
89 просмотры
Շատերս ենք լսել, թե ինչ սոսկալի ցավ կարող են առաջացնել երիկամներում գոյացած քարերը, և նրանք, ովքեր մեկ անգամ զգացել են այդ ցավը ամեն ինչ անում են, որպեսզի նորից չանցնեն դրա միջով: Բարեբախտաբար կան քայլեր, որոնց շնորհիվ կարելի է կանխարգելել միզուղիների տարածված խնդիրները: Շատ ջուր խմեք: Հիշեք, որ ջրազրկումը երիկամների քարերի առաջացման գլխավոր պատճառներից է: Տաք օրերին, երբ ջրազրկվելու հավանականությունը ավելի շատ է, ավելացրեք ընդունվող հեղուկի քանակը: Ակտիվ կյանքով ապրող մարդիկ պետք է ակտիվությունից երկու ժամ առաջ անպայման ջուր խմեն: Ընդհանապես, օրվա ընթացքում նվազագույնը երկու լիտր ջուր օգտագործելը պարտադիր է: Ջրազրկման նախանշաններ են՝ Õ°Õ¸Õ£Õ¶Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨, Õ¡ÕÕ¸Ö€ÕªÕ¡Õ¯Õ« Õ¯Õ¸Ö€Õ¸Ö'Õ½Õ¿Õ¨, Õ¯Õ¡Ö€Õ´Ö€Õ¡Õ® Õ´Õ¡Õ·Õ¯Õ¨, Õ·Õ¸Õ£Õ¨ Õ¿Õ¡Õ¶Õ¥Õ¬Õ¸Ö' Õ¡Õ¶Õ¯Õ¡Ö€Õ¸Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶, Õ£Õ¬ÕÕ¡ÕºÕ¿Õ¸Ö'ÕµÕ¿Õ¨, Õ´Õ¥Õ¦Õ« Õ´Õ¸Ö'Õ£ Õ£Õ¸Ö'ÕµÕ¶Õ¨, Õ¹Õ¸Ö€ Õ°Õ¡Õ¦Õ¨: Սահմանափակեք նատրիումի օգտագործումը Եթե սահմանափակեք նատրիումի օգտագործումը, ապա մեզի մեջ կալցիումի քանակը կկրճատվի, որն իր հերթին կնվազեցնի կալցիումի քարեր ձևավորվելու հավանականությունը: Դա նշանակում է նաև, որ պետք է նվազեցնել աղի օգտագործումը: Նատրիումի օգտագործումը սահմանափակելու համար պետք է խուսափել նաև վերամշակված մսից, աղի կիսաֆաբրիկատներից և նախուտեստներից: Ավելի շատ ցիտրուս օգտագործեք Կերեք ցիտրուսով հարուստ մթերքներ. օրինակ՝ լայմ, նարինջ, կիվի, լիմոն, սեխ և այլն: Երիկամների քարերի առաջացումը կանխարգելելու համար ուրոլոգները խորհուրդ են տալիս սահպանափակել սպիտակուցներով հարուստ մթերքների օգտագործումը, ներառյալ՝ միսը, հավկիթը, ձուկը: Պետք է նշել, որ երիկամների քարեր ունենալուն հակված են հատկապես այն մարդիկ, որոնց ընտանիքի անդամներից ոմանք արդեն ունեցել են նման խնդիր: Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥ÕžÕ½ Õ°Õ¡Õ½Õ¯Õ¡Õ¶Õ¡Õ¬, Õ¸Ö€ Õ¥Ö€Õ«Õ¯Õ¡Õ´Õ¶Õ¥Ö€Õ¸Ö'Õ´ Ö"Õ¡Ö€Õ¥Ö€ Õ¥Õ¶ Õ£Õ¸ÕµÕ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Ցավոք, նշանները շատ չեն: Սովորաբար այդ մասին չենք հասկանում նախքան քարերի շարժվելը: Երբ դա տեղի է ունենում, որպես կանոն, մարդ ցավ է զգում մեջքի վերևի մասում, այնուհետև հնարավոր է, որ ցավը տեղափոխվի որովայնի ստորին հատված: Լավ նորությունն այն է, որ երիկամներում քարերի առկայության դեպքում դրանց բուժման տարբեր եղանակներ կան: Երիկամներում առկա փոքր քարերի առկայությունը կարող եք տարիներ շարունակ չզգալ, բայց երբ դրանք սկսեն անհարմարություն պատճառել, բժիշկը դեղորայք կնշանակի, որի միջոցով դրանք ինքնուրույն դուրս կգան օրգանիզմից: Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥ÕžÕ½ Õ§ Õ¢Õ¸Ö'ÕªÕ¾Õ¸Ö'Õ´ Õ¥Ö€Õ«Õ¯Õ¡Õ´Õ¶Õ¥Ö€Õ¸Ö'Õ´ Ö"Õ¡Ö€Õ¥Ö€Õ« Õ¡Õ¼Õ¯Õ¡ÕµÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Բժիշկներն ասում են, որ դեղորայքը կարող է օգնել միայն վաղ ախտորոշման դեպքում: Երիկամներում մեծ քարերը վերացնելու համար գոյություն ունեն մի շարք ապահով վիրահատական միջամտություններ, որոնք ներառում են՝ Ցնցումային ալիքի լիտոտիպսիա: Սա ամբուլատոր գործընթաց է, որի ընթացքում ձայնային ալիքների միջոցով երիկամների քարերը բաժանվում են ավելի մանր քարերի և հետագայում ինքնուրույն դուրս են գալիս օրգանիզմից Ուրտոսկոպիա : Սա նույնպես ամբուլատոր գործընթաց է, որի ընթացքում միզամուղի միջոցով շրջանակ է մտցվում: Այնուհետև լազերի միջոցով մեծ քարերը փշրվում են և մնացորդների մասը լցվում է փոքրիկ զամբյուղիկի մեջ, իսկ մնացած մասը մեզի միջոցով է դուրս գալիս: Պերկուտային նեֆրոլիտոտոմիան: Սա ստացիոնար իրականացվող գործընթաց է, որի ժամանակ պացիենտի մեջքի հետևի մասում փոքրիկ կտրվածք է արվում և հանվում են մեծ քարերը: Պացիենտը կարող է դուրս գրվել երկու օրվա ընթացքում: Եթե զգում եք երիկամներում քարերի առաջացման վերոնշյալ նշանները, ապա մի՛ հետաձգեք և անհապաղ դիմեք բժշկի: Նյութը՝ այստեղ