
51 просмотры
Հայտնի է, որ բորբոսից ստանում են պենիցիլին, սակայն մշակումից հետո, գործարանային պայմաններում, իսկ բորբոսը թույն է։Կան բորբոսի տարբեր տեսակներ, այսօր կզրուցենք դրանցից մեկի մասին, որը կարող հանգեցնել ծանր թունավորոմների։ Կարտոֆլի ցուպիկ կոչվող բորբոսի տեսակը «սիրում» է զարգանալ ալյուրի մեջ, եթե խախտվում է մթերքի պահպանման տեխնիկական նորմերը, որպես օրենք տարվա տաք եղանակին։ Կարտոֆիլի ցուպիկով հատկապես հեշտ են վարակվում յուղահունձ և կաթնահունձ բլիթները և այլ բուլկեղենը։ Ամռանն ավելի նպատակահարմար և անվտանգ է ուտել տարեկանի հաց, որի խմորի թթվայնությունը բարձր է. նման միջավայրում բորբոսը չի զարգանում։ Գիտնականները կարծում են, որ մարդու առողջության համար կարտոֆիլի ցուպիկի սպորը վտանգավոր է դառնում, երբ այն սկսում է «ծլել»։ Վարակված ալյուրից պատրաստված հացը առաջին հայացքից կարող է կասկած չհարուցել. Հացը պահպանում է իր բոլոր որակները, քանի դեռ չի հայտնվել սենյակայինից բարձր ջերմության և խոնավություն ունեցող պայմաններում։ Նման ջերմոցային միջավայրում ընդամենը 24 ժամից խմորը մգանում է և դառնում է կպչուն։ Առաջանում է տհաճ թթվահոտ։ Հասկանալի է, որ կարտոֆիլի ցուպիկի համար տարբերություն չկա, թե որտեղ են ստեղծվում իր զարգացման բարենպաստ պայմաններ` վաճառատանը թե մեր բնակարաններում։ Այդ իսկ պատճառով կարևոր է իմանալ և պահպանել մի քանի պարզագույն կանոններ։ Մուգ և սպիտակ տեսակի հացերը ցանկալի է պահել տարբեր տարաներում`լավագույնը փայտից պատրատված հացամանն է։ Պլաստիկից պատրատված տարաներում հացի համը փոխվումէ։ Կարևոր է հաճախակի լվանալ և օդափոխել հացամանը։ Որպեսզի հացը չբորբոսնի վարվեք հետևյալ կերպ. Քառատակ ծալած թանզիֆից կարեք փոքր պարկիկ, դրա մեջ լցրեք 1 ճ/գ մանանեխի փոշի և դրեք հացամանի մեջ։ Հիշեցում։ Սիրտանոթային համակարգի հիվանդություններ ունեցող անձանց խորհուրդ չի տրվում ուտել բարձր որակից պատրաստված հաց։Նպատակահարար է ուտել խոշոր աղացած ալյուրից և հացահատիկի թեփ պարունակող տեսակները։ magaghat.am