
57 просмотры
Օրեր առաջ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել Երևանում օդի աղտոտվածության պատճառների և հետևանքների մասին։ Ռեկտորը նշել էր, որ մթնոլորտային օդի աղտոտվածությունը մահացության առաջատար պատճառներից է: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպութան վերջին տվյալների՝ օդի աղտոտվածության խնդիրը բնորոշ է գործնականում աշխարհի գրեթե բոլոր պետություններին: Միջազգային տվյալները վկայում են, որ մեր մոլորակի 10 մարդուց 9-ը շնչում են աղտոտված օդ, և այն տարեկան 7 միլիոն մարդու մահվան պատճառ է դառնում, ընդորում, վաղաժամ մահերի 91%-ը գրանցվում է ցածր և միջին եկամուտներ ունեցող երկրներում: Հրապարակված տվյալների, առողջապահական, բնապահպանական կարևոր հարցի շուրջ Oragir.news -ը զրուցեց բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանի հետ: Մասնագետը նշում է, որ Երեւանում այսօր օդի աղտոտվածության խնդիրը խիստ արդիական է: Նրա խոսքով` «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգական պատահարի, պայթյունի հետևանքով առաջացած փոշին հագեցած է եղել քիմիական տարրերով: Դոցենտ Վարդանյանը, հիմնվելով ԱՀԿ տվյալների վրա, փաստում է` օդի աղտոտվածությունն առողջության համար անհետևանք չի մնում: «Օդի ավազանի աղտոտման խնդիրը մարտահրավեր է ամբողջ աշխարհի համար, սակայն պետական մակարդակով աշխարհում մշակվում են ծրագրեր օդի ավազանի աղտոտման դեմ պայքարի համար: Խնդրի հաղթահարմանը անհրաժեշտ է ավելացնել կանաչ տարածքները, ջրային մակերեսները, բարելավել հասարակական տրանսպորտի վիճակը, կանոնակարգել քաղաքում իրականացվող շինարարությունը, սանպաշտպան գոտիներ ստեղծել քաղաքում առկա հանքերի տարածքներում և այլն»,- հավելում է նա: ԵՊԲՀ դոցենտը աղետների հետևանքով առաջացած հրդեհների պատճառով օդի աղտոտվածության վտանգները և վնասակար ազդեցությունը նվազեցնելու նպատակով հանրությանը խորհուրդ է տալիս կատարել հետևյալ պարզ քայլերը․ 1. Ô½Õ¸Ö'Õ½Õ¡ÖƒÕ¥Ö" Õ¾Õ¡Õ² Õ¡Õ¼Õ¡Õ¾Õ¸Õ¿ÕµÕ¡Õ¶ Õ¬Õ«Õ¶Õ¥Õ¬ Õ¤Ö€Õ½Õ¸Ö'Õ´Ö‰ Õ•Ö€Õ¾Õ¡ Õ¡ÕµÕ¤ ÕªÕ¡Õ´Õ«Õ¶ Ö…Õ¤Õ¸Ö'Õ´ Õ½Õ´Õ¸Õ£Õ« Õ¡Õ¼Õ¡Õ¾Õ¥Õ¬Õ¡Õ£Õ¸Ö'ÕµÕ¶ Ö"Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¶ Õ§Ö‰ 2. Õ€Õ¶Õ¡Ö€Õ¡Õ¾Õ¸Ö€Õ«Õ¶Õ½ Ö"Õ«Õ¹ Õ¤Ö€Õ½Õ¸Ö'Õ´ Õ¥Õ²Õ¥Ö", Õ°Õ¡Õ¿Õ¯Õ¡ÕºÕ¥Õ½ Õ·Õ¸Õ£ ÕªÕ¡Õ´Õ¥Ö€Õ«Õ¶Ö‰ 3. Եթե պետք է դուրս գաք փողոց, ապա թոքային, սիրտ-անոթային, ալերգիկ հիվանդություններով տառապողները պետք է իրենց հետ վերցնեն անհրաժեշտ դեղամիջոցները։ 4. Մի բացեք պատուհանները, հատկապես գիշերը և վաղ առավոտյան, հնարավորության դեպքում օգտագործեք օդորակման և օդի մաքրման համակարգեր: 5. ÕŠÕ¡Õ¿Õ¸Ö'Õ°Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶ Õ¯Õ¡ÕÕ¥Ö" ÕÕ¸Õ¶Õ¡Õ¾ Õ·Õ¸Ö€Õ¥Ö€ Ö‡ ÕºÕ¡Ö€Õ¢Õ¥Ö€Õ¡Õ¢Õ¡Ö€ ÖƒÕ¸ÕÕ¥Ö"Ö‰ 6. Ô¿Õ¡Õ¿Õ¡Ö€Õ¥Ö" Õ¢Õ¶Õ¡Õ¯Õ¥Õ¬Õ« Ö‡ Õ¡Õ·ÕÕ¡Õ¿Õ¡Õ¿Õ¡Õ¶Ö"Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¿Õ¡Ö€Õ¡Õ®Ö"Õ¶Õ¥Ö€Õ¸Ö'Õ´ ÕÕ¸Õ¶Õ¡Õ¾ Õ´Õ¡Ö"Ö€Õ¸Ö'Õ´Ö‰ 7. Օգտակար է նաև ջրով տարաներ դնել՝ օդի խոնավությունը բարձրացնելու համար։ 8. ÕˆÕ²Õ¸Õ²Õ¥Ö" Ö"Õ«Õ©Õ¨ Ö‡ Õ¯Õ¸Õ¯Õ¸Ö€Õ¤Õ¨: 9. Օրական մի քանի անգամ ցնցուղ ընդունեք։ 10. Սահմանափակեք ֆիզիկական ակտիվությունը։ 11. Եթե առկա է ծուխ՝ կրեք պաշտպանիչ դիմակներ, որոնք պետք է խոնավացնել, իսկ պատուհանների ու դռների բացվածքները խոնավ շորով մեկուսացնել։ Մասնագետը հիշեցնում է՝ եթե տեղեկացված ես, ուրեմն զինված ես, հետեւաբար՝ այս պարզ քայլերը իմանալու եւ անելու դեպքում հնարավոր է նվազեցնել օդի աղտոտվածության վնասակար ազդեցությունը: