
73 просмотры
Երևանում այսօր բնակիչների առաջնային օղակի բուժսպասարկումն իրականացնում է 24 պոլիկլինիկա: «Արմենպրես» - ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ բժշկական այս հաստատություններ տարեկան շուրջ 1 մլն 400.000 բուժառու է այցելում: Տասնամյակներ շարունակ պոլիկլինիկաներում կուտակված խնդիրներն ու ոչ արդյունավետ կառավարումն այսօր համակարգային ու հիմնարար փոփոխություններ են պահանջում: Տեղերում իրականացված ուսումնասիրությունների ու նախնական կարիքների գնահատման արդյունքում ձևավորել է հստակ պատկեր: «Մենք գույքագրել ենք ոլորտի առկա խնդիրները և հանդես ենք եկել կառուցվածքային փոփոխություններ կատարելու առաջարկությամբ, ինչն իրենից ենթադրում է մաքսիմալ արդյունավետ կառավարում: Փոքր պոլիկլինիկաները միանալու են առավել մեծ թվով բնակչություն սպասարկող պոլիկլինիկաներին: Ընդլայնելու ենք նաև բժշկական ծառայությունները»,-նշել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Յակով Ասատրյանը: Õ€Õ¡Õ´Õ¥Õ´Õ¡Õ¿Õ¡Õ¢Õ¡Ö€ ÖƒÕ¸Ö"Ö€ Õ©Õ¾Õ¡Ö"Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¸Õ¾ Õ¢Õ¶Õ¡Õ¯Õ¹Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ½ÕºÕ¡Õ½Õ¡Ö€Õ¯Õ¸Õ² ÕºÕ¸Õ¬Õ«Õ¯Õ¬Õ«Õ¶Õ«Õ¯Õ¡Õ¶Õ¥Ö€Õ¸Ö'Õ´ ÕÕ¶Õ¤Õ«Ö€Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ¿Õ¡Ö€Õ¢Õ¥Ö€ Õ¥Õ¶, Õ¯Õ¡ÕºÕ¾Õ¡Õ® Õ¥Õ¶ Õ¢Õ¸Ö'ÕªÕ´Õ¡Õ¶, Õ¡Ö€Õ¤ÕµÕ¸Ö'Õ¶Õ¡Õ¾Õ¥Õ¿ Õ¯Õ¡Õ¼Õ¡Õ¾Õ¡Ö€Õ´Õ¡Õ¶, Õ°Õ¡Ö€Õ´Õ¡Ö€Õ¡Õ¾Õ¥Õ¿ ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Õ¾Õ´Õ¡Õ¶ Õ°Õ¥Õ¿: Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի խոսքով՝ խնդիրը միայն ֆիննականին չի վերաբերում: Կան խնդիրներ՝ կապված ծառայությունների հասանելիության հետ: «Օրինակ, փոքր պոլիկլինիկաները դեղորայքային ապահովման խրոնիկ խնդիր ունեն: Երբ նրանք մրցույթ են հայտարարում, փոքր պատվերների դեպքում մատակարարված կազմակերպությունները շատ հաճախ մասնակցության հարցով հետաքրքրված չեն լինում: Մեկ կամ երկու ամսով դեղերի մատակարարումը հետաձգվում է, ինչը հանգեցնում է քաղաքացիների դժգոհություններին: Խոշոր պոլիկլինիկաներում նման խնդիր չկա, որովհետև պատվերի չափը մեծ է լինում»,-նշել է փոխքաղաքապետը: Քաղաքապետարանի պատասխանատուները վստահեցնում են, որ պոլիկլինիկաների միավորումը ենթադրում է արդյունավետ կառավարում, լավ աշխատանք: