
91 просмотры
Բժիշկ-գաստրոէնտերոլոգ, էնդոսկոպիստ Նատալյա Կուրգանսկայան Москва 24 -ի հարցազրույցում նշել է, որ բերանում չորության եւ կպչունության զգացողությունը կարող է բազմաթիվ հիվանդությունների ախտանշան լինել։ «Բերանում չորությունը կարող է վկայել գաստրիտի, խոլեցիստիտի, դուոդենիտի մասին։ Բայց դրանց սովորաբար ուղեկցում են նաեւ այլ նշաններ՝ այրոց, դառնահամ բերանում, սպիտակ կամ դեղին փառ լեզվի վրա»,- նշել է բժիշկը։ Նրա խոսքով՝ չորությունը բերանում կարող է նաեւ ահազանգել Շեգրենի զարգացող ախտանշանի մասին. դա միավորող հյուսվածքի աուտոիմունային ախտահարումն է։ «Հիվանդը նաեւ կարող է չորություն զգալ աչքերում, քթի մեջ, կոկորդում, մաշկին։ Դեպքերի մեծ մասում Շեգրենի ախտանշանը ախտորոշվում է 40-ից բարձր տարիք կանանց մոտ»,- բացատրել է գաստրոէնտերոլոգը; Մասնագետը նաեւ տեղեկացրել է, որ չորությունը բերանում առաջ է գալիս նաեւ սննդային վարքի խախտման դեպքում՝ բուլիմիա, անորեքսիա, կամ վնասվածքների, վիրահատության ժամանակ գլխի եւ պարանոցի շրջանում առաջացող նյարդերի վնասվածքների հետեւանքով։ Õ‰Õ¸Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Õ¢Õ¥Ö€Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ§ Õ¶Õ¡Õ¥Ö' Õ¾Õ¯Õ¡ÕµÕ¥Õ¬ Õ©Ö"Õ¡Õ£Õ¥Õ²Õ±Õ¥Ö€Õ« Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ´Õ¡Õ½Õ«Õ¶, Õ¥Ö€Õ¢ Õ©Ö"Õ« Õ°Õ«Õ´Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¸Ö'Õ²Õ«Õ¶ ÖƒÕ¡Õ¯Õ¾Õ¥Õ¬ Õ§ Ö"Õ¡Ö€Õ¯ Õ¯Õ¡Õ´ Õ¾Õ¡Ö€Õ¡Õ¯Õ« ÕºÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼Õ¸Õ¾Ö‰ Բերանում չորության տարածված բարդություններ են կարիեսը, գինգիվիտը եւ սնկային վարակները, օրինակ՝ բերանի խոռոչի կանդիդոզը, նշել է բժիշկը։ Նա նաեւ նշել է, որ բերանը կարող է չորանալ, երբ օրգանիզմը ջրազրկվել է չափից ավելի քրտնարտադրության, տենդի, փսխման, լուծի, արյան կորստի կամ այրվածքի պատճառով։ Այդպես հաճախ պատահում է հղիների կամ կերակրող մայրերի մոտ հորմոնալ փոփոխությունների պատճառով։ «Անհարմարության զգացողություն բերանում կարող են առաջացնել նաեւ դեպրեսիայի, բարձր ճնշման դեղամիջոցները, որոշ հակահիստամինային, հակաայտուցային եւ ցավազրