
71 просмотры
Փոքրիկը հրաժարվում է սնվելուց, ամեն կերպ համոզում եք նրան ուտել, բայց նա համառորեն պնդում է, որ քաղցած չէ: Ո՞րն է պատճառը, և ե՞րբ անհանգստանալ: ÔµÖ€Õ¥ÕÕ¡Õ¶ Õ¹Õ¸Ö'Õ¶Õ« Õ¡ÕÕ¸Ö€ÕªÕ¡Õ¯. Õ®Õ¶Õ¸Õ²Õ¶Õ¥Ö€Õ¶ Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¶ ÕÕ¶Õ¤Õ«Ö€Õ¶Õ¥Ö€ Երեխայի՝ սննդից հրաժարվելու կամ քիչ սնվելու հանգամանքը անհանգստացնում է բոլոր մայրիկներին: Սովորաբար մայրիկներն ամեն բան անում են, որպեսզի փոքրիկը միշտ լինի տաք հագնված և կուշտ, շատ դեպքերում չգիտակցելով, որ անցնում են թույլատրելիի սահմանը: Փոքրիկի մոտ ախորժակի անկումը մայրիկներին միանգամից ստիպում է մտածել, որ նա հիվանդ է կամ ունի խնդիրներ: Բայց եթե Ձեր փոքրիկը առույգ է և աշխույժ, չունի ոչ մի գանգատ, հասակի աճը նորմալ է ու միակ խնդիրը նրա վատ սնվելն է, ապա անհանգստանալու պատճառ չկա: Երբ փոքրիկը չի ցանկանում ուտել, ամենևին կարիք չկա նրան ստիպելու: Սպասեք մինչև հաջորդ ուտելու ժամը: Միայն թե այդ ընթացքում երեխան պետք է միջանկյալ, թեթևակի սնունդ չընդունի: Հաճախ երեխայի վատ նախաճաշելու , ճաշելու ու ընթրելու պատճառն այն է, որ օրվա ընթացքում նա պարբերաբար ուտում է քաղցրավենիք, մրգեր կամ խմում է տարբեր հյութեր: Ի՞նչ անել, երբ երեխան ինքն է որոշում՝ ինչ ուտել Հաճախ 2-3 տարեկանից հետո երեխաների մոտ առաջանում է այսպես կոչված «ընտրողական ախորժակ» : Որպես կանոն՝ ուտելու ժամերին նրանք վատ են սնվում, իսկ ամբողջ օրվա ընթացքում ստիպում են մայրիկին իրենց քաղցրավենիք տալ: Ժամանակի ընթացքում երեխայի այս նախասիրությունները դառնում են քմահաճույքներ և սկսում են անհարմարություններ պատճառել ծնողներին: Այս դեպքում ճիշտ լուծումը երեխային միշտ նույն ժամին կերակրելն է: Եթե Ձեր փոքրիկը չի ուտում, պարզեք՝ նա չի ցանկանում ուտել, թե՝ չի կարողանում Միշտ չէ, որ մենք վստահորեն կարող ենք ասել, որ փոքրիկը չի ցանկանում ուտել: Հնարավոր է, որ Ձեր բալիկը չի կարողանում ուտել: Իսկ սրանք տարբեր բաներ են: https://www.youtube.com/watch?v=mwlf0JWmqgM Երկու տարեկանից բարձր երեխաները, ուտել չցանկանալու դեպքում մայրիկին կարող են պատմել այդ մասին, իսկ նորածինների ու ավելի փոքրահասակ երեխաների դեպքում ամեն ինչ ավելի դժվար է: Ձեր փոքրիկը չի ուտում, լաց է լինում, իսկ Դուք չեք հասկանում՝ ո՞րն է խնդիրը: Ամենից հաճախ երեխաները չեն ուտում, եթե 1.կա խնդիր բերանի խոռոչում (օրինակ՝ ստոմատիտ), 2.կա խնդիր փոքրիկի աղեստամոքսային համակարգում (օրինակ՝ փորացավ, փորկապություն…), 3.ÖƒÕ¸Ö"Ö€Õ«Õ¯Õ¶ Õ¸Ö'Õ¶Õ« Ö"Õ©Õ¸Õ¾ Õ·Õ¶Õ¹Õ¥Õ¬Õ¸Ö' ÕÕ¶Õ¤Õ«Ö€Õ¶Õ¥Ö€, 4.սնունդն ունի անսովոր համ ու ջերմաստիճան (շատ աղի, քաղցր, տաք կամ սառը սնունդը կարող է վանել Ձեր փոքրիկին): Որքա՞ն սնունդ պետք է ընդունի երեխան օրվա ընթացքում. Այս հարցին միանշանակ պատասխան տալ բժիշկները դժվարանում են: Յուրաքանչյուր երեխայի օրգանիզմի պահանջները տարբեր են: Հնարավոր է՝ երեխաներից մեկը բավարարվում է 100 գրամ սննդով, իսկ մյուսին 200-300 գրամ է անհրաժեշտ: Այս դեպքում մայրիկն իր ուշադրությունը պետք է կենտրոնացնի արտաքին ախտանիշների վրա, որոնք էլ կօգնեն հասկանալ՝ երեխան ստանում է իր օրրգանիզմին բավարարող սննդի չափաբաժինը, թե՝ ոչ: Պետք է դիմել համապատասխան մասնագետի օգնությանը, եթե 1.երեխայի հասակի ու քաշի աճն անհամապատասխան են տարիքին, 2.ÖƒÕ¸Ö"Ö€Õ«Õ¯Õ¨ Õ´Õ·Õ¿Õ¡ÕºÕ¥Õ½ ÕÕ¶Õ¤Õ«Ö€Õ¶Õ¥Ö€ Õ¸Ö'Õ¶Õ« Õ´Õ¡Õ·Õ¯Õ«, Õ¥Õ²Õ¸Ö'Õ¶Õ£Õ¶Õ¥Ö€Õ« Õ¸Ö' Õ´Õ¡Õ¦Õ¥Ö€Õ« Õ°Õ¥Õ¿, 3. ունի շատ ցածր ակտիվություն, մշտական հոգնածություն: Նյութը ՝ impoqrik.am