41 просмотры
Այս մասին հաղորդում է tert.am -ը: «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանը հիմնական զեկուցող Կարեն Ավագյանից հետաքրքրվեց, թե չի՞ կարծում, որ խնդիրը երկակի է և դժվար լուծելի: «Եկեք արդարացի լինենք, երբեմն բժիշկն էլ կարող է դրդապատճառ հանդիսանալ, որպեսզի պացիենտը կամ բարեկամները բռնություն կիրառեն»,-ասաց նա: Նշենք, որ նախագիծը սահմանում է բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկից հինգ հարյուրապատիկի չափով: Վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքի դեպքում պատժվում է կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: Պատգամավորը համաձայնվեց, թե մյուս կողմից էլ կարող է լինել և հոգեկան խանգարումներով այցելու, կամ քրեական տարր, որը բռնության կդիմի: «Այդ դեպքում չե՞ք մտածում ապահովել բժիշկներին տեսախցիկներով կամ ձայնագրող ապարատներով, որ հետագայում արդարությունը լինի, որ իրոք մեղավոր պատժվի»,-հարցրեց նա: Կարեն Ավագյանը նշեց, որ տեսախցիկների հետ կապված, եթե նախաձեռնություն լինի՝ կմիանա: «Խնդիրը միայն ՀՀ-ին բնորոշ բան չէ, բժիշկներին բռնության ենթարկելը աշխարհում տարածված է և պատահական չէ, որ շարժումներ կան, որտեղ ժամանակ առ ժամանակ անհանգստանում են այս խնդրով: Մեր խնդիրը բացառապես կանխարգելելն ու պաշտպանելն է, կլինեն չակերտավոր տղամարդիկ, որ բժիշկ ծեծելը մեծ տղամարդկություն կհամարեն, կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»,-ասաց նա: Õ†Õ¥Õ¬Õ¬Õ« Ô¼Õ¡Õ¦Õ¡Ö€ÕµÕ¡Õ¶