
67 просмотры
Ô±Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¶Õ¡ÕÕ¡Ö€Õ¡Ö€ Ô±Ö€Õ½Õ¥Õ¶ Ô¹Õ¸Ö€Õ¸Õ½ÕµÕ¡Õ¶Õ¶ Õ¨Õ¶Õ¤Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¬ Õ§ ÔµÕ¾Ö€Õ¸ÕºÕ¡Õ¯Õ¡Õ¶ Õ"Õ«Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ (ÔµÕ") ÕºÕ¡Õ¿Õ¾Õ«Ö€Õ¡Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ£Ö€Õ¡Õ½Õ¥Õ¶ÕµÕ¡Õ¯Õ« Õ¶Õ¸Ö€Õ¡Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¡Õ¯ Õ²Õ¥Õ¯Õ¡Õ¾Õ¡Ö€ Ô±Õ¶Õ¤Ö€Õ¥Õ¡ ÕŽÕ«Õ¯Õ¿Õ¸Ö€Õ«Õ¶Õ«Õ¶: Նախարարը շնորհավորել է Վիկտորինին պաշտոնի ստանձնման կապակցությամբ: Վերջիններս քննարկել են համատեղ ծրագրերը, ինչպես նաև անդրադարձել են նոր կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակին, իրականացվող կանխարգելիչ քայլերին: Անդրեա Վիկտորինը ողջունել է Հայաստանի առողջապահության նախարարության ձեռնարկած միջոցառումներն առաջին դեպքի հայտնաբերման առնչությամբ` հավելելով, որ տեղեկատվության պաշտոնական աղբյուրից արագ տրամադրումը ճիշտ քայլ էր: Նա պատրաստակամություն է հայտնել աջակցելու ոչ միայն նոր կորոնավիրուսի դեմ պայքարին, այլև առհասարակ առողջապահության ոլորտի զարգացման աշխատանքներին: «Առողջապահության նախարարության և կառավարության կողմից ձեռնարկված թափանցիկ աշխատանքը խուճապի նվազեցման լավագույն տարբերակն է», - ընդգծել է Արսեն Թորոսյանը, և պատրաստակամություն հայտնել համագործակցելու այս ուղղությամբ: Քննարկվել են նաև էլեկտրոնային առողջապահության ոլորտում համագործակցության ընթացիկ աշխատանքները և առողջության համապարփակ ապահովագրությանն առնչվող հարցեր: Արսեն Թորոսյանն առողջ ապրելակերպի համատեքստում ցանկություն է հայտնել համագործակցության օրակարգում ունենալ նաև այլ բաղադրիչներ, ինչպիսիք են վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումն ու դրանց նկատմամբ հսկողությունը: ԵՄ պատվիրակության գրասենյակի ղեկավար Անդրեա Վիկտորինը կարևորել է աջակցությունը` ուղղված սոցիալական ոլորտի բարեփոխումներին: «Մենք բարձր ենք գնահատում Եվրամիության աջակցությունը Հայաստանին: Հույս ունեմ, որ մեր արդյունավետ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ», - եզրափակել է Արսեն Թորոսյանը: