
43 просмотры
Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ Երևանի բոլոր պոլիկլինիկաներն արդեն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով: Եթե Դուք ներքոհիշյալ ռիսկի խմբերից որևէ մեկում եք, դիմեք Ձեր հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվեք սեզոնային գրիպի դեմ՝ Õ°Õ²Õ«Õ¶Õ¥Ö€, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, բուժքույրեր, ընդունարանի, շտապ օգնության, վերակենդանացման, քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքների բուժանձնակազմ, համաճարակաբաններ և համաճարակաբանի օգնականներ, 2020 Õ©Õ¾Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ« Õ¡Õ¼Õ¡Õ»Õ«Õ¶ Õ¦Õ¸Ö€Õ¡Õ¯Õ¸Õ¹Õ« Õ¥Õ¶Õ©Õ¡Õ¯Õ¡ Õ¡Õ¶Õ±Õ«Õ¶Ö", տարեցների և հաշմանդամների խնամքի կազմակերպություններ, փակ կոլեկտիվներում գտնվող անձինք՝ մանկատան սաներ և սպասարկող անձնակազմ, դպրոց-ինտերնատների աշակերտներ և սպասարկող անձնակազմ, Õ°Õ¸Õ£Õ¥Õ¯Õ¡Õ¶ Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¯Õ¥Õ¶Õ¿Ö€Õ¸Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¸Ö'Õ´ Õ£Õ¿Õ¶Õ¾Õ¸Õ² Õ¡Õ¶Õ±Õ«Õ¶Ö" Ö‡ Õ½ÕºÕ¡Õ½Õ¡Ö€Õ¯Õ¸Õ² Õ¡Õ¶Õ±Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¦Õ´: Միաժամանակ հայտնում ենք, որ մարզերում դեռևս շարունակվում է պատվաստանյութի բաշխման գործընթացը: Նոյեմբերի 11-ից հանրապետության ողջ տարածքում սեզոնային գրիպի դեմ պատվաստումները հասանելի կլինեն ռիսկի խմբերի բոլոր անձանց: Նշենք, որ գրիպը սուր վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է հազալու, փռշտալու կամ անմիջական շփման արդյունքում: Գրիպի ախտանշանները (տենդը և դողը, հազը, կոկորդի բորոբոքումը, գլխացավը, մկանային ցավը և հոգնածությունը) սկսվում են հանկարծակի և կարող են տևել մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ: Սեզոնային գրիպից լավագույն պաշտպանությունը պատվաստումն է: