատ կարևոր հանքանյութով, որը կանխում է նատրիումի հետևանքով զարկերակային ճնշման բարձրացումը։ Հայտնի է, որ զարկերակային բարձր ճնշումը բարձրացնում է սրտի հիվանդությունների զարգացման վտանգը, ուստի նման ազդեցության շնորհիվ դդումն օգնում է պահպանել սրտանոթային համակարգի առողջությունը։ Նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը Չնայած, որ դդումը հարուստ է ածխաջրերով, որոնք էլ օգնում են արագ հագենալ, այնուհամենայնիվ դրանք չնչին ազդեցություն են ունենում արյան մեջ շաքարի մակարդակի վրա։ Ավելին՝ դդումն անգամ օգնում է բարելավել շաքարային դիաբետով հիվանդների օրգանիզմի զգայությունն ինսուլինի նկատմամբ, ինչպես նաև նպաստում է հիվանդության զարգացման դանդաղեցմանը։ Նյութի աղբյուրը՝ med.tert.am