
47 просмотры
Մայիսի 28-ին «Ավրորայի» մրցանակաբաշխությանը ցուցադրվեցին հինգ հավակնորդների մասին պատմող կարճամետրաժ ֆիլմեր: «Ավրորայի» դափնեկիր դարձած Թոմ Քաթինայի մասին ֆիլմը նկարահանել է հայ ռեժիսոր, Bars Media-ի հիմնադիր եւ տնօրեն Վարդան Հովհաննիսյանը: Մեդիամաքսը խնդրեց Վարդանին պատմել ֆիլմի այն հատվածի մասին, որը մնացել է «կադրից դուրս»: Õ†ÕºÕ¡Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¯Õ¥Õ¿ Կարծում եմ, Թոմ Քաթինայի մասին ֆիլմի նկարահանումը մեզ վստահելու որոշումը պայմանավորված էր մի քանի գործոններով: Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի հետ մենք ծանոթ ենք 1989 թվականից, եւ նրանք գիտեին, որ ես ռազմական գործողությունների եւ հակամարտությունների գոտիներում աշխատելու մեծ փորձ ունեմ: Մեր մեկ այլ «առավելությունը»՝ մեծամասամբ տեխնիկական հարցերի օպերատիվ լուծման առումով, կայանում էր նրանում, որ արդեն տաս տարի է, ինչ ես տարեկան 6 ամիս բնակվում եմ Քենիայում, եւ Աֆրիկան ինձ լավ հայտնի է: Ô¹Õ¸Õ´ Õ"Õ¡Õ©Õ«Õ¶Õ¡Õ¶ Õ¥Ö' ÕŽÕ¡Ö€Õ¤Õ¡Õ¶ Õ€Õ¸Õ¾Õ°Õ¡Õ¶Õ¶Õ«Õ½ÕµÕ¡Õ¶Õ¨Ô¼Õ¸Ö'Õ½Õ¡Õ¶Õ¯Õ¡Ö€Õ¨` Bars Media Ճանապարհորդության ամենամեծ դժվարությունները կապված էին լոգիստիկայի հետ: Հարկավոր էր մուտքի թույլտվություններ ստանալ Քենիայի եպիսկոպոսից (ում թեմում ընդգրկված է Թոմ Քաթինայի հիվանդանոցը), Հարավային Սուդանի կառավարությունից (շարունակվող քաղաքացիական պատերազմի պատճառով նրանք սովորաբար լրագրողներին ներս չեն թողում ), ՄԱԿ-ից, որը մարդասիրական օգնություն է հասցնում Հարավային Սուդանի սահմանին եւ Նուբայի լեռների պարտիզաններից: Այս համակարգը չափազանց անկայուն է, եւ ցանկացած փուլում կարող է ձախողում տեղի ունենալ: Առաջին ճանապարհորդությանս ժամանակ ետդարձի ճանապարհին ստիպված եղա հինգ օր անցկացնել փախստականների ճամբարում, քանի որ բոլոր չվերթները հետաձգվել էին: Õ"Õ¡ÕÕ½Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ³Õ¡Õ´Õ¢Õ¡Ö€Õ¸Ö'Õ´Ô¼Õ¸Ö'Õ½Õ¡Õ¶Õ¯Õ¡Ö€Õ¨` Bars Media Այդ հարցերը ավելի մեծ լարվածություն էին ստեղծում, քան անմիջապես պատերազմի հետ կապված ռիսկերը: Ոչ պակաս կարեւոր դեր ունի կլիման. անձրեւների սեզոնի ընթացքում եւ մինչ նրանց ավարտը ճանապարհները փակ են լինում: Լավագույն դեպքում ճանապարհը դեպի նպատակակետ տեւում է 5-6 օր: Թոմ Քաթինայի մասին ֆիլմը նկարել ենք ապրիլին, երկու փուլով: Մեկնեցինք երկուսով՝ ես եւ ռեժիսոր-օպերատոր Խանե Պողոսյանը: Ընդհանուր առմամբ, Սուդանում մնացի մոտ երեք շաբաթ, իսկ Խանեն արդեն երկու ամիս է, ինչ այնտեղ է: Նա մնաց Թոմին փոխարինած հայ բժիշկների հետ եւ նկարահանում է նրանց աշխատանքային առօրյան: Õ‹Õ¸Ö'Õ¢Õ¡ Նուբայի լեռներ հասնելու համար հարկավոր է ժամանել Ջուբա: Այդտեղից պետք է թռչել դեպի Սուդանի հետ սահմանին գտնվող փախստականների ճամբար եւ շարունակել ճանապարհը ամենագնացով: Ô¹Õ¸Õ´ Õ"Õ¡Õ©Õ«Õ¶Õ¡Õ¶ Õ‹Õ¸Ö'Õ¢Õ¡ÕµÕ« Ö…Õ¤Õ¡Õ¶Õ¡Õ¾Õ¡Õ¯Õ¡ÕµÕ¡Õ¶Õ¸Ö'Õ´Ô¼Õ¸Ö'Õ½Õ¡Õ¶Õ¯Õ¡Ö€Õ¨` Bars Media Ջուբան Հարավային Սուդանի՝ ամբողջապես չկայացած պետության մայրաքաղաքն է: Մի վայր, որտեղ բոլորը քաղցած են եւ զինված, որտեղ բանակը մի տարի աշխատավարձ չի ստացել, սակայն 200 գեներալ ունի: Կոռուպցիան այնքան սարսափելի է, որ այդ բառի մեր ընկալման մեջ չի տեղավորում: Քաղաքը չունի էլեկտրականություն եւ կոյուղի, երեկոյան 7-ից գործում է պարետային ժամը, բայց արդեն 5-ից քաղաքի փողոցները դատարկ են: Բնակիչները միայն մեկ նպատակ ունեն՝ ողջ մնալ: Վարդան Հովհաննիսյանը՝ տեղացի երեխաների հետԼուսանկարը` Bars Media Կիսաքանդ օդանավակայանում մարդկանց ամբոխը ժամերով սպասում է իր չվերթին, բայց մինչեւ վերջին պահը ոչ ոք չգիտի, կհետաձգե՞ն այն, թե ոչ: Երբ մեկնում էինք հայ բժիշկների հետ, ՄԱԿ-ը հետաձգեց չվերթը, քանի որ պետությունը փակել էր օդային տարածքը: Պատճառը, ինչպես ավելի ուշ պարզվեց, պաշտպանության նախարարին պաշտոնից ազատելն էր: Փողոցները անմիջապես ամայացան, պարզ էր, որ կարող են սկսվել հերթական ռազմական գործողությունները, որոնց ընթացքում կրակում են ամենքի վրա: Ինձ հաջողվեց զրուցել ՄԱԿ-ի հումանիտար օգնության համակարգող Արամ Կեւորկյանի հետ, ով արդեն 5 տարի է ապրում է այդ մղձավանջի մեջ: Ըստ նրա՝ հույս չկա, որ մոտ ժամանակներում որեւէ բան կարող է փոխվել: Առաքելության գլխավոր նպատակն է օգնել մարդկանց եւ թույլ չտալ, որ նրանք մահանան: Õ€Õ¡Õµ Õ¢ÕªÕ«Õ·Õ¯Õ¶Õ¥Ö€Õ¨ Երբ մեր բժիշկներին առաջարկեցին ժամանակավորապես փոխարինել բժիշկ Թոմին, բոլոր երեքը միանգամից համաձայնեցին: Գեւորգ Ոսկանյանը եւ Հայկ Հովհաննիսյանը ռազմական վիրաբույժներ են, իրենց գործի իսկական նվիրյալներ: Ô±Ö€Õ´Õ«Õ¶Õ¥ Ô²Õ¡Ö€ÕÕ¸Ö'Õ¤Õ¡Ö€ÕµÕ¡Õ¶Õ¨Ô¼Õ¸Ö'Õ½Õ¡Õ¶Õ¯Õ¡Ö€Õ¨` Bars Media Շատ հետաքրքիր է Արմինե Բարխուդարյանի պատմությունը: Մասնագիտությամբ նա մանկաբարձ-գինեկոլոգ է, սովորել է Մոսկվայում: Անցյալ տարի «Ավրորայի» շնորհիվ նա իմացավ Թոմ Քաթինայի մասին եւ այնքան ոգեշնչվեց, որ խնդրեց ինձ իր համար աշխատանք գտնել Աֆրիկայում, որտեղ բժիշկների խիստ պակաս կա: Ծանոթներիս միջոցով օգնեցի նրան աշխատանքի տեղավորվել Մալինդիում (Քենիայի նավահանգստային քաղաք), որտեղ նա կես տարի աշխատել է որպես կամավոր ՝ ամեն օր կատարելով մի քանի բարդագույն վիրահատություններ: Ô¹Õ¸Õ´ Õ"Õ¡Õ©Õ«Õ¶Õ¡Õ¶ Õ¥Ö' Ô±Ö€Õ´Õ«Õ¶Õ¥ Ô²Õ¡Ö€ÕÕ¸Ö'Õ¤Õ¡Ö€ÕµÕ¡Õ¶Õ¨Ô¼Õ¸Ö'Õ½Õ¡Õ¶Õ¯Õ¡Ö€Õ¨` Bars Media Արմինեն Քենիայում էր, երբ զանգահարեցի նրան եւ հարցրեցի, արդյոք տեսականորեն նրան հետաքրքրում է ուղեւորությունը դեպի Սուդան: Արմինեն պատասխանեց, որ տեսականորեն դա իրեն ընդհանրապես չի հետաքրքրում, իսկ գործնականում նա շատ է ուզում ընդգրկված լինել: Արմինեին վերցրեցի Քենիայի մայրաքաղաք Նայրոբիից, Ջուբայում դիմավորեցի մյուս երկու բժիշկներին եւ գնացինք սարեր: Իհարկե, բոլորի առաջին տպավորությունը շոկային էր, նախեւառաջ այն փաստից, որ Թոմը միայնակ այդ քանակի հիվանդների հետ է աշխատում: Այժմ անհամբեր սպասում ենք նրանց վերադարձին, որից հետո հնարավոր կլինի հանգիստ շունչ քաշել: Ô±Ö€Õ´Õ«Õ¶Õ¥ Ô²Õ¡Ö€ÕÕ¸Ö'Õ¤Õ¡Ö€ÕµÕ¡Õ¶Õ¨, Ô³Õ¥Ö'Õ¸Ö€Õ£ ÕˆÕ½Õ¯Õ¡Õ¶ÕµÕ¡Õ¶Õ¨ Õ¥Ö' Õ€Õ¡ÕµÕ¯ Õ€Õ¸Õ¾Õ°Õ¡Õ¶Õ¶Õ«Õ½ÕµÕ¡Õ¶Õ¨Ô¼Õ¸Ö'Õ½Õ¡Õ¶Õ¯Õ¡Ö€Õ¨` Bars Media Կարծում եմ, որ «Ավրորային» հաջողվեց մեր մտածելակերպի մեջ մի շատ կարեւոր տեղաշարժի հասնել. ստացողի դերից մենք կարող ենք (եւ ցանկանում ենք) վերածվել տվողի, եւ դա ուրախություն եւ գոհունակություն է պատճառում՝ չնայած բոլոր դժվարություններին: Õ†Õ¸Ö'Õ¢Õ¡ÕµÕ« Õ°ÕºÕ¡Ö€Õ¿ ÕªÕ¸Õ²Õ¸Õ¾Õ¸Ö'Ö€Õ¤Õ¨ Ցավոք, Աֆրիկայում գաղութային համակարգը շատ բան է փչացրել: Շատ դեպքերում սպիտակ մարդուն ընկալում են իբրև «քայլող դրամապանակի», ումից հարկավոր է որեւէ բան մուրալ: Õ†Õ¸Ö'Õ¢Õ¡ÕµÕ« Õ¥Ö€Õ¥ÕÕ¡Õ¶Õ¥Ö€Õ¨Ô¼Õ¸Ö'Õ½Õ¡Õ¶Õ¯Õ¡Ö€Õ¨` Bars Media Սարերում ամեն ինչ այլ է: Նուբայի ժողովուրդը շատ զուսպ է, հպարտ, սեփական արժանապատվության զգացումով: Նրանք շատ լավ, պինդ մարդիկ են, որոնք ապրում են իրենց նիստուկացին եւ սովորույթներին հավատարիմ: Նուբացիք միշտ անկեղծորեն պատրաստ են արտահայտել իրենց երախտագիտությունը, սակայն դրա հետ մեկտեղ իրենց պահում են որպես հավասարը հավասարի հետ: Երբ նախորդ տարի Թոմը Նասիմայի ձեռքն էր