
99 просмотры
Մեծ Բրիտանիայում ցավազրկող դեղերի վաճառքի նոր կանոնները վերաբերում են կոդեին պարունակող պատրաստուկներին: Այն հերոինի նման օպիատ է: Կոդեինը հզոր ցավազրկող միջոց է, սակայն բժիշկները նախազգուշացնում են. նրա կիրառումը թույլատրելի է միայն սուր ցավերի պաշարման համար: Անհրաժեշտ է պատասխանել կոդեին պարունակող պատրաստուկների վաճառքի նոր կանոնների հետ կապված բնակչության մոտ ծագած մի շարք հարցերին: Որքա՞ն ժամանակ անց է կոդեինի նկատմամբ կախյալություն առաջանում: Ô²ÕªÕ«Õ·Õ¯Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶, Õ¸Ö€ ÕºÕ¡Õ¿Ö€Õ¡Õ½Õ¿Õ¸Ö'Õ¯Õ« Õ´Õ·Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¯Õ«Ö€Õ¡Õ¼Õ´Õ¡Õ¶ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ¯Õ¡ÕÕµÕ¡Õ¬Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ§ Õ¦Õ¡Ö€Õ£Õ¡Õ¶Õ¡Õ¬ Õ¡Ö€Õ¤Õ¥Õ¶ Õ¹Õ¸Ö€Ö€Õ¸Ö€Õ¤ Ö…Ö€Õ¨: ÕˆÖ€Õ¸ÕžÕ¶Ö" Õ¥Õ¶ Õ¯Õ¡ÕÕµÕ¡Õ¬Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¡ÕÕ¿Õ¡Õ¶Õ«Õ·Õ¶Õ¥Ö€Õ¨: Կոդեինն առաջացնում է քրոնիկական գլխացավեր, որոնք հետագայում մարդուն դրդում են կոդեինի հիմքով ցավազրկողների ընդունման: Սա նշանակում է, որ առաջանում է ցավազրկողների ընդունման փակ ցիկլ: Կոդեինից կախյալ մարդիկ ամեն օր հաբերի ընդունման սուր անհրաժեշտություն են զգում: Ի՞նչ անել, եթե Ձեզ թվում է, որ կոդեինից կախյալություն ունեք: Փորձագետները խորհուրդ են տալիս բոլոր նրանց, ովքեր համարում են, որ կախյալություն ունեն կոդեինի կամ ցանկացած ցավազրկողի նկատմամբ, անհապաղ խորհրդակցել բժշկի հետ: Թերապևտը կգնահատի ախտանիշները և եթե հաստատի կախյալությունը, խորհուրդ կտա, թե ինչպես վերացնել ծագած խնդիրը: Որքա՞ն մարդ կախյալություն ունի կոդեինից: Ըստ Մեծ Բրիտանիայի հատուկ խորհրդարանական հանձնաժողովի հաշվարկների, միայն այս երկրում այդ մարդկանց թիվը կազմում է մոտավորապես 30 հազար, և դա ընդամենը պաշտոնապես գրանցված տվյալներն են: Կոդեին կա բնակչության մեջ տարածված որոշ պատրաստուկների մեջ՝ «Տերպինկոդ», «Կոդտերպին» հաբեր (Tabulettae «Terpincodum»)՝ 0,008 գ, «Սեդալ-М» հաբեր՝ 10 մգ, «Կոդելակ» հաբ՝ 8 մգ: Կոդեինը հանդիսանում է նաև «Պենտալգին», «Սոլպադեին», «Սեդալգին» հաբերի, ինչպես նաև «Կոֆեքս» հակահազային օշարակի բաղադրիչ մասը: 0,01 գ քանակությամբ կոդեինը կոֆեինի հետ միասին մտնում է գլխացավի դեմ «Կաֆետին» հաբերի բաղադրության մեջ: Այն մտնում է նաև Նուրոֆեն պլյուս հաբերի բաղադրության մեջ: Մեկ հաբ Նուրոֆեն պլյուսը պարունակում է 12,8 մգ կոդեին ֆոսֆատ հեմիհիդրատ (8 մգ կոդեին հաշվարկով) Նյութի աղբյուրը՝ online-apteka.am