
143 просмотры
Մենինգիտը դասվում այն հիվանդությունների շարքին, որոնց մասին անգամ լսելը խուճապ է առաջացնում բոլոր ծնողների շրջանում: Մինչ օրս շատերը կարծում են, որ այս հիվանդությունը գրեթե «դատավճիռ» է երեխայի համար, քանի որ անգամ այն բուժելու դեպքում մեծ է հաշմանդամության հավանականությունը: Այնուամենայնիվ՝ սա այն հիվանդությունն է, որը հնարավոր է և պետք է բուժել, իսկ բուժման արդյունավետությունը մեծ մասամբ կախված է լինում ժամանակին ցուցաբերված բուժօգնությունից: Սա է պատճառը, որ հարկավոր է կարողանալ տարբերել մենինգիտի ախտանշաններն ու խուսափել դրա առաջացումից: Ինչ է մենինգիտը և որոնք են դրա առաջացման պատճառները Մենինգիտը հիվանդություն է, որի դեպքում բորբոքվում են գլխուղեղի և ողնուղեղի թաղանթները: Հիվանդության առաջացման պատճառներն ու հարուցիչները կարող են տարբեր լինել՝ բակտերիաներ, վիրուսներ կամ սնկեր: Այս հիվանդությունը զարգանում է, երբ հարուցիչը հայտնվում են գանգի ներսում և ախտահարում գլխուղեղի թաղնթը: Այն հաճախ ձևավորվում է որպես բարդացում այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսին են հայմորիտը կամ թարախային ականջաբորբը, սակայն մենինգիտի առաջացման պատճառ կարող է դառնալ նաև գանգուղեղային վնասվածքը: Õ"Õ¥Õ¶Õ«Õ¶Õ£Õ«Õ¿Õ« Õ¡ÕÕ¿Õ¡Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡Õ¶Õ¥Ö€Õ« Õ´Õ¸Õ¿ Չնայած, որ մենինգիտն ունենում է տարբեր տեսակներ ու հարուցիչները, այնուամենայնիվ դրա բոլոր տեսակների ախտանշանները, որպես կանոն, նման են լինում: Սա շատ վտանգավոր հիվանդությունը է՝ հատկապես երեխաների համար, իսկ դրա բարեհաջող բուժումը կախված է ժամանակին հացսված բուժօգնությունից: Սա է պատճառը, որ հարկավոր է ուշադիր լինել և սովորել տարբերել հիվանդության ախտանշաններ: Õ"Õ¥Õ¶Õ«Õ¶Õ£Õ«Õ¿Õ« Õ¡ÕÕ¿Õ¡Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¶ Õ¥Õ¶. · Տենդը . մենինգիտի ախտանշաններից մեկը կտրուկ սկսված տենդն է, որի դեպքում երեխան սկսում է դողալ ու մրսել: Հիվանդի մարմնի ջերմաստիճանը շատ արագ բարձրանում է և այն իջեցնելը շատ դժվար է լինում: Սակայն այս ախտանշանը կարող է վկայել նաև մի շարք այլ հիվանդությունների մասին, ուստի հարկավոր է ուշադրություն դարձնել երեխայի վիճակին և այլ ախտանշանների առկայությանը: · Ուժգին գլխացավը . մենինգիտի դեպքում գլխացավը հաճախ անտանելի է լինում: Ընդ որում՝ հաճախ ցավը տարածվում է նաև պարանոցի հատվածում, սակայն սարսափելի գլխացավի պատճառով նա կարող է չնկատել դա: Նորածինների մոտ բոնորոշ ախտանշան կարող է լինել նաև ուռուցիկությունը գաղտտունի հատվածում: · Պատկերի երկակիությունը . մենինգիտի դեպքում հիվանդը դժվարանում է կենտրոնացնել հայացքը, ինչի հետևանքով առաջանում է պատկերի երկակիություն: · Որովայնի ցավերը, սրտխառնոցն ու փսխումը . այս հիվանդությունը բնորոշվում է նաև ախորժակի կորստով, ինչը մասամբ պայմանավորված է լինում մշտական սրտխառնոցով: Ընդ որում՝ սրտխառնոցը կարող է ուղեկցվել որովայնի ցավերով ու փսխումով: · Լույսի հանդեպ գերզգայունությունը . հիվանդության ախտանշաներից մեկը լույսի հանդեպ գերզգայունությունն է, որի հետևանքով նկատվում է արցունքահոսություն, ինչպես նաև ուժեղանում են սրտխառնոցն ու գլխացավը: · Ծոծրակի մկանների ռիգիդությունը . մենինգիտին բնորոշ ախտանշաններից մեկն է հիվանդի դիրքը. նա հաճախ պառկած է լինում կողքի վրա՝ գլուխը ետ տարած և ոտքերը ծալած: Ընդ որում՝ նա ոչ մի կերպ չի կարողանում ուղղել պարանոցը: · Ծալված ոտքերը . անգամ եթե ստացվում է մենինգիտից տառապող երեխայի գլուծը մոտեցնել կրծքին, նա անմիջապես ծալում է ոտքերը, որոնք ուղղելն այդ դիրքում անհնար է լինում: Այս երևույթն անվանվում է Բրուձինսկու վերին ախտանիշ: Բացի այդ, մենինգիտի դեպքում կարող է ի հայտ գալ նաև Կերնիգի ախտանիշ, որի ժամանակ հիվանդը չի կարողանում ուղղել ոտքը, եթե այն ծալված է (90°): · Մաշկային ցանը, որը չի գունատվում. այս հիվանդության դեպքում կարող է առաջանալ նաև մաշկային ցան, որը կարելի է տարբերել հասարակ ցանից մի պարզ թեստի օգնությամբ: Հարկավոր է վերցնել թափանցիկ ապակուց պատրաստված բաժակ, մոտեցնել այն ցանով ախտահարված մաշկին և մի փոքր սեղմել, որպեսզի մաշկը գունատվի: Եթե մաշկի հետ մեկտեղ գունատվում է նաև ցանը, ապա անհանգստանալու կարիք չկա, մինչդեռ հակառակ դեպքում հարկավոր է շտապ դիմել մասնագետին: Ô»Õ¶Õ¹ Õ¢Õ¡Ö€Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ¥Õ¶ Õ¡Õ¼Õ¡Õ»Õ¡Õ¶Õ¡Õ¬ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡ÕµÕ« Õ´Õ¸Õ¿ Õ´Õ¥Õ¶Õ«Õ¶Õ£Õ«Õ¿Õ« Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ"Õ¥Õ¶Õ«Õ¶Õ£Õ«Õ¿Õ« Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡ÕµÕ«Õ¶ Õ¡Õ¶Õ°Õ¡ÕºÕ¡Õ² Õ¢Õ¸Ö'ÕªÖ…Õ£Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ§ Õ°Õ¡Ö€Õ¯Õ¡Õ¾Õ¸Ö€, Õ¡ÕµÕ¬Õ¡ÕºÕ¥Õ½ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ¥Õ¶ Õ¦Õ¡Ö€Õ£Õ¡Õ¶Õ¡Õ¬ Õ´Õ« Õ·Õ¡Ö€Ö" Õ¾Õ¿Õ¡Õ¶Õ£Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ¢Õ¡Ö€Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€: Ô±Õ¼Õ¡Õ¾Õ¥Õ¬ Õ¿Õ¡Ö€Õ¡Õ®Õ¾Õ¡Õ® Õ¸Ö' Õ¿Õ°Õ¡Õ³ Õ¢Õ¡Ö€Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ·Õ¡Ö€Ö"Õ«Õ¶ Õ¥Õ¶ Õ¤Õ¡Õ½Õ¾Õ¸Ö'Õ´. · հաճախակի ու անտանելի գլխացավերը, · ֆիզիկական ու մտավոր զարգացման վառ արտահայտված խանգարումները, · հոգեկան զարգացման խանգարումները, · էպիլեպսիան, · տեսողության ու լսողության կորուստը, · մկանային ջղաձգումները, · լյարդային անբավարարությունը, · գլխուղեղի այտուցը: Այնուամենայնիվ՝ նշված բոլոր բարդությունները սովորաբար ի հայտ են գալիս ժամանակին բուժօգնություն չցուցաբերելու դեպքում, ուստի դրանցից կարելի է խուսափել՝ պարզապես ուշադիր լինելով և ախտանշանների դեպքում ժամանակին մասնագետին դիմելով: Նյութի աղբյուրը՝ med.tert.am