
107 просмотры
Զուր չէ, որ հապալասը համարվում է «էլիտար» հատապտուղ։ Հապալասի օգտակարության և դրա չափից շատ օգտագործման դեպքում հնարավոր հետևանքների մասին՝ Հուլիսին տրվում է շատ համեղ ու օգտակար մի հատապտղի՝ հապալասի սեզոնի մեկնարկը։ Մանուշակագույն պտուղներն աճում են Հյուսիսային կիսագնդի ամբողջ տարածքում։ Հապալասն ուտում են թարմ վիճակում, նաև կոմպոտներ, մուրաբա և ժելե են պատրաստում դրանից։ Հակաբորբոքային միջոց Հապալասի օգտակարությունը պայմանավորված է դրանում մեծ քանակությամբ С և К վիտամինների առկայությամբ։ Հենց այդ պատճառով այն խորհուրդ են տալիս իբրև հակաբորբոքային միջոց, որը կարգավորում է նաև նյութափոխանակությունը։ Դանդաղեցնում է ծերացման գործընթացը Հապալասը հակաօքսիդանտների աղբյուր է, որոնք, ինչպես հայտնի է, չեզոքացնում են ազատ ռադիկալների օքսիդացնող հատկությունները։ Ավելի պարզ ասած՝ դանդաղեցնում են բջիջների ծերացումը: Հետազոտությունների համաձայն՝ հզոր հակաօքսիդանտների պարունակությամբ հապալասը գերազանցում է մյուս բոլոր մրգերին ու բանջարեղենին։ Ի դեպ, նույն այդ հակաօքսիդանտները պայքարում են նաև սթրեսի հետևանքների դեմ։ Ազդեցությունը ուղեղի վրա Հապալասը դանդաղեցնում է գլխուղեղի բջիջների ծերացումը և պաշտպանում ռադիոակտիվ ճառագայթման վնասակար ազդեցությունից։ ÕŽÕ¥Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ£Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¶ÕµÕ¡Ö€Õ¤Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ¨ Հատապտուղը պարունակում է միկրոէլեմենտներ, որոնք օգնում են կանխել ուռուցքային, սրտանոթային հիվանդությունները, վերականգնում են ոչ միայն ուղեղի բջիջները, այլ նաև նյարդային համակարգը, ինչպես նաև օգնում են պահպանել լավ տեսողությունը և մաշկի առաձգականությունը։ Ô²Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¶Õ½Õ¿Õ¾Õ¡Õ®Ö"Õ¨ Հատապտուղների վրա երևացող նստվածքը նույնքան օգտակար է, որքան դրա պտղամիսն ու կաշին։ Դրանք պրոբիոտիկներ են, որոնք հատապտուղը պաշտպանում են վարակներից և միջատներից։ Հատապտուղը կարելի է և չլվանալ, բայց միայն այն դեպքում, եթե այն աճեցրել և հավաքել են մաքուր պայմաններում։ Հապալասի էքստրակտը խնդիրներ ունեցող մաշկի և գլխամաշկի համար արտադրվող կոսմետիկ միջոցների կարևոր բաղադրիչ է։ Այն նվազեցնում է բորբոքումները, նպաստում է կոլագենային թելիկների վերականգնմանը, ունի հակատարիքային հզոր ազդեցություն։ Õ€Õ¡Õ¿Õ¡ÕºÕ¿Õ¸Ö'Õ²Õ¨ ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ Ö…Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¥Õ¬ Õ¹Õ¡ÖƒÕ¡Õ¾Õ¸Ö€ Չնայած մի շարք օգտակար հատկանիշներին՝ այս հատապտղի չափից շատ օգտագործումը կարող է ոչ այնքան լավ հետևանքներ ունենալ։ Հապալասը կարող է վնասակար լինել ստամոքսի բարձր թթվայնություն ունեցող մարդկանց համար։ Դրա չարաշահումը կարող է հանգեցնել գլխապտույտի և սրտխառնոցի։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում օգտագործել օրական 200 գրամից ոչ ավել։ Բացի այդ, հապալասը ունի նաև լուծողական ազդեցություն և մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում կարող է վնաս հասցնել՝ առաջացնելով դիարեա, մետեորիզմ և փքվածություն։ Read more: https://armeniasputnik.am/