
133 просмотры
«Դիսլիպիդեմիա: ախտորոշման և վարման արդի մոտեցումները» գիտագործնական միջոցառում Ամբողջ աշխարհում մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվում է սիրտ-անոթային հիվանդություններից: Դրա ռիսկի գործոնների, մասնավորապես` դիսլիպիդեմիայի թեմայով այսօր կայացել է «Դիսլիպիդեմիա: ախտորոշման և վարման արդի մոտեցումները» գիտագործնական միջոցառումը: ÕˆÕ²Õ»Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¬Õ¸Õ¾ Õ¶Õ¡ÕÕ¡Õ±Õ¥Õ¼Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨` Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¶Õ¡ÕÕ¡Ö€Õ¡Ö€Õ« Õ¿Õ¥Õ²Õ¡Õ¯Õ¡Õ¬ Ô±Ö€Õ´Õ¥Õ¶ Õ†Õ¡Õ¦Õ¡Ö€ÕµÕ¡Õ¶Õ¨ Õ¶Õ·Õ¥Õ¬ Õ§, Õ¸Ö€ Õ½Õ«Ö€Õ¿-Õ¡Õ¶Õ¸Õ©Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ¯Õ¡Õ¶ÕÕ¡Ö€Õ£Õ¥Õ¬Õ´Õ¡Õ¶ Õ¸Ö'Õ²Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ´Õ¢ Õ¯Õ¡Õ¿Õ¡Ö€Õ¾Õ¸Õ² Õ¡Õ·ÕÕ¡Õ¿Õ¡Õ¶Ö"Õ¶Õ¥Ö€Õ¶ Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¶Õ¡ÕÕ¡Ö€Õ¡Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¸Ö'Õ·Õ¡Õ¤Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¯Õ¥Õ¶Õ¿Ö€Õ¸Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶: «Նախարարի հրամանով ստեղծված սիրտ-անոթային հիվանդությունների բուժման, կանխարգելման աշխատանքային խմբից ևս ակնկալիքները մեծ են: Թիմում ընդգրկված են համակարգի պրոֆեսիոնալները: Նրանց աշխատանքների շնորհիվ հնարավորինս վեր կհանվեն ոլորտի խնդիրները, որոնց հետևաողական լուծման արդյունքում կունենանք բուժման որակի բաձրացում և բնակչության առողջության ցուցանիշների բարելավում»,-նշել է Արմեն Նազարյանը: Փոխնախարարը կարևորել է նաև հանրային առողջապահական իրազեկման միջացառումների անցկացումը` ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման ռիսկի գործոնները նվազեցնելու տեսանկյունից: Առողջապահության նախարարության սրտաբանության գծով խորհրդական, Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ Համլետ Հայրապետյանը ևս անդրադարձել է դիսլիպիդեմիաների կանխարգելման, կառավարման և բուժման կարևորությանը` որպես սիրտ-անոթային հիվանդությունների և, ընդհանուր առմամբ, մահացության նվազեցման գործոն: Ոլորտի մասնագետները հանդես են եկել զեկույցներով, ներկայացրել դիսլիպիդեմիայի համաճարակաբանությունը, պատճառներն ու ախտորոշումը, ինչպես նաև դիսլիպիդեմիայի վարման նոր ուղեցույցը: Նշվել է նաև, որ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկի գործոնների մի մասը կառավարելի է, ինչպես` ծխախոտի օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, սխալ սննդակարգը, ճարպակալումը, զարկերակային բարձր ճնշումը: Գիտագործնական միջոցառումը կշարունակվի նաև ապրիլի 22-ին: