
269 просмотры
Էուստոմա, Լիզիանտուս կամ «Իռլանդական վարդ». ահա այս հիասքանչ բույսի անվանումների ոչ լրիվ ցանկը, որին, իսկապես, կարելի է ոչ սովորական վարդի տեղ դնել: Էուստոման պատկանում է երկշաքիլավորների ընտանիքին, նրա հայրենիքը Կենտրոնական Ամերիկան է, որտեղ տաք և խոնավ կլիմա է: Սա հարկավոր է անպայման հաշվի առնել բույսը տանը կամ այգում աճեցնելու ժամանակ: Էուստոմայի ծաղիկները տարբեր գունավորում ունեն` պարզից մինչև թավշյա, իսկ ձևը հիշեցնում է վարդին: Էուստոմայի տերևները էլիպսաձև են, մոմանման և թույլ մոխրագույն երանգով: Լիզիանտուսի տարբեր տեսակներ հասնում են 50-70 սմ: Կան նաև կարճ աճող տեսակներ, որոնք հասնում են մինչև 30 սմ, դրանք կարելի է աճեցնել տանը` թաղարի մեջ: Էուստոման կարելի է աճեցնել որպես բազմամյա, երկամյա կամ միամյա բույս: Արտադրական պայմաններում Լիզիանտուսն աճեցնում են փնջերի համար, այն համեմատվում է մեխակի աճեցման հետ: Բույսը հասցնում են ծաղկման, կտրատում և հետո արմատներից աճեցնում բույսի ծաղիկների նոր սերունդ: Տնային պայմաններում Լիզիանտուսի ծաղիկները ծաղկելուց հետո կտրում են, իսկ բույսի վերականգնումը նույնն է: Ամռանը Էուստոման կարելի է աճեցնել դրսում` տնկելով այն ստվերում: Սակայն պետք է հաշվի առնել, որ նա սիրում է տաք, խոնավ և թարմ օդ: Այդ պատճառով բույսը ավելի լավ է աճում ջերմոցներում և ձմեռսյին այգիներում, որոնք հաճախ պետք է օդափոխել: Բույսը սիրում է պայծառ ու ցրված լուսավորություն: Õ€Õ¡Õ¶Õ£Õ½Õ¿Õ« ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯ Ô¼Õ«Õ¦Õ«Õ¡Õ¶Õ¿Õ¸Ö'Õ½Õ¨ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¥Ö€ÕºÕ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¬Õ¸Ö'ÕµÕ½Õ« ÕºÕ¡Õ¯Õ¡Õ½Õ« Õ°Õ¥Õ¿ Ակտիվ աճի և ծաղկման շրջանում Լիզիանտուսի համար ամենագերադասելի ջերմաստիճանը 20-25°C է, իսկ ձմռանը այն կարելի պահել 10-15°C ջերմաստիճանում: Լիզիանտուս աճեցնելու ժամանակ հարկավոր չէ մեծ թաղար օգտագործել, և թաղարի հատակին անհրաժեշտ է մի շերտ դրենաժ լցնել: Լիզիանտուսի հողը պետք է լինի տորֆային, թեթև և ավելացվի մի քիչ փայտածուխ: Էուստոմայի խնամքում ամենաբարդը ջրելու ճիշտ ռեժիմն է: Հողը հարկավոր է խոնավ պահել, բայց ոչ թաց: Լիզիանտուսի լավ ծաղկման համար անհրաժեշտ են նաև պարարտանյութերը, որ ամեն շաբաթ տալիս են բույսի աճի ընթացքում: Սկզբնաղբյուր. ankakh.com