
303 просмотры
Դիմային նյարդի ախտահարման հետևանքով նույն կողմում առաջանում է դիմախաղի մկանների պարալիզ: Դեմքի ախտահարված կեսն անշարժ է, դիմականման: Ճակատային և քիթ-շրթունքային ծալքերը հարթված են, ակնաճեղքը լայնացած, բերանի անկյունը՝ կախ ընկած: Առողջ կողմի մկաններն իրենց կողմն են ձգում բերանը: Ախտահարման կողմում ճակատը կնճռոտելիս ծալքեր չեն առաջանում: Հիվանդին չի հաջողվում փակել աչքը: Այն մնում է բաց և հաճախ ուղեկցվում է արցունքահոսությամբ: Աչքերը փակելու փորձ կատարելիս ախտահարման կողմում ակնագունդը շրջվում է դեպի վերև ''Բելի ֆենոմեն": Աչքի շրջանաձև մկանի մասնակի անբավարարության ժամանակ հիվանդն ի վիճակի է փակել աչքը, սակայն թարթիչները չեն ընկղմվում կոպերի մաշկային ծալքերի մեջ և մնում են ցցված: Անհնար է փակել տուժած աչքը՝առողջը թողնելով բաց վիճակում: Այտերն ուռեցնելիս օդը բերանի պարալիզված անկյունից դուրս է գալիս պասիվ կերպով ՝ շնչառությանը համընթաց ''առագաստի ախտանիշ'': Սա պայմանավորված է բերանի շրջանաձև մկանի պարլիզով: Մկանի պարեզի դեպքում հիվանդը կարողանում է այտերն ուռեցնել, սակայն ախտահարման կողմում երկար չի տևում, և այտի վրա գործադրած թեթևակի ճնշումից օդն անմիջապես դուրս է գալիս բերանի անկյունից: Հիվանդը դժվարանում է սուլել, փչել, խոսել: Ուտելու ընթացքում թշի և ատամնաշարի արանքում մնում են սննդի մնացորդներ, որոնք հիվանդը տեղաշարժում է լեզվի օգնությամբ: Երբեմն հեղուկ սնունդը և թուքը ծորում են բերանի անկյունից: Դիմային նյարդի ախտահարման ժամանակ դիմախաղի մկանների պարալիզին կարող են միանալ այլ խանգարումներ, որոնք պայմանավորված են տարբեր մակարդակներում հարակից նյարդային գոյացությունների ախտահարման ընդգրկմամբ: Դիմախաղի մկանների պարալիզը հաճախ ուղեկցվում է դեմքի կողմնային երեսի, ականջի և պտկաձև ելունի ցավերով: Ավելի հաճախ դիմային նկարդը ախտահարվում է ,, նևրիտ, նևրոպաթիա,, ֆալոպյան խողովաում և դրանից դուրս: Հիմնական պատճառներն են միջին ականջի բորբոքում, մասոիդիտ, վիրուսային վարակներ, պարոտիտ, քունկոսկրի բրգի կետրվածք: Նյարդը կամ ճյուղերը հաճախ են վնաասվում հարականջային թքագեղձի ուռուցքի վիրահատության ժամանակ: Ոսկրային խողովակում, հատկապես ծնկային գհանգույցի շրջանում , դիմային նյարդի ախտահարումները հաճախ բարդանում են դիմախաղի մկանների կոնտրակտուրաններով, որը առաջանում է ծայրամասային պարեզից 2-3 ամիս անց՝ շարժողական գործառույթի ոչ լրիվ վերականգնման ֆոնի վրա: Ուղեկցվում է դեմքի շրջանում ձգվածության տհաճ զգացողությամբ, որին նպաստում են ցուրտը հուզումները, մտավոր և ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Ախտահարման կողմում դիմախաղի մկանների պարեզի հետ միասն հայտնաբերվում են հակառակ նշաններ՝ ակնաճեղքի նեղացում, արտահայտված քիթ-շրթունքային և ճակատային ծալքեր, առանձին պարետիկ մկանների սպասզմատիկ կծկումներ: Դեմքը թեքում է ոչ թե առողջ կողմ , այլ ախտահարման կողմը: Որևէ մկանի կամային կծկումն առաջ է բերում տվյալ նպատակային շարժման հետ կապ չունեցող մկանի ակամա կծկում: Օրինակ՝ թշերն ուռեցնելիս նեղանում է նույն կողմի ակնաճեղքը: Հիվանդի հետազոտման կարգը Անհամաչափության հայտնաբերման համար հիվանդին առաջարկվում է կատարել դեմքի տարբեր շարժումներ՝ փակել աչքերը, կնճռոտել ճակատը, հոնքերը վեր բարձրացնել, ուռցնել այտերը, քիթը վեր քաշել, ծնոտներն ամուր սեղմել և միաժամանակ ցույց տալ ատամները, ժպտալ: Ուշադրություն պետք է դարձնել՝ աչքի լորձաթաղանթի վիճակին ՝աչքի չորություն, արցունքահոսություն, ձայնի ընկալման առանձնահատկությանը, համի զգացողությանը և այն: Õ†ÕµÕ¸Ö'Õ©Õ¨ ÕºÕ¡Õ¿Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ aroxjblog.am Õ¯Õ¡ÕµÖ"Õ«Õ¶