
53 просмотры
Ներկայացնում է « Ժեստ » հոգեբանական կենտրոնի հոգեբան Կիմա Գևորգյանը : Փոքր տարիքում երեխաներն ունենում են շատ վախեր: Յուրաքանչյուր վախ ունի իր պատճառը և միայն այն պարզելու դեպքում կարելի է օգնել երեխային ազատվել այդ վախից և ներշչել, որ նա տանը լիովին անվտանգ է, և որ ոչինչ իր հետ չի պատահի: Վախի հիմնական պատճառ կարող են լինել հենց իրենք` ծնողները: Նրանք հաճախ վախեցնում են իրենց երեխաներին` չգիտակցելով դրանց հետևանքները: Օրինակ`«եթե չուտես ճաշիկդ, գայլը կգա ու կուտի քեզ»: Մեր այս «անմեղ» թվացող արտահայտությունն իրականում տպվում է երեխայի հիշողության մեջ, և երեխան, տանը մենակ մնալով, մտածում է, որ իսկապես կարող է գայլը գալ ուտել իրեն: Սթրեսային իրավիճակը դպրոցում կամ բակում ընկերների հետ նույնպես կարող է վախի պատճառ դառնալ: Երեխայի հոգեբանական վիճակը կարելի է բացահայտել խաղի միջոցով: Մանկական վախերի բացահայտման լավագույն միջոցը նկարչությունն է, ծեփոնով աշխատելը կամ այլ ինտերակտիվ խաղերը: Խնդրեք երեխային՝ նկարի իր վախը կամ պատկերի այն իրավիճակը, որը վախեցնում է իրեն: Եվ եթե ինքնուրույն չեք կարողանում հաղթահարել այս խնդիրը, պետք է դիմեք մանկական հոգեբանի: Վախերից ազատվելու համար պետք է տանից դուրս գալուց առաջ բացատրել երեխային՝ ուր եք գնում և երբ եք գալու, քանի որ երեխան սպասում է Ձեզ: Ձեր բացակայության ժամանակ երեխային առաջարկեք որևէ հետաքրքիր խաղ կամ զվարճալի գիրք: Ուրիշների ներկայությամբ երբեք մի խոսեք երեխայի վախերից և մի կենտրոնացեք դրա վրա: Տուն վերադառնալիս քաղցրավենիք կամ փոքրիկ նվեր բերեք երեխային, որպեսզի նա իրեն անտեսված չզգա: Եվ եթե երեխան պատմում է իր վախերի մասին, երբեք մի ծիծաղեք կամ ամոթանք տվեք: Երեխաներին տանը մենակ թողնելու համար կոնկրետ տարիք չկա: Հոգեբանները խորհուրդ են տալիս հետևել`երեխան պատրա՞ստ է տանը մենակ մնալ: Եթե երեխան ինքն է ասում, որ ուզում է տանը մենակ մնալ, ապա օգտվեք այդ հնարավորությունից՝ նախապես պահպանելով անվտանգության կանոնները: Այս երևույթը պատահում է 5 տարեկանում: Այդ տարիքում երեխան հասկանում է՝ ի՞նչ է անվտանգությունը, ովքե՞ր են «հարազատներ», ովքեր`«օտարներ», ու՞մ առաջ պետք է դուռ բացել, և ում առաջ` ոչ: Բայց պետք չէ չարաշահել և երկար ժամանակ երեխային թողնել մենակ: Սկսեք 10-15 րոպեից, ու միայն այն դեպքում, երբ շատ անհրաժեշտ է: ÔµÕ©Õ¥ Õ¤Õ¸Ö'Ö" Õ·Õ¡Õ¿ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯ Õ¶Õ¾Õ«Ö€Õ¥Ö" Õ¥Ö€Õ¥ÕÕ¡ÕµÕ«Õ¶, Õ¦Õ£Õ¸Ö'Õ·Õ¸Ö€Õ¥Õ¶ Õ´Õ¸Õ¿Õ¥Õ¶Õ¡Ö" Õ¶Ö€Õ¡ ÕÕ¶Õ¤Ö€Õ«Õ¶, Õ¡ÕºÕ¡ Õ°Õ¥Õ·Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ´Õ¢ Õ¯Õ°Õ¡Õ²Õ©Õ¡Õ°Õ¡Ö€Õ¥Ö" Õ¶Ö€Õ¡ Õ¾Õ¡ÕÕ¥Ö€Õ¨: նյութի աղբյուրը՝ zhest.am