
97 просмотры
Ô´Õ½Õ¥Õ²Õ« Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¯Õ¥Õ¶Õ¿Ö€Õ¸Õ¶Õ« Õ¶Õ¸Ö€ Õ·Õ¥Õ¶Ö"Õ¨ Õ·Õ¸Ö'Õ¿Õ¸Õ¾ Õ·Õ¡Õ°Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ´Õ¡Õ¶ Õ¯Õ°Õ¡Õ¶Õ±Õ¶Õ¾Õ«: Կբարձրանա կենտրոնի գործունեության արդյունավետությունը, կբարելավվի ծառայությունների որակը, կապահովվի բարեփոխումների շարունակական աջակցությունը: Համագործակցության ծրագրի վերաբերյալ այսօր հուշագիր է կնքվել Առողջապահության նախարարության, ՀՀ Լոռու մարզպետարանի և «Հայաստանի մանուկներ» (COAF) բարեգործական հիմնադրամի միջև: Դսեղի առողջության կենտրոնը կսպասարկի Դսեղ բնակավայրի և իրեն կցված 6 բնակավայրերի բնակչությանը և ուղիղ ազդեցություն կունենա հազարավոր շահառուների կյանքի որակի վրա։ «Պիլոտային ծրագրի մեկնարկը համարում եմ հաջողված: Շնորհակալ եմ հիմնադրամին իր գործունեության, մարզային ենթակառուցվածքների, համայնքների զարգացման մեջ տարիների, հետևողական ներդրման համար: Մարզպետ պարոն Խաչատրյանի հետ համատեղ ներդրումներով համայնքի համար կարևոր ձեռքբերում կունենանք»,-իր խոսքում նշել է Անահիտ Ավանեսյանը: «Մեզ համար շատ կարևոր է բժշկական ծառայությունների հասանելության ապահովումը, սա ևս մեկ քայլ է, որպեսզի համայնքների բնակիչները շատ դեպքերում բուժծառայության համար Երևան տեղափոխվելու կարիք չունենան»,- նշել է մարզպետ Արամ Խաչատրյանը: Կենտրոնի գործունեությունը կուղղվի հիվանդությունների կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանը, ախտորոշմանը և բուժմանը, կվերանայվի անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների, բժշկական պարագաների շրջանակը, ինչպես նաև բուժման մոտեցումները։ «Դսեղի առողջության կենտրոնը հաջողությամբ գործարկելով` մենք աջակցում ենք համայնքներում առողջապահության ոլորտի բարելավմանը, որի համար առանցքային է առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխման ՀՀ Կառավարության օրակարգը։ Մենք շարունակելու ենք համագործակցել նախարարության և մարզպետարանների հետ, որպեսզի բացահայտենք լավագույն նորարարական մոտեցումները ներդնելու և նպաստելու որակյալ և հասանելի բուժօգնության մատուցմանը»,-նշել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը: Ծրագրի հաջող իրականացման արդյունքում այն կներդրվի նաև գյուղական այլ բնակավայրերում։