
55 просмотры
Ս.Թ. մայիսի 18-19-ին Երևանում տեղի կունենա «Երիտասարդ Ակնաբույժների Հայկական Ասոցիացիայի» և «Համահայկական Ակնաբույժների Ասոցիացիայի» համատեղ երկրորդ տարեկան գիտաժողովը` Armenian International Ophthalmological Conference/ AIOC II: Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ առողջապահության ոլորտի զարգացման ռազմավարության նպատակների հետ համահունչ: Նախատեսվում է աշխարհի տարբեր երկրներից ու ՀՀ-ից ավելի քան 200 ակնաբույժի մասնակցություն: Ի դեպ, Հայաստանում առաջին անգամ գիտաժողովի ընթացքում կիրականացվի կենդանի վիրաբուժություն՝ աչքի եղջերաթաղանթի ուղիղ եթերով վիրահատություն (live surgery): Գիտաժողովի ծրագիրը հաստատված է միջազգային պրոֆեսորադասախոսական կազմի կողմից և կրեդիտավորված ՀՀ Առողջապահության նախարարության կողմից: Նախատեսվում է կազմակերպել 3 սեմինար՝ I-ին օր, 18.05.2019 – «Համահայկական Ակնաբույժների Ասոցիացիայի» ժողով, պլենար նիստ • Միջազգային առաջատար պրոֆեսորների և ակադեմիկոսների մասնակցությամբ, • Վիրահատությունների «ուղիղ եթեր»: II-րդ օր, 19.05.2019 – Երիտասարդ Ակնաբույժների Գիտաժողով • Առաջատար ակնաբուժական կլինիկաների երիտասարդ ներկայացուցիչների մասնակցությամբ: • Սաթելիտային գիտաժողով՝ ՀՀ-ում առկա դեղագործական և ակնաբուժական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Ô³Õ«Õ¿Õ¡ÕªÕ¸Õ²Õ¸Õ¾Õ¨ Õ°Õ¡Õ¶Õ¤Õ«Õ½Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ Õ·Õ¡Ö€Õ¸Ö'Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ´Õ¡Õ½Õ¶Õ¡Õ£Õ«Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¯Ö€Õ©Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¬Õ«Õ¡Ö€ÕªÕ¥Ö" Õ´Õ¡Õ½, Õ¸Ö€Õ« Õ¶ÕºÕ¡Õ¿Õ¡Õ¯Õ¶ Õ§ Õ¯Õ¡Õ¦Õ´Õ¡Õ¯Õ¥Ö€ÕºÕ¥Õ¬ Õ¡Õ¯Õ¶Õ¡Õ¢Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¡Ö€Õ¤Õ«Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ©Õ¥Õ´Õ¡Õ¶Õ¥Ö€Õ« Õ¾Õ¥Ö€Õ¡Õ¢Õ¥Ö€ÕµÕ¡Õ¬ Õ©Ö€Õ¥ÕµÕ¶Õ«Õ¶Õ£Õ¶Õ¥Ö€: Նիստերը տեղի կունենան Երևանում, «Իբիս» հյուրանոցում: Գիտաժողովի պաշտոնական լեզուն՝ ռուսերեն: Մասնակցությունն անվճար է: