
47 просмотры
Աշխարհում՝ այդ թվում Հայաստանում, ժամանակ առ ժամանակ դիտվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված հիվանդությունների ակտիվացում: Հիվանդությունն ակտիվանում է գերազանցապես ջերմաստիճանի բարձրացման հետ: Ô·Õ¶Õ¿Õ¥Ö€Õ¸Õ¾Õ«Ö€Õ¸Ö'Õ½Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¾Õ¡Ö€Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ½Õ¸Ö'Ö€ Õ¾Õ¡Ö€Õ¡Õ¯Õ«Õ¹ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€ Õ¥Õ¶, Õ¸Ö€Õ¸Õ¶Ö" Õ¢Õ¶Õ¸Ö'Õ©Õ¡Õ£Ö€Õ¾Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ¿Õ¥Õ¶Õ¤Õ¸Õ¾ Ö‡ Õ¢Õ¡Õ¦Õ´Õ¡Õ±Ö‡ Õ¯Õ¬Õ«Õ¶Õ«Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¡ÕÕ¿Õ¡Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¸Õ¾` Õ¯Õ¥Õ¶Õ¿Ö€Õ¸Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¶ÕµÕ¡Ö€Õ¤Õ¡ÕµÕ«Õ¶, Õ½Ö€Õ¿Õ¡Õ¶Õ¸Õ©Õ¡ÕµÕ«Õ¶, Õ¡Õ²Õ¥Õ½Õ¿Õ¡Õ´Õ¸Ö"Õ½Õ¡ÕµÕ«Õ¶, Õ´Õ¯Õ¡Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶, Õ·Õ¶Õ¹Õ¡Õ¼Õ¡Õ¯Õ¡Õ¶ Ö‡ Õ¡ÕµÕ¬ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ¥Ö€Õ« Õ¡ÕÕ¡Õ¿Õ¡Õ°Õ¡Ö€Õ¸Ö'Õ´Õ¸Õ¾: Հիմնական հարուցիչները Կոկսակի, ECHO տիպի էնտերովիրուսներն են, որոնք կայուն են արտաքին միջավայրում, ցածր ջերմաստիճանների, չորացման, տաքացման նկատմամբ: Մակերեսային ջրամբարների ջրերում և խոնավ հողում կարող են պահպանվել մինչև 2 ամիս: Էնտերովիրուսների առանձնահատկություններից է առողջ վիրուսակրության առաջացումը: Աղիներում կարող են պահպանվել մինչև 5 ամիս և այս ժամանակամիջոցում արտազատվել արտաքին միջավայր: Մեծամասամբ էնտերովիրուսային վարակներն ընթանում են անախտանիշ, կարող են արտահայտվել նաև մրսածության ախտանշաններով՝ տենդ, ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ, սրտխառնոց, փսխում: Էնտերովիրուսներն առաջացնում են նաև լուրջ կլինիկական ընթացքով հիվանդություններ` շճային մենինգիտ, էնցեֆալիտ, սուր կաթված, նորածնային սեպտիկ հիվանդություն, հեպատիտ, միոկարդիտ և այլն: Էնտերովիրուսային վարակները փոխանցվում են բերանա-կղանքային (ջրային, սննդային և կենցաղ-կոնտակտային) և օդակաթիլային ճանապարհներով: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է կամ վարակակիրը: Գաղտնի շրջանը 1-ից 10 օր է: Առավել մեծ ռիսկի խումբ են նորածինները, վաղ հասակի երեխաները և դեռահասները: Էնտերովիրուսային վարակներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է` պահպանել անձնական հիգիենայի կանոնները (հաճախակի լվանալ ձեռքերը, ծածկել քիթը և բերանը հազի և փռշտալու ժամանակ)՝ հատկապես նորածինների խնամքի պարագայում, միրգը և բանջարեղենը լավ լվանալ հոսող ջրով, խուսափել էնտերովիրուսային վարակներով հիվանդների հետ սերտ շփումից, բնակարանը հաճախակի օդափոխել և խոնավ մաքրել, խուսափել պատահական վայրերում սնվելուց, չօգտագործել կասկածելի ջուր։