
81 просмотры
Նոր կորոնավիրուսն այժմ գերակա է մեր օրակարգը, բայց, բարեբախտաբար, այս վտանգավոր վարակը մարդկությանը պատուհասած ամենամահացու հիվանդություններից չէ։ Այս օրերին, երբ ամբողջ աշխարհը խոսում է միայն կորոնավիրուսի մասին, կարևոր է հիշել, որ մարդկության պատմության մեջ քիչ չեն եղել համաճարակների այնպիսի օրինակներ, որոնք տարածվել են բազմաթիվ երկրներում և խլել հազարավոր և միլիոնավոր մարդկանց կյանքեր։ Սրանից փախուստ չկա։ Եվ անհրաժեշտ է հիշել, որ բոլոր համաճարակները վաղ թե ուշ նվազում են, իսկ շատերը նույնիսկ՝ վերջնականորեն հաղթահարվում։ www.tectocs.com Նախապատմական համաճարակ. Մ.թ.ա. մոտ 3000 թվական Մոտ 5000 տարի առաջ Չինաստանի մի մասում բռնկվում է խորհրդավոր հիվանդություն։ Հնագետները երկրի հյուսիս-արևելքում հայտնաբերել են մի քանի բնակավայրեր, որոնցում տները բառացիորեն լցված են կմախքներով: Համաճարակին զոհ են դարձել բոլորը՝ առանց տարիքային սահմանափակման, և այն տարածվել է այնպիսի արագությամբ, որ ողջ մնացածներն ի վիճակի չեն եղել պատշաճ կերպով թաղել մահացածներին։ Վերջին տարիներին «Համին մանգա» (Hamin Mangha) կոչվող տարածքում հայտնաբերված գտածոները Երկրի վրա համաճարակի բռնկման ամենահին օրինակներից են։ Աթենական ժանտախտ . Մ.թ.ա. 430-426թթ․ Դեռևս հայտնի չէ, թե ինչից է առաջացել այս համաճարակը, որը պատմականորեն ընդունված է համարվել ժանտախտ, թեև կան վարկածներ, որ 5 տարի շարունակ Աթենքի բնակիչների կյանքը խլած վարակը կարող էր լինել տիֆը կամ էբոլան։ Արդյունքում, այս համաճարակը, որին զոհ գնաց մոտ 100.000 մարդ, ավելի մահացու էր, քան Աթենքի և Սպարտայի միջև տեղի ունեցած արյունալի պատերազմը։ Պատմությունը մեզ ավանդել է հին հույն պատմիչ Թուկիդիդեսը։ Անտոնինուսի ժանտախտ . 165-180թթ․ Մեկ այլ խորհրդավոր համաճարակ, որը նույնպես պատմականորեն համարվում է ժանտախտ, թեև կան վարկածներ, որ դա ջրծաղիկ էր: 165թ․-ին Հռոմեական կայսրության բանակը հաղթանակով վերադարձավ տուն և ռազմավարի հետ մեկտեղ բերեց մահացու հիվանդություն, որը չխնայեց ոչ զինվորներին և ոչ էլ քաղաքացիական բնակչությանը։ Դրան զոհ գնաց մոտ 5 միլիոն մարդ։ Այս համաճարակը իր աշխատություններում նկարագրել է անտիկ բժշկագիտության դասականներից մեկը՝ Գալեն Կլավդիոսը (այստեղից էլ վարակի երկրորդ անվանումը՝ «Գալենի ժանտախտ»)։ Կիպրիանոսի ժանտախտ . մոտ 250−271թթ․ Այս մահացու վարակի պատմությունը մեզ է ավանդել եպիսկոպոս Կիպրիանոս Կարթագենցին (այդտեղից էլ անվանումը )։ Մի քանի տարի տևած համաճարակը իր զարգացման գագաթնակետին, մեկ օրվա ընթացքում խլել է մինչև 5000 մարդու կյանք։ Միայն Հռոմում սպանվել է ավելի քան մեկ միլիոն մարդ։ Հուստինիանոսի ժանտախտ ․ 541-750թթ․ Ժանտախտի պատմության մեջ փաստացի արձանագրված և մանրամասն փաստագրված առաջին համաճարակն է։ Հիվանդությունը, որը բռնկվել է բյուզանդական կայսր Հուստինիանոս Ա-ի օրոք, տարածվեց ամբողջ քաղաքակիրթ աշխարհում և իր հետևանքների մասին հիշեցրեց առնվազն երկու դար: Ընդհանուր առմամբ, համաճարակի հետևանքով զոհվել է մոտ 100 միլիոն մարդ: Ս և մահ . 1346-1353թթ․ Համաշխարհային պատմության մեջ ժանտախտի երկրորդ համաճարակն է, որը մի քանի տարի շարունակ մոլեգնեց Եվրոպայում և Արևելքում: Այս ընթացքում մահացել է մինչև 200 միլիոն մարդ, կամ երկրի ընդհանուր բնակչության մոտ 60%-ը: Ի հեճուկս մահացության ամենաբարձր ցուցանիշի, ժանտախտը խթան հանդիսացավ Եվրոպայի կտրուկ զարգազման համար՝ բոլոր առումներով (տեխնիկական, քաղաքական և այլն)։ Կոկոլիզտլիի համաճարակ . 1545-1548թթ․ Մեքսիկայում և Կենտրոնական Ամերիկայում բռնկված այս համաճարակը ընդունված է համարել լասսայի հեմոռագիկ տենդի տեսակ, թեև ժամանակակից հետազոտողները հակված են հավատալու այն վարկածին, որ ավելի քան 15 միլիոն մարդ մահացել է ոչ թե լասսայի տենդից այլ՝ տիֆից։ Համաճարակի անունը առաջացել է ացտեկների cocoliztli բառից, որը նշանակում է «վնասատու»։ Լոնդոնի մեծ ժանտախտ . 1665-1666թթ․ Սև մահվան վերջին խոշոր բռնկումը Բրիտանիայում խլել է առնվազն 100․000 մարդու կյանք, այդ թվում ՝ Լոնդոնի բնակչության մոտ 15% -ը։ Համաճարակի ավարտից հետո տեղի ունեցավ ևս մեկ ողբերգություն՝ Լոնդոնի մեծ հրդեհը, որը չորս օրվա ընթացքում ավերեց քաղաքի մեծ մասը: Մարսելի ժանտախտ . 1720-1722թթ․ Ժանտախտի համաճարակը, որը սկսվեց Մարսելի նավահանգստում և այնուհետև ընդգրկեց Պրովանսի մի քանի այլ քաղաքներ, սպանեց առնվազն 100․000 մարդու: Երեք տարվա ընթացքում Մարսելի բնակչության մեկ երրորդը զոհ գնաց այս ժանտախտին։ Խոլերայի համաճարակ. 19-րդ դար 19-րդ դարի ընթացքում աշխարհը երեք անգամ բախվել է խոլերայի սարսափելի համաճարակին: Առաջին՝ 1816–1826թթ․ բռնկումը Եվրոպայում և Ասիայում սպանեց առնվազն 100․000 մարդու, երկրորդը՝ 1829-1851թթ․ համաճարակը ոչ պակաս մահացու էր և տարածվել էր նաև Հյուսիսային Ամերիկայում: Իսկ երրորդ՝ 1852-1860թթ․ համաճարակը, որն իր ծավալներով ամենից ընդգրկունն էր, խլեց ավելի քան 1 000 000 մարդու կյանք: Ժանտախտի երրորդ համաճարակ ․ 1855−1960թթ․ Մի քանի տասնամյակի ընթացքում ժանտախտը տարածվեց բնակեցված բոլոր մայրցամաքներում ՝ դառնալով մարդկության պատմության մեջ ամենամամահացու պանդեմիաներից մեկը: Մահացածների ճշգրիտ թիվն անհայտ է, բայց միայն Չինաստանում և Հնդկաստանում այն խլեց առնվազն 12 միլիոն մարդու կյանք: Գրիպի համաճարակ ․ 1889-1890թթ․ 19-րդ դարի վերջին բռնկված այս համաճարակը երկու տարվա ընթացքում խլեց ավելի քան 1 միլիոն մարդու կյանք՝ ամբողջ աշխարհում: Համաճարակի հարուցիչը H3N8 շտամն էր։ Իսպանական գրիպ ․ 1918-1920թթ․ A տեսակի H1N1 ենթատեսակի գրիպով վարակվել էր ավելի քան կես միլիարդ մարդ։ Պատմություն մեջ վարակվածների և մահացածների թվով գրիպի ամենազանգվածային այս համաճարակը մի քանի տարվա ընթացքում խլել է մոտ 100 000 000 մարդու կյանք։ Ընդհանուր առմամբ իսպանական գրիպից մահացել էր մարդկության բնակչության 5%-ը։ Ասիական գրիպ ․ 1957-1958թթ․ Չինաստանում սկիզբ առած համաճարակը պայմանավորված էր նոր տեսակի վիրուսով, որն իրենից ներկայացնում էր արդեն իսկ գոյություն ունեցող թռչնագրիպի մի քանի տեսակների «յուրօրինակ խառնուրդ»։ Համաճարակի արագ տարածումը ասիական երկրներում և ԱՄՆ-ում հանգեցրեց ավելի քան 1 100 000 մարդկանց մահվան։ Հոնկոնգյան գրիպ ․ 1968-1969թթ․ A տեսակի H2N2 ենթատեսակի գրիպի վիրուսին պահանջվեց մոտ տասը տարի՝ մուտացիայի արդյունքում H3N2 ենթատեսակի գրիպի վերածվելու համար, որը և դարձավ Հոնկոնգյան գրիպի հարուցիչը։ Այս համաճարակն ամբողջ աշխարհում խլեց մոտ 1 000 000 մարդու կյանք։ ՄԻԱՎ-ի համաճարակ . 1980 թվականից ի վեր Արդեն ավելի քան կես դար է, ինչ մարդկությունը պայքարում է մարդու իմունային անբավարարության վիրուսի դեմ: Այս ընթացքում հաղթահարել հիվանդությունը չի հաջողվել, թեև հակավիրուսային թերապիան կարող է դանդաղեցնել հիվանդության ընթացքը: Ընդհանուր առմամբ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը խլել է ավելի քան 35 միլիոն մարդու կյանք, և դեռ շարունակում է։ Խոզի գրիպ- A/H1N1 համաճարակ. 2009–2010թթ․ H1N1-ը, որն ավելի հայտնի է որպես «խոզի գրիպ», տարածվել էր գրեթե ամբողջ մոլորակում։ Այս համաճարակը խլեց ավելի քան 600․000 մարդու կյանք՝ դառնալով 21-րդ դարի ամենամահացու համաճարակներից մեկը։ Էբոլայի համաճարակ Արևմտյան Աֆրիկայում . 2013–2015թթ․ Արևմտյան Աֆրիկայում բռնկված համաճարակը այս տարածաշրջանի պատմության մեջ առաջինն էր իր մասշտաբներով, և ինչպես ցույց տվեց ընթացքը, մասնագետները, ովքեր փորձ չունեին նման ծավալի վարակի դեմ պայքարում, պատրաստ չէին։ Միջազգային հանրության օգնությամբ միայն հնարավոր եղավ դադարեցնել համաճարակը, բայց, այնուամենայնիվ, մահացավ ավելի քան 11․000 մարդ: Õ€Õ¡Õ´Õ¡Õ³Õ¡Ö€Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ´Õ¥Õ¯ Õ¶Õ¯Õ¡Ö€Õ¸Ö'Õ´