
81 просмотры
Õ"Õ¥Õ¯ Õ¿Õ¡Ö€Õ¥Õ¯Õ¡Õ¶ Õ¡Õ¼Õ¸Õ²Õ» Õ¥Ö€Õ¥ÕÕ¡Õ¶ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ§ Õ¡Ö€Õ¤Õ¥Õ¶ 4-8 Õ¡Õ¿Õ¡Õ´ Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¶Õ¡Õ¬, Õ«Õ½Õ¯ Õ¸Ö€Õ¸Õ· Õ¥Ö€Õ¥ÕÕ¡Õ¶Õ¥Ö€ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ¥Õ¶ Õ¨Õ¶Õ¤Õ°Õ¡Õ¶Ö€Õ¡ÕºÕ¥Õ½ Õ¹Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¶Õ¡Õ¬: ÔµÖ€Õ¥Ö" Õ¿Õ¡Ö€Õ¥Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡Õ¶ Ö"Õ½Õ¡Õ¶ Õ¯Õ¡Õ©Õ¶Õ¡Õ¿Õ¡Õ´ Õ§ Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¶Õ¸Ö'Õ´: Կաթնատամները երեխայի առողջության համար նույնքան կարևոր են, որքան հիմնական ատամները: Փչացած ատամը տհաճ ատամնացավի պատճառ է, և հարկադրված եք մտածել բուժման մասին: Եթե կաթնատամը ժամանակից շուտ է ընկնում, հարևան ատամները կարող են թեքվել և հետագայում խանգարել հիմնական ատամի աճին: Երբ ատամները թեքվում են, խախտվում է կանոնավոր ատամնադրվածքը, և հետագյում մասնագետի միջամտության կարիք է զգացվում: Եթե ատամները ճիշտ չեն մաքրվում, դրանց վրա սննդի մնացորդի, մանրէների և թքի նստվածք է հայտվում: Երբ մանրէները ռեակցիայի մեջ են մտնում սննդի մնացորդների, հատկապես՝ քաղցր սննդի մնացորդների հետ, բերանի մեջ թթուներ են առաջանում: Թթուն քայքայում է ատամների արծնը (էմալը), առաջանում են փոքր անցքեր, որոնցից սկսվում է ատամը փչանալ: Բազմազան ֆտորային միացություններ ամրացնում են ատամների էմալը: Ատամի մածուկներից շատերը ֆտոր են պարունակում, իսկ որոշ վայրերում խմելու ջրի մեջ ֆտոր են ավելացնում: Ֆտոր պարունակող մածուկներ օգտագործելուց առաջ պետք է խորհրդակցել ատամնաբույժի կամ մանկաբույժի հետ, քանի որ ֆտորի ավելցուկից ատամի էմալի վրա բծեր են առաջանում: Կան մանկական ատամնամածուկներ՝ ֆտորի քիչ պարունակությամբ. չէ որ երեխաները մածուկի բավական մեծ քանակություն կուլ տալու սովորություն ունեն: Բժիշկը խորհուրդ կտա, թե որ մածուկն է ավելի հարմար Ձեր երեխայի համար: Առաջին կաթնատամները ծկթելուց հետո պետք է երեխային վարժեցնել ատամները լվանալուն:Երբ երեխան դեռ փոքր է, նրան նստեցրեք Ձեր ծնկին, այնպես, որ նա գլխով հենվի Ձեր կրծքին, կամ կանգնեք երեխային թիկունքում, որպեսզի նա մի քիչ թեքի գլուխը: Երեխայի ատամերը մաքրեք ատամի փափուկ խոզանակով, ատամի մածուկից պետք է վերցնել շատ քիչ ՝ոլոռի չափ: Շարժումները պետք է շրջանաձև լինեն, ատամները պետք է մաքրել և ներսի և դրսի կողմից: Բերանը կարելի է չողողել ջրով, այլ պարզապես խնդրել փոքրիկին որ թքի: Եթե երեխան չի թողնում ատամները մաքրել, Ձեր մատի վրա մի կտոր մառլա փաթաթեք, մի քիչ մածուկ քսեք և մաքրեք փոքրիկի ատամները: Շատ երեխաներ դժվարանում են ինքնուրույն մաքրել ատամները: Նրանք այդ հարցում <վարպետանում> են ավելի մեծ տարիքում: Ô±Õ¿Õ¡Õ´Õ¶Õ¥Ö€- Õ¯Õ¡Ö€Õ¥Õ¬Õ«Õ§ Ö‡ Õ¹Õ« Õ¯Õ¡Ö€Õ¥Õ¬Õ« Փոքրիկի ատամները պետք է օրական երկու անգամ մաքրել՝ առավոտյան և քնելուց առաջ: Երեխայի ատամները լվանալուց և պառկեցնելուց հետո նրան ուտելու և խմելու ոչ մի բան մի տվեք, հատկապես քաղցրավենիք կամ քաղցր ըմպելիք: Քաղցրավենիքի պիտակներն ուշադիր կարդացեք: Քաղցր ուտելուց հետո երեխայի բերանը ողողեք կամ ջուր տվեք խմելու: Խարհուրդ չի տրվում երեխային ծծակ տալ, հատկապես՝ ծծակը թաթախել քաղցր օշարակի մեջ: Երեխային շշով քաղցր ըմպելիք տալն անթույլատրելի է: Երկու տարեկանում երեխան առաջին անգամ պետք է այցելի ատամնաբույժին: Ô±ÕºÖ€Õ¥Ö" Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»... Պատրաստեց՝ Լ. Բունիաթյան