
115 просмотры
Մեկ տարեկանից մեծ երեխաների մահացության գլխավոր պատճառներից մեկը դժբախտ պատահարներն են՝ տանը և փողոցում: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է ապահովել փոքրիկների անվտանգությունը՝ հաշվի առնելով նրանց բնածին հետաքրքրասիրությունը և ինքնուրույնության ձգտումը: Մինչև երեք տարեկան երեխան ընդունակ չէ հասկանալ և հիշել այն ամենը, ինչ Դուք պատմում եք անվտանգության միջոցների մասին: Բայց , այնուամենայնիվ, երեխայի աճին համապատասխան, Դուք պարտավոր եք բացտրել նրան, թե ինչ է վտանգը և ինչպես պետք է պաշտպանել սեփական կյանքը: Ô½Õ¥Õ²Õ¤Õ¾Õ¥Õ¬Õ¸Ö' (Õ»Ö€Õ¡ÕÕ¥Õ²Õ¤) Õ¬Õ«Õ¶Õ¥Õ¬Õ¸Ö' Õ¾Õ¿Õ¡Õ¶Õ£ Երեխայի լոգասենյակում ոչ մի վայրկյան մենակ մի թողեք: Դուռն են թակում կամ հեռախոսն է զրնգում, բայց հարկավոր է առաջին հերթին երեխային լոգարանից հանել, հետո անցնել մյուս գործերին: Ջրով լի դույլն առանց հսկողության մի թողեք, երեխան գլխիվայր կընկնի մեջ և չի կարողանա դուրս գալ: Եթե երեխան ջրի հետ է խաղում, կողքին եղեք: Բանջարանոցի փոքրիկ ջրավազանը պետք է ցանկապատել կամ ծածկել, մինչև փոքրիկը մի քիչ մեծանա: Պետք է երեխային որքան հնարավոր է շուտ լողալ սովորեցնել: Կտրվածքներ և վերքեր Սուր և կտրող առարկանները երեխային անհասանելի տեղում պահեք: Ապակե միջնորմները, դռները, պատուհանների փեղկերը վտանգավորը են, որովհետև երեխան խաղալիս կարող է բախվել դրանց: Լավ կլինի,եթե ապակին փոխարնեք օրգանական ապակիով կամ ներբատախտակով /ֆաներա /: Ծայրահեղ դեպքում դրանց պետք է պաշտպանական շերտ սոսնձել. այս դեպքում ապակին, իհարկե, կկոտրվի, բայց չի փշրվի, և դրանով կբացառվի դժբախտ պատահարի հնարավորությունը: Ô¹Õ¸Ö'Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¸Ö'Õ´ ÔµÖ€Õ¥ÕÕ¡Õ¶ Õ¢Õ¥Ö€Õ¡Õ¶Õ¶ Õ§ Õ¿Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¡ÕµÕ¶ Õ¡Õ´Õ¥Õ¶Õ¨, Õ«Õ¶Õ¹ Õ°Õ¡ÕµÕ¿Õ¶Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Õ±Õ¥Õ¼Ö"Õ«Õ¶: Հիշեք, որ բոլոր թունավոր և քիմիական նյութերը, դեղամիջոցները, լվացքի և մաքրելու միջոցները պետք է երեխայից հեռու պահել: Հիշեք, որ երեխաները շատ հեշտությամբ են բարձրանում կահույքի առանձին մասերի վրա: Ձեր պայուսակում կամ գրպաններում դեղահաբեր մի թողեք: Երբ երեխան հիվան է, երբեք դեղահաբը կոնֆետ մի անվանեք: Դեղահաբերը պահեք այնպիսի տուփերի մեջ, որոնք երեխաները չեն կարող բացել: Հիշեք՝ երեխաները շատ հնարամիտ են: Սենյակային թունավոր բույսերը երեխայից հեռու պահեք: Երեխային արգելեք բանջարանոցում որևէ բույս կտրել և բերանը դնել առանց Ձեր թույլտվության: Ô±ÕµÖ€Õ¾Õ¡Õ®Ö"Õ¶Õ¥Ö€ Ô±ÕµÖ€Õ¾Õ¡Õ®Ö"Õ¶Õ¥Ö€Õ« Õ¡Õ´Õ¥Õ¶Õ¡Õ°Õ¡Õ³Õ¡Õ ÕºÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼Õ¶Õ¥Ö€Õ¶ Õ¥Õ¶ Õ°Ö€Õ¤Õ¥Õ°Õ¶Õ¥Ö€Õ¨, Õ¿Õ¡Ö" Õ°Õ¥Õ²Õ¸Ö'Õ¯Õ¶Õ¥Ö€Õ¶ Õ¸Ö' Õ«Ö€Õ¥Ö€Õ¨ , Õ¤ÕµÕ¸Ö'Õ¼Õ¡Õ¾Õ¡Õ¼ Õ¶ÕµÕ¸Ö'Õ©Õ¥Ö€Õ¨, Õ§Õ¬Õ¥Õ¯Õ¿Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ½Õ¡Ö€Ö"Õ¥Ö€Õ¨, Õ¶Õ¡Õ¾Õ©Õ¡Õ¾Õ¡Õ¼Õ¶Õ¥Ö€Õ¨ Ö‡ Ö"Õ«Õ´Õ«Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¶ÕµÕ¸Ö'Õ©Õ¥Ö€Õ¨: Երեխայի մաշկն ավելի նուրբ է, քան մեծերինը, և նրանք ավելի շուտ են այրվածք ստանում: Ջուրը եռալուց 30 րոպե անց էլ կարող է այրել երեխայի մաշկը, և տաք ջուրը պետք է երեխայից հեռու պաել: Տաք հեղուկով տարողությունները երեխային անհասանելի և ապահով տեղում դրեք: Երեխային տաք ըմպելիք տալուց առաջ հարկավոր է գոլացնել մինչև 540C: Եթե երեխայի անկողնում տաք ջեռակ եք դրել, ուշադիր եղեք: Տաք հեղուկներ մի խմեք, եթե երեխան Ձեր գրկում է: Գազօջախի, պատի բոլոր վառարանների և կրակի մյուս աղբյուրների մոտ պաշտպանական պատնեշ դրեք: Կրակի շարժական աղբյուրները մի դրեք այնտեղ, որտեղ հնարավոր է դրանք շուռ տալ: Կրակի վերևում հայելի մի կախեք: Կաթսաներն ու թավաները դրեք բռնակը՝ պատին ուղղված , որ երեխան բռնակից կառչելով՝ տաք պարունակոևթյունըը գլխին չթափի: Հետևել, որ էլեկտրական սալիկի լարերը ցած կախված չլինեն: Էլեկտրալարերը անջատել վարդակներից, եթե սարքը չի միացվում /էլեկտրական այրվածքների մեծ մասը կապված է ցանցից չանջատված լարը բերանը տանելու հետ՝ լարը թրջվում է և կարճ միացում է լինում/: Լուցկին և կրակվառիչը երեխայից հեռու պահեք: Այրվածքի դեպքում այրված մարմնամասն անմիջապես ընկղմեք հնարավորի չափ սառը ջրի մեջ և դիմեք բժշկին: Ô±ÕºÖ€Õ¥Ö" Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»... Նյութը հրապարակման պատրաստեց՝ ԱռողջԲլոգ Նյութը այլ կայքում տեղադրելու համար aroxjblog.am կայքի ակտիվ հղումը պարտադիր է: