
77 просмотры
Խնձորը հրաշալի միրգ է, այն հազվադեպ հատկություններ ունի ու շատ օգտակար է։ Այս միրգը հայտնի է արժեքավոր վիտամինների պարունակությամբ։ Խնձորի գրեթե 80%-ը կազմված է ջրից։ Մնացածը բջջանյութ է, օրգանիկ թթուներ ու ածխաջրեր։ Ամենաօգտակարը նոր հավաքած խնձորներն են։ Դրանք առավել հագեցած են օգտակար նյութերով։ Խնձորը հարուստ է պեկտինով, որը լավացնում է աղիների աշխատանքն ու մաքրում է դրանք, պարունակում է Е, В, А, С վիտամիններ։ Այն հարուստ է նաև միներալներով, որոնց շարքում են կալցիումը, մագնիումը, երկաթը, ցինկը, քլորը, ծծումբը, պղինձը։ Խնձորի կալորիականությունը կախված է դրա տեսակից։ Միջինում կարմիր խնձորի էներգետիկ արժեքը 47 Կկալ է, իսկ կանաչինը՝ մոտ 35 Կկալ։ Դիետաների ժամանակ հենց կանաչ խնձորն է խորհուրդ տրվում ուտել։ Երիտասարդացնող էֆեկտ Չնայած արժեքավոր բաղադրությանը՝ խնձորի գլխավոր հարստությունը հակաօքսիդանտներն են, որոնք նպաստում են մեր օրգանիզմի երիտասարդացմանը։ Այս նյութերի պարունակությամբ խնձորն առաջատար է մրգերի շարքում։ Հենց հակաօքսիդանտների շնորհիվ է խնձորը դանդաղեցնում օրգանիզմի ծերանալը։ Իջեցնում է արյան ճնշումը Խնձորի մեջ եղած երկաթը բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը։ Այն հատկապես օգտակար է մեծ քանակությամբ արյան կորստի ու սակավարյունության դեպքում։ Բացի այդ, այս միրգը խորհուրդ է տրվում հիպերտոնիկներին։ Այն իջեցնում է արյան ճնշումը, քանի որ հանում է օրգանիզմից ավելորդ աղն ու ջուրը։ Լավացնում է մարսողությունը Խնձորի մեջ կա բորաթթու, սալիցիլաթթու ու կիտրոնաթթու։ Դրանք լավացնում են մարսողությունը՝ խթանելով լեղիի ու ստամոքսային հյութի արտադրությունը։ Խնձորի բուսական բջիջը բնական սորբենտ է, որը թույները հանում է օրգանիզմից։ Նվազեցնում են խոլեստերինի մակարդակը Խնձորի հյուսվածքները կլանում են աղիների ճարպերը, ինչը հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի նվազեցմանը։ Սննդաբանները եզրահանգել են, որ երեք շաբաթ խնձորի դիետայից հետո խոլեստերինի պարունակությունը կարող է նվազել 30%-ով։ Պաշտպանում են քաղցկեղից ԱՄՆ-ի Կոռնելի համալսարանի գիտնականները պարզել են, որ խնձորի էքստրակտն իսկապես կանխում է քաղցկեղի բջիջների առաջացումը։ Հակացուցումներ Թարմ խնձորը խորհուրդ չի տրվում խոց ունեցող մարդկանց` հատկապես 12-մատնյա աղիի, քանի որ դրա մեջ եղած թթուն գրգռում է հիվանդ լորձաթաղանթը։ Իսկ ահա եփած վիճակում (ընկուզեղենով ու մեղրով) կարելի է։ Այն և՛ համեղ է, և՛ օգտակար։ Read more: https://armeniasputnik.am/