
57 просмотры
Երեխայի ատամների մաքրության մասին, ըստ բժիշկների, պետք է սկսել հոգ տանել դրանց ի հայտ գալուց ի վեր: Սկզբնական շրջանում մայրիկը դա կարող է անել մատին փաթաթած խոնավ թանզիվով (մառլիա), ապա նաև մատի վրա հագնող հատուկ մանկական խոզանակով: Իսկ երկու տարեկան հասակից կանոնավոր կերպով փոքրիկն ինքը պետք է վարժվի ատամ լվանալուն: Երեխային պետք է սովորեցնել, որ ամեն օր՝ օրը երկու անգամ, պետք է ատամները լվանալ: Ընդ որում, երեխայի խոզանակը պետք է ունենա փոքրիկ գլխիկ, խոզանակի մազերը պետք է լինեն շատ փափուկ: Ատամի մածուկը ևս պետք է հստակ համապատասխանի երեխայի տարիքին, իսկ մինչև երեք տարեկան երեխաները չպետք է օգտագործեն ֆտոր պարունակող ատամի մածուկ, քանի որ մեծամասամբ կուլ են տալիս այն: Սկզբնական շրջանում երեխան չի կարող ինքնուրույն և արդյունավետ կերպով լվանալ ատամները, ուստի անհրաժեշտ է, որ երեխայից բացի, նաև մայրիկը լվանա փոքրիկի ատամները, մինչև համոզվի, որ երեխան ադեն կարող է իսկապես ատամները լավ լվանալ: Ճիշտ է, երեխայի առաջին ատամները կաթնատամներ են, որոնք շուտով փոխարինվելու են հիմնական ատամներով, սակայն դրանց խնամքը ևս կարևոր է: Այսպիսով, երեխան փոքր տարիքից սովորում է հոգ տանել իր ատամների մասին: Կարևոր է նաև կաթնատամների առողջությունը, քանի որ փչացած ատամները կարող են ցավել և պատճառ դառնալ, որ երեխան լավ չսնվի: Բացի այդ, փչացած ատամները կարող են երեխաների մոտ անլիարժեքության կոմպլեքս առաջացնել: Մանուկների ատամները պետք է լավ խնամվեն, սակայն հաճախ նրանք կամակորություն են անում՝ հրաժարվելով ատամները խոզանակով լվանալ: Նման իրավիճակից խուսափելու համար հոգեբանները խորհուրդ են տալիս դիմել մի շարք մեթոդների, օրինակ՝ ունենալ ավազե ժամացույցով խաղալիք և առաջարկել, որ երեխան մրցի ու ատամները խոզանակով լվանա, մինչև ավազի՝ մի տարայից մյուսի մեջ լցվելը: Ô´Õ¡Ö€Õ±Õ¥Õ›Ö" Ö…Ö€Õ«Õ¶Õ¡Õ¯ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡ÕµÕ« Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Եթե դուք ինքներդ ամեն օր պարտաճանաչորեն ատամ եք լվանում, ապա, ամենայն հավանականությամբ, ձեր երեխան կհետևի ձեր օրինակին և ուրախությամբ խոզանակը ձեռքը կվերցնի: ÔµÕ²Õ¥Õ›Ö" Õ°Õ¥Õ¿Ö‡Õ¸Õ²Õ¡Õ¯Õ¡Õ¶ 2 տարեկան հասակից սկսած երեխաները պետք է կանոնավորապես առավոտյան և երեկոյան մաքրեն ատամները: Մշակե՛ք օրվա հստակ գրաֆիկ և հետևե՛ք դրան: Երեխան աստիճանաբար կսովորի ամենօրյա պարտադիր «ծեսին»: Ô³Õ¸Ö€Õ®Õ¥Õ›Ö" Õ´Õ«Õ¡Õ½Õ«Õ¶ Եթե մայրիկի համոզելը չի օգնում, օգնության կանչեք նաև հայրիկին: Հայրիկը կարող է գրկել երեխային, զբաղեցնել, իսկ մայրիկն այդ ընթացքում խոզանակով փոքրիկի ատամները լվանալ: Õ€Õ¥Ö"Õ«Õ¡Õ© ÕºÕ¡Õ¿Õ´Õ¥Ö" Հորինե՛ք մի հետաքրքիր պատմություն, որտեղ հեքիաթային ձևով կներկայացնեք, որ անհրաժեշտ է ամեն օր ատամները լվանալ: Կարող եք, օրինակ, պատմություն հորինել, թե ինչպես է ոստիկան Ատամի խոզանակը բռնում հանցագործ Կարիեսին, որն ավերում է տնակ-ատամները: Տիկնիկային թատրոն բեմադրեք Փոքրիկ խաղալիքներով` ցանկալի է մեծ և սպիտակ ատամներ ունեցող, տիկնիկային ներկայացում կազմակերպեք և փոքրիկին պատմեք, թե ինչպես էին ցավում հերոս-խաղալիքի ատամները, երբ նա իր ատամները չէր լվանում: Մրցանակ՝ արված գործի համար Ասացե՛ք երեխային, որ եթե ատամները չլվանա, կզրկվի քաղցրավենիքից, և դուք այն կտաք մյուս փոքրիկներին, որոնք ամեն օր ատամ են լվանում: Նյութը ՝ impoqrik.am