
49 просмотры
Սննդաբան Մարինա Շուբինան ասել է՝ ընկուզեղենի որ տեսակներ են վտանգավոր առողջության համար։ Սննդաբան Մարինա Շուբինան «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում խոսել է ընկույզների տարբեր տեսակների օգտակարության ու վնասի մասին։ Շուբինայի խոսքով՝ գետնանուշը, նուշն ու մակադամիան ամենավտանգավորն են։ Գետնանուշը, ըստ էության, լոբազգի խոտ է, հաճախ վարակված է բորբոսով, հետևաբար պարունակում է աֆլատոքսին: Սա իսկական կանցերոգեն է և նվազեցնում է մարմնի պաշտպանական ուժերը։ Նուշն ամենաուժեղ ալերգենն է, իսկ մակադամիան ամենաճարպոտ ընկույզն է։ Սննդաբանը թվարկել է նաև ընկույզի օգտակար տեսակները՝ առաջին տեղը տալով հունական ընկույզին, որը պարունակում է օմեգա-3։ Առաջատարների եռյակում են նաև կեշյուն ու պնդուկը։ Կեշյուն առանձնանում է ցածր կալորիականությամբ, իսկ պնդուկը մեծ քանակով մագնեզիումի է պարունակում, ինչը սթրեսի դեմ պայքարելու բնական միջոց է։ Աշխատանքի հեղինակներից մեկի՝ Ստեֆանի Նիշիի խոսքով՝ հետազոտությանը մասնակցել են խոլեստերինի բարձր մակարդակ ունեցող մարդիկ, որոնք հակված են սրտանոթային հիվանդությունների, և դա այս հետազոտության բացառիկ կողմերից է։ «Նախկինում բնակչության այս խմբի շրջանում նման հետազոտություններ չէին անցկացնում։ Սա կարևոր է, քանի որ այդ մարդիկ պետք է ավելի հաճախ ընկուզեղեն օգտագործեն՝ դրանք օգտակար են սրտանոթային համակարգի համար»,-ընդգծել է Նիշին։ Հետազոտության արդյունքներից ելնելով՝ մասնագետները խորհուրդ են տալիս ավելի հաճախ նուշ ուտել՝ առանց վախենալու քաշ հավաքելուց։ Read more: https://armeniasputnik.am