խնդրում, նա երկու շաբաթ սպասեց ապագա կնոջ հարազատների պատասխանին (անհրաժեշտ էր հարսնացուի բոլոր եղբայրների համաձայնությունը) եւ անկեղծորեն մտահոգվում էր, որ կարող է այն չստանալ ՝չնայած այն բանին, որ նա բոլորի կողմից պաշտելի եւ հարազատ բժիշկն է: Անշուշտ, մենք տարբեր աշխարհներում ենք ապրում, եւ «բլուրների մարդկանց» աշխարհ սուզվելու եւ նրան ձուլվելու համար ժամանակ է հարկավոր: Թոմ Քաթինային դա հաջողվեց: Ô²ÕªÕ«Õ·Õ¯ Ô¹Õ¸Õ´Õ¨ Թոմն ինձ զարմացրեց նրանով, որ նա լիովին նորմալ մարդ է: Նա շատ ճշգրիտ է, աշխույժ, վերլուծող, լսում է լավ երաժշտություն եւ կարողանում է վայելել ուրախ պահերը: Ընդ որում, նա իսկական քրիստոնյա միսիոներ է բառից ամենաճիշտ իմաստով: Միսիոներ, ով քարոզում է ոչ թե խոսքերով, այլ արարքներով: Նուբայում Թոմն առաջարկեց ինձ մնալ իր մոտ: Բժիշկն իր կնոջ հետ իսկական նուբացու պես ապրում է կավաշեն տնակում: Այդ տանը էլեկտրականություն, հոսող ջուր, կոյուղի չկա, փոխարենը կան շատ կարիճներ: Թոմ Քաթինան՝ կնոջ հետ եւ Վարդան ՀովհաննիսյանըԼուսանկարը` Bars Media Սակայն նույնիսկ հարմարավետությունից հեռու այդ պայմաններում զգացվում էր ստեղծված օջախի ջերմությունը, որով նա անկեղծորեն եւ ուրախությամբ կիսվում էր: Թոմի օրերը միանման են սկսվում. նա արթնանում է 05:30 եւ գնում եկեղեցի: Հետո վերադառնում է տուն, թեյ կամ սուրճ խմում եւ գնում հիվանդանոց: Եթե օրը վիրահատական է, նա արագորեն հիվանդների ստուգատես է անում, կատարում է անհրաժեշտ նշանակումները եւ մտնում է վիրահատարան: Միացնում է Deep Purple կամ Pink Floyd եւ սկսում է վիրահատել: Վիրահատությունները տարբեր են՝ ոտքի թարախակույտից մինչեւ կեսարյան հատում: Ընդհանուր առմամբ Թոմն ամեն օր անում է 15-20 վիրահատություն: Իրեն օգնող թիմը բաղկացած է այդ ցեղի սեւամորթ բնակչությունից, ինչպես նաեւ բժիշկներից, ովքեր մի քանի ամսով են ժամանում: Բայց բոլոր օգնականները միմյանց փոխարինում են, իսկ Թոմը «չի հեռանում վահանակից»: Եվ ամենազարմանալին այն է, որ վիրահատարանից նա դուրս է գալիս ուժերով լի: Վիրահատական օրվան հաջորդում է շրջայցի օրը, որի ընթացքում նա զննում է բոլոր հիվանդներին, ինչպես նաեւ ընդունում է նորերին, որոնցից շատերը հիվանդանոց հասնելու համար ստիպված են լինում մի քանի оր ոտքով քայլել: Նաեւ լինում են ոչ պլանային վիրահատություններ, երբ օրվա ցանկացած պահի կարող են վիրավորների բերել: Ô¹Õ¸Õ´ Õ"Õ¡Õ©Õ«Õ¶Õ¡Õ¶ Õ°Õ¡Õµ Õ¢ÕªÕ«Õ·Õ¯Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ¥Õ¿Ô¼Õ¸Ö'Õ½Õ¡Õ¶Õ¯Õ¡Ö€Õ¨` Bars Media Երբ 2009 թվականին Սուդանի զորքերը մոտեցել էին անմիջապես Նուբայի լեռներին, տարբեր կազմակերպություններից բոլոր բժիշկները արագ կերպով տարհանվել էին: Մնացել էր միայն Թոմն ու նրա երկու տեղաբնակ ուսանողները: Արտակարգ իրավիճակում, երբ ամեն ինչ քանդվում էր, նա իրենով փոխարինեց մի ողջ համակարգ: Թոմ Քաթինան ամբողջովին իր վրա վերցրեց մարդկանց փրկելու առաքելությունը եւ զբաղվում է դրանով արդեն 9 տարի: Թոմը հազվադեպ է հանդիպում իր ընտանիքին: Նախորդ տարի նրա եղբայրներից մեկը ժամանել էր հարսանիքին, իսկ հարազատներին նա հյուրընկալվել էր մի քանի տարի առաջ, սակայն բոլոր օրերին մնացել է տանը՝ մալարիայով հիվանդ եւ, ինչպես ինքն էր ասում, երազում էր չիզբուրգերի մասին: Երեւան գալու ճանապարհին, Դուբայում դուրս եկանք, որ ռեստորան գտնենք, բայց արդյունքում գնացինք «Մաքդոնալդս»՝ բաղձալի չիզբուրգերներ ուտելու: ( ծիծաղում է – հեղ. ) Անհնար է չընկերանալ բժիշկ Թոմի հետ, այնքան նա բարի եւ բաց մարդ է: Բացի այդ, նա «սթափեցնում է» եւ օգնում կյանքի ճիշտ ուղենիշեր գտնել: Այդ մարդը զարմանալի է իր հասարակ եւ ամբողջական լինելով: Հայաստանում Թոմին ամենից շատ զարմացրել են մարդիկ, նա ասաց, որ ոչ մի ուրիշ տեղ նման ջերմության չի հանդիպել: Երկու օր Թոմը մնաց ինձ մոտ Սեւանում, որտեղ նրան 10 տարվա մեջ առաջին անգամ հաջողվեց ցերեկը քնել: Թոմ Քաթինան ՍեւանումԼուսանկարը` Bars Media Կարծում եմ, որ նա դեռ անպայման կգա Հայաստան, այս անգամ արդեն Նասիմայի հետ: Մենք նրա հետ երկար ենք զրուցել այն մասին, որ կարելի է դադար վերցնել: Վերջին տարվա մեջ նա այդ հարցում դարձել է ոչ այդքան կատեգորիկ: Թոմի առողջությունը կատարյալ չէ, բացի այդ, արդեն ընտանիք ունի եւ կնոջ հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու բնական ցանկություն: Ճիշտ է, դեպի նորմալ կյանք վերադարձը Թոմի համար ծայրահեղ անսովոր կլինի: Սովորական կյանքին վերադարձը նա դեռ չի պատկերացնում, բայց գիտակցում է, որ «մեխանիզմը» նորոգման կարիք ունի: Հավանաբար, թեմը կփորձի երկու փոխարինող բժիշկ վարձել, բայց ես վստահ չեմ, որ նրանք կունենան նույն նվիրումը, ինչ Թոմը: Վարդան Հովհաննիսյանի հետ զրուցել է Աննա Բուբուշյանը