
81 просмотры
Մաշկը մարմնի արտաքին ծածկույթն է , որը արգելապատ է արտաքին միջավայրի և օրգանիզմի ներքին միջավայրի միջև, ինչպես նաև մասնակցում է նյութափոխանակության, ջերմակարգավորման, արտազատական և զգայական գործընթացին: Երեխաների մաշկի և հավելումների անատոմիա-ֆիզիոլոգիական առանձնահատկություններն են. -երեխայի մաշկի տարբեր շերտերի հաստություննը 2-3 անգամ քիչ է, քան մեծերինը -նորածինների շրջանում տատանվում է 0.15-0.25մմ, իսկ մեծերի շրջանում՝ 0.25-0.36մմ, -բազալ շերտը լավ զարգացած է, սակայն մելանինի առաջացումն անբավարար է, որն իր հերթին ծնվելուց անմիջպես հետո պայմանավորում է մաշկի առավել բաց գունավորումը, -կրծքի հասակի երեխաների էպիդերմիսի հատիկավոր շերտը թույլ է զարգացած, իսկ նորածինների մաշկի բջիջներում բացակայում է կերատոհիալինը, որը մաշկին տալիս է սպիտակավուն գունավորում -երեխաների մաշկի եղջուրային շերտը բարակ է, կազմված է 2-3 շերտ եղջերացած բջիջներից, այն փուխր է, և հեշտությամբ է վնասվում, հագեցած է ջրով -դերման տարբերում է հիմանակում բջջային տարրերով , ի տարբերությունը մեծերի այն հիմնականում ունի թելավոր կառուցվածք, -6 տարեկան երեխայի մաշկի հիստոլոգիական կառուցվածքը նմանվում է մեծահասակաների մաշկի կառուցվածքին, -նորածնի էպիդերմիսի կապը դերմայի հետ թույլ է , որն առաջին հերթին պայմանավորված է խարսային թելերի անբավարար քանակությամբ և թույլ զարգացվածությամբ: -նորածինների մաշկի մակերեսը պատված է արտազատուկով , որի pH-ը մոտ է չեզոքի, որն էլ որոշում է նորածինների մաշկի թույլ բակտերիոցիդ ակտիվությունը, սակայն արդեն կյանքի առաջին ամսվա վերջում pH-ը նշանակալի նվազում է: Կրծքի երեխանների մաշկը պարունակում է մինչև 80-82% ջուր, տարիքի հետ ջրի քանակը առաջին հերթին արտաբջջային հեղուկի հաշվին աստիճանաբար պակասում է: Մեծահասակների մաշկը պարունակում է 62 % ջուր: