
145 просмотры
Թթվաշ հատիկներով այս պտուղը կարող է մեծ օգուտ բերել մարդուն, այնինչ շատերը թերագնահատում են այն։ Հոնի օգտակարության մասին ընթերցեք Sputnik Արմենիայի նյութում։ Հոնի հայրենիքը Փոքր Ասիան է և Կովկասը, բայց հիմա այս բույսն աճում է Եվրոպայից մինչև Ուրալ ընկած տարածքում։ Անկախ դրանից, հոնը մինչ օրս իր արժանի գնահատականը չի ստացել, թեև, օրինակ, վիտամին C ավելի շատ է պարունակում, քան հաղարջն ու մասուրը։ Սակայն սա հոնի հարուստ քիմիական բաղադրության միայն մի մասն է։ Այն պարունակում է А և Р վիտամին, օրգանական թթուներ (խնձորի և կիտրոնի), ֆլավոնիդներ, տանիններ, աղաղանյութեր, բջջանյութ, պեկտիններ, եթերային յուղ։ Բացի այդ, հոնի հյութալի պտուղները մեծ քանակությամբ կալիումի, երկաթի, կալցիումի, ծծմբի և մագնեզիումի աղեր են պարունակում։ Հոնը հարուստ է նաև ամենաարժեքավոր միկրոտարրերով` երկաթ, նատրիում, կալիում, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում և այլն։ Թարմ հոնի 100 գրամի էներգետիկ արժեքը 45 կկալ է, չորացրածինը` 209 կկալ, իսկ մուրաբայի 100 գրամը` 220 կկալ։ Հոնը կանխում է մազանոթների փխրունությունն ու նպաստում անոթների պատերի ամրացմանը։ Այս պտուղը նպաստում է նաև օրգանիզմի մաքրման գործընթացին, գլխուղեղի անոթներում ճնշման և ընդհանուր արյան ճնշման կարգավորմանը։ Հոնը կանխում է սկլերոզի զարգացումն ու վերացնում գլխացավը։ Իսկ հոնի մուրաբան կամ թուրմը խորհուրդ է տրվում գրիպի, անգինայի և սակավարյունության դեպքում։ Բուժիչ հատկություններով են օժտված նաև տերևները, որոնք միզամուղ և լեղամուղ հատկություն ունեն, նույնիսկ իջեցնում են արյան մեջ շաքարի մակարդակը։ Չորացրած տերևները եփում են և խմում սովորական թեյի նման։ Օգտակար հատկություններ տղամարդկանց համար Վիտամիններով հարուստ հոնը հիանալի տոնուս է ապահովում մկանային և նյարդային համակարգին, օգնում է արագ վերականգնվել ծանրաբեռնվածությունից հետո։ Հատկապես ծանր պայմաններում աշխատող տղամարդիկ հոնի միջոցով կարող են օրգանիզմը մաքրել թունավոր նյութերից և օգտակար տարրերով հարստացնել այն։ Օգտակար հատկություններ կանանց համար Հոնը դրական ազդեցություն է ունենում արյան շրջանառության և նյարդային համակարգի վրա։ Խոհանոց Հոնի պտուղները վառ արտահայտված տտիպության պատճառով հազվադեպ են ուտում հում վիճակում։ Որպես կանոն` հոնն ավելացնում են կոմպոտների ու կիսելների մեջ կամ մուրաբա եփում։ Մսից պատրաստվող կերակրատեսակները կարելի է համեմել հոնի եփահյութով։ Հոնը նաև չորացնում են և սառեցնում։ Õ€Õ¸Õ¶Õ¨ Õ¾Õ¶Õ¡Õ½Õ¡Õ¯Õ¡ÕžÖ€ Õ§ Հոնում առկա կենսատարրերը շատ ակտիվ են և խթանող ու տոնուսավորող ազդեցություն են թողնում նյարդային համակարգի վրա, այնպես որ խորհուրդ չի տրվում հոն օգտագործել քնելուց առաջ։ ÕˆÖ€Õ¸Õ·Õ¡Õ¯Õ« Õ¦Õ£Õ¸Ö'Õ·Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ Õ¤Ö€Õ½Ö‡Õ¸Ö€Õ¥Õ¶ Õ¶Ö€Õ¡Õ¶Ö", Õ¸Õ¾Ö"Õ¥Ö€ Õ¡Ö€ÕµÕ¡Õ¶ Õ¢Õ¡Ö€Õ±Ö€ Õ³Õ¶Õ·Õ´Õ¡Õ¶ Õ¯Õ¡Õ´ Õ´Õ¡Ö€Õ½Õ¸Õ²Õ¡Õ¯Õ¡Õ¶ Ö…Ö€Õ£Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ¥Õ¿ Õ¯Õ¡ÕºÕ¾Õ¡Õ® ÕÕ¶Õ¤Õ«Ö€Õ¶Õ¥Ö€ Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¶Ö‰ Հոնը հակացուցված է նաև նյարդային գերգրգռվածության և հոգեկան խանգարումների ժամանակ։ Այս պտղի օգտագործումը պետք է սահմանափակել նաև անհատական անհանդուրժողականության դեպքում։ Ալերգիկ ռեակցիաները կարող են ցանի տեսքով արտահայտվել մաշկի վրա։