
325 просмотры
Էլեկտրահարություն և կայծակնահարություն կենցաղային էլեկարասարքերի հետ ոչ ճիշտ կամ անզգույշ վարվելը կարող է հանգեցնել վնասվածքների։ Ô±ÕÕ¿Õ¡Õ¶Õ«Õ·Õ¶Õ¥Ö€ Թեթև տեսակի էլեկտրավնասվածքների դեպքում առաջանում են տեղային կարմրություն և ցավ ( այրվածք ), մարդը գունատվում է, գտնվում է արգելակված, վախեցած վիճակում։ Ծանր դեպքերում առաջանում են խոր այրվածքներ՝ հոսանքի հետ հպման տեղում մարմնի հյուսվածքների ածխացումով, գիտակցության կորուստ, ջղաձգություն, շնչառության և սրտի գործունեության դադար։ Վնասվածքի ծանրության աստիճանը հիմնականում պայմանավորված է հոսանքի ուժով և հպման տևողությամբ։ Թույլ դիմադրությունը (նշանակություն ունեն խոնավ ձեռքերը, թաց կոշիկները, խոնավ գետինը) ծանրացնում է էլեկտրավնասվածքը, և նույնիսկ 36 Վ լարման «անվնաս» փոփոխական հոսանքի ներգործությունը կարող է մահվան պատճառ դառնալ։ Ô±Õ¼Õ¡Õ»Õ«Õ¶ Ö…Õ£Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Առաջին օգնություն ցույց տալիս ամենից առաջ հարկավոր է դադարեցնել էլեկտրական հոսանքի ներգործությունը, քանի որ տուժողը հաճախ ի վիճակի չի լինում պոկվել էլեկտրալարից։ Հարկավոր է անջատել հոսանքի աղբյուրը անջատիչի, խցանների, հոսանահատիչի միջոցով կամ մի կողմ քաշել տուժածին նախապես մեկուսացնելով օգնություն ցույց տվողի ձեռքերը (ռետինե ձեռնոցով, չոր բրդով) և ոտքերը (ռետինե ճտքակոշիկով)։ Կարելի է նաև էլեկտրալարերը մի կողմ քաշել չոր փայտե առարկայով։ *Շնչառության և սրտի աշխատանքի պահպանման դեպքում տուժածին անհրաժեշտ է լիակատար հանգիստ (մարմնի հորիզոնական դիրք), գոլ ըմպելիք, անուշադրի սպիրտի գոլորշիների շնչում, մաշկի այրվածքի դեպքում բորավազելինով կամ ջրածնի գերօքսիդով մշակում և մանրէազերծված բինտով վիրակապում։ Ծանր վնասվածքների՝ շնչառության, սրտխփոցի դադարի (կլինիկական մահ) դեպքում առաջին օգնությունը նախաբժշկական վերակենդանացումն է (սրտի մերսում, արհեստական շնչառություն ՝ «բերան-բերանի»)։ Միաժամանակ անհրաժեշտ է շտապ օգնության բժիշկ կանչել՝ անհետաձգելի բուժօգնություն ցույց տալու և տուժածին հիվանդանոց փոխադրելու համար։ Եթե էլեկտրավնասվածք ստանալուց 30-40 րոպե անց դեռ կա քնկոտություն, գլխապտույտ , գլխացավ , հաճախակի սրտխփոց, քրտնոտություն, դժվարացած շնչառություն, մկանների ջղաձգումներ, տուժածը կարիք ունի բուժական հսկողության և բժշկի օգնության։ Էլեկտրավնասվածք կարող է առաջանալ կայծակնահարումից՝ ամպրոպի ժամանակ մթնոլորտային էլեկտրականության պարպումից։ Այն կարծիքը, թե կայծակից (կամ էլեկտրական հոսանքից) տուժածին հարկավոր է հողի մեջ թաղել, որ հոսանքը «դարս գա», ճիշտ չէ, քանի որ օրգանիզմը հողում արագ սառչում է, կրծքավանդակը սեղմվում, ուժեղանում է շնչառական և սրտային անբավարարությունը, բաց է թողնվում առաջին անհրաժեշտ արդյունավետ օգնություն ցույց տալու ժամանակը։