
87 просмотры
Ռուսաստանաբնակ Գոհար Ավետիսյանն այսօր Երևանի Հյուսիսային պողոտայում վարպետության դաս անցկացրեց։ Նրան տեսնելու էին եկել մոտ 2 հազար մարդ, այդ թվում` մեծահասակ կանայք։ Վարպետության դասն ուղեկցվեց մրցութային երկու ծրագրով։ Հավաքվածներից ընտրեցին 7 հոգու երգի մրցույթի, 15 հոգու էլ պարային մրցույթի համար։ Մրցույթի մասնակիցներից մեկն ասաց, որ կերգի Ավետիսյանի ամենասիրած` «Ով սիրուն, սիրուն» երգը։ Գոհարը չկարողացավ զսպել իրեն և ասաց, որ կերգի նրա հետ։ Հաջողակ դարձավ Սոչիում ծնված 15–ամյա Աննան։ Աղջիկը վաղուց էր երազում տեսնել Գոհարին, սակայն նույնիսկ ենթադրել չէր կարող, որ նրա մոդելը կդառնա Երևանում։ ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանի Մարգարիտա տատն այսօր նույնպես եկել էր թոռան վարպետության դասին։ Վարպետության դասի ժամանակ Գոհարը բոլորի ներկայությամբ դիմեց տատիկին, որը հանդիսատեսի շարքերում էր։ «Մարգարիտ տատի, էստեղ եմ` բեմում։ Ո՞նց ես», – հարցրեց Ավետիսյանը։ Հաղորդավարը տարեց կնոջը բեմ հրավիրեց, որպեսզի հավաքվածները ծանոթանան նրա հետ։ Տատիկն էլ ելույթ ունեցավ ու խոստովանեց, որ երջանիկ է այսպիսի թոռ ունենալու համար, որին ճանաչում է ամբողջ աշխարհը։ Հետո ավելացրեց` ամեն տատիկ չի կարող է պարծենալ դրանով։ «Տատ, խայտառակում ես ինձ», –շփոթված ասաց Ավետիսյանը։ Սակայն դա չկանգնեցրեց տատիկին, նա շարունակեց գովաբանել Գոհարին և ասաց, որ շատ է սիրում թոռանը և կյանքը կտա նրա համար։ «Ես էլ եմ քեզ սիրում, տատի», – ասաց Ավետիսյանը։ Ավետիսյանը ծնունդով մարտունեցի է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ Գոհարը մեկ տարեկան է եղել։ Նրա համար Մոսկվան արդեն հարազատ է դարձել, բայց Հայաստանի հետ կապը չի խզում։ Գոհարը համոզված է, որ հայի աչքերն ամենագեղեցիկն են աշխարհում։ Read more: https://armeniasputnik.am