
89 просмотры
Հայաստանի Հանրապետությունում կանանց քաղցկեղային հիվանդությունների կառուցվածքում արգանդի պարանոցի քաղցկեղը երկրորդ տեղում է՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո։ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային երկրներում Հայաստանն արգանդի պարանոցի քաղցկեղի հիվանդացության մակարդակով դասվում է բարձր հիվանդացություն և մահացություն ունեցող երկրների շարքում: Արգանդի պարանոցի հիվանդացության բազմամյա վերլուծությունը ցույց է տալիս, որ 1980-ականների համեմատ հիվանդացությունն աճել է ավելի քան 1.5 անգամ. Հայաստանում տարեկան գրանցվում է միջինում 250 կյանքում առաջին անգամ ախտորոշված դեպք։ Մարդու պապիլոմավիրուսների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումներն են։ ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութը զգալիորեն նվազեցնում է ՄՊՎ-ով վարակման ռիսկը: 2017 թվականի դեկտեմբերից ՄՊՎ դեմ պատվաստումներն ընդգրվել են Հայաստանի Հանրապետության Պատվաստումների ազգային օրացույցում և իրականացվում են 13 տարեկան աղջիկների շրջանում՝ 2 դեղաչափ սխեմայով, 6 ամիս ընդմիջումով: Հաշվի առնելով ԱՄՆ-ի պարենի և դեղամիջոցների գործակալության (FDA) դիրքորոշումը, ինչպես նաև Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» առաջարկությունը՝ 2019թ. փետրվարից ՄՊՎ դեմ պատվաստումներն առաջարկվում են նաև 14-45 տարեկան անձանց: Նշենք, որ մեր երկրում, բացի Պատվաստումների ազգային օրացույցում ընդգրկված պատվաստումներից, կատարվում են պատվաստումներ նաև համաճարակաբանական ցուցումներով: Դրանք կարող են կրել ինչպես զանգվածային, այնպես էլ անհատական բնույթ, երբ առկա է վարակիչ հիվանդության նկատմամբ բնակչության համապատասխան ռիսկի խումբ: Ինչ վերաբերում է ՄՊՎ դեմ պատվաստումներին, հարկ է նշել, որ վերջինս 13 տարեկան անձանց շրջանում կրում է պլանային բնույթ և ընդգրկված է Պատվսատումների ազգային օրացույցում, իսկ ավելի բարձր տարիքային խմբերում առաջարկվող ՄՊՎ-ի դեմ պատվաստումներն իրականացվում են համաճարակաբանական ցուցումով՝ նպատակ ունենալով նաև ավելի բարձր տարիքի անձանց շրջանում՝ որպես ռիսկի խումբ, նվազեցնել վիրուսի շրջանառությունը: Հիշեցնենք, որ մարդու պապիլոմավիրուսը (ՄՊՎ) լայնորեն տարածված է բնության մեջ և մարդկանց 80%-ը կյանքի ընթացքում վարակվում է այդ վիրուսով։ Վարակվելու ռիսկին հավասարապես ենթարկվում են ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ։ ՄՊՎ-ն տարածվում է սեռական օրգանների, լորձաթաղանթների կամ մարդու կենսաբանական հեղուկների հետ շփման միջոցով: Հնարավոր է նաև վիրուսի փոխանցում պտղին մորից՝ ծննդաբերության ժամանակ՝ բերելով բկանցքի, շնչափողի, բրոնխների պապիլոմատոզի զարգացման։ ÕŽÕ«Ö€Õ¸Ö'Õ½Õ¶ Õ¡ÕÕ¿Õ¡Õ°Õ¡Ö€Õ¸Ö'Õ´ Õ§ Õ§ÕºÕ«Õ©Õ¥Õ¬Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¢Õ»Õ«Õ»Õ¶Õ¥Ö€Õ¨: Õ"ÕŠÕŽ Õ¾Õ¡Ö€Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€Õ« Õ´Õ¥Õ® Õ´Õ¡Õ½Õ¶ (70-90%) Õ¨Õ¶Õ©Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¡Õ¶Õ¡ÕÕ¿Õ¡Õ¶Õ«Õ· Ö‡ 1-2 Õ¿Õ¡Ö€Õ¸Ö'Õ´ Õ¾Õ¡Ö€Õ¡Õ¯Õ¾Õ¡Õ®Õ¶Õ¥Ö€Õ¶ Õ«Õ¶Ö"Õ¶Õ¡Õ¢Õ¥Ö€Õ¡Õ¢Õ¡Ö€ Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶: Եթե ՄՊՎ վիրուսը չի հայտնաբերվել և պատշաճ կերպով չի բուժվել, բարձր ռիսկային տեսակների դեպքում վարակը կարող է առաջացնել ինվազիվ քաղցկեղ: