
95 просмотры
Dialogue.am -ը շարունակում է Սոցիալական իրավունք շարքն այս անգամ նեկայացնելով, թե զարկերակային ճնշման ինչ հիվանդութունների և ճնշման որ շեմի դեպքում զինակոչիկը կծառայի սահմանափակումներով կամ չի զորակոչվի: Զարկերակային հիպերտենզիա 1. III շրջան-զինծառայողները ծառայության պիտանի չեն. Նրանց հանում են զինվորական հաշվառումից 2. II շրջան –զինծառայողները ծառայության պիտանի չեն խաղաղ ժամանակ, պիտանի են զինվորական ծառայության` սահմանափակումով և միայն պատերազմական ժամանակ 3. I շրջան-զորակոչիկները` ժամանակավորապես պիտանի չեն, զինծառայողները` պիտանի չեն խաղաղ ժամանակ, պիտանի են զինծառայության` սահմանափակումով միայն պատերազմական ժամանակ 4. Բարձր նորմալ զարկերակային հիպերտենզիա- պիտանի են զինվորական ծառայության Նորակոչիկը պիտանի չէ զինծառայության և հանվում է զինվորական հաշվառումից , եթե նրա մոտ առկա է երրորդ փուլի զարկերակային հիպերտենզիայի դանդաղ զարգացող և արագընթաց (չարորակ) ձևերը: Զարկերակային հիպերտենզիայի երրորդ փուլը բնութագրվում է զարկերակային ճնշման կայուն, բարձր մակարդակով (նվազագույնը՝ սնդիկի սյան 110 մմ և ավելի, առավելագույնը՝ սնդիկի սյան 180 մմ և ավելի): Այս ցուցանիշները կարող են նվազել սրտամկանի ինֆարկտ տարած անձանց մոտ: Կլինիկական պատկերում գերակշռում են անոթային ծանր խանգարումները՝ պայմանավորված սրտի, ուղեղի, երիկամների և աչքի հատակի աթերոսկլերոզով ու արտերիոսկլերոզով, որոնք հանգեցնում են օրգանների ու համակարգերի ֆունկցիայի չափավոր խանգարման, սակայն բարեհաջող բուժման դեպքում հնարավոր է լրիվ կամ մասնակի վերականգնել աշխատունակությունը: Ախտանշանային հիպերտենզիայով տառապող զինծառայողների անարդյունք բուժման կամ բարդ ձևերի արմատական բուժման անհնարինության դեպքում ևս զինծառայողը հանվում է զինվորական հաշվառումից: Նորակոչիկը պիտանի չէ խաղաղ ժամանակ զինծառայության, եթե նրա մոտ առկա է երկրորդ փուլի զարկերակային հիպերտենզիան, որը բնորոշվում է զարկերակային ճնշման կայուն, բարձր մակարդակով (նվազագույնը՝ սնդիկի սյան 100-109 մմ, առավելագույնը՝ սնդիկի սյան 160-179 մմ) և չի կարգավորվում՝ առանց ախտածագումնաբանորեն հիմնավորված բուժման: Զարկերակային հիպերտենզիայի երկրորդ փուլին հատուկ է սրտամկանի գերաճը՝ գերբեռնվածության, հիպոքսիայի կամ իշեմիայի նշաններով գոնե զգացողություներով: Այն հաստատվում է ինչպես կլինիկական, այնպես էլ գործիքային հետազոտությունների ու չափավոր ծանրաբեռնվածության փորձերի միջոցով: Զարկերակային հիպերտենզիայի երկրորդ փուլին բնորոշ են նաև ուղեղի արյան շրջանառության, դինամիկ խանգարումներն անցողիկ (շարժողական, զգացողական, խոսքի, ուղեղիկային, լսողական և այլ բնույթի) դրսևորումներով: Օրգանների ու համակարգերի ֆունկցիան չափավոր խանգարված է, աշխատունակությունը նվազած, բայց հաջող բուժման դեպքում կարող է լրիվ կամ մասնակի վերականգնվել: Ô±ÕµÕ½ Õ½Õ«Õ¶Õ¤Ö€Õ¸Õ´Õ¶Õ¥Ö€Õ« Õ¡Õ¼Õ¯Õ¡ÕµÕ¸Ö'ÕµÕ©Õ¡Õ¶ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ ÕÕ¡Õ²Õ¡Õ² ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¸Ö'Õ´ Õ¦Õ¸Ö€Õ¡Õ¯Õ¸Õ¹Õ«Õ¯Õ¶Õ¥Ö€Õ¨ Ö‡ ÕªÕ¡Õ´Õ¯Õ¥Õ¿Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¦Õ«Õ¶Õ®Õ¡Õ¼Õ¡ÕµÕ¸Õ²Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ³Õ¡Õ¶Õ¡Õ¹Õ¾Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ¦Õ«Õ¶Õ¾Õ¸Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ®Õ¡Õ¼Õ¡ÕµÕ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Õ¸Õ¹ ÕºÕ«Õ¿Õ¡Õ¶Õ«: Նորակչիկը ժամանակվորապես պիտանի չէ զինծառայության, եթե նրա մոտ առկա է ստացիոնար հետազոտման ժամանակ բացահայտված զարկերակային հիպերտենզիայի առաջին փուլը: Սա բնորոշվում է որևէ գրգռիչի ազդեցությամբ զարկերակային ճնշման ժամանակավոր (տրանզիտոր) բարձրացումով (նվազագույնը՝ սնդիկի սյան 90-99 մմ, առավելագույնը՝ սնդիկի սյան 140-159 մմ) Կլինիկական պատկերում սովորաբար բացակայում են սրտի, գլխուղեղի, երիկամների օրգանական փոփոխությունները: Հնարավոր է աչքերի հատակի զարկերակների չափավոր նեղացում և երակների լայնացում նկատվի: Աշխատունակությունը պահպանված է: Օրգանների ու համակարգերի ֆունկցիան խանգարված չէ կամ խանգարված է աննշան չափով: Զորակոչիկների փորձաքննության ժամանակ զարկերակային հիպերտենզիայի ախտորոշումը պետք է հաստատվի ստացիոնար հետազոտության տվյալներով: Երիտասարդների զարկերակային հիպերտենզիայի դեպքում կատարվում է տարբերակված ախտորոշում՝ ախտանշանային հիպերտենզիան ժխտելու համար: Ախտանշանային հիպերտենզիայով տառապող անձինք փորձաքննվում են ըստ հիմնական հիվանդության: Նորակոչիկը համարվում է պիտանի զինծառայության համար, եթե ստացիոնար հետազոտման ժամանակ ի հայտ է եկել զարկերակային ճնշման ժամանակավոր աննշան բարձրացումը (նվազագույնը՝ սնդիկի սյան մինչև 90 մմ, առավելագույնը` սնդիկի սյան մինչև 140 մմ): Կլինիկական պատկերում բացակայում են սրտի, գլխուղեղի, երիկամների օրգանական փոփոխությունները, ինչպես նաև աչքի հատակի փոփոխությունները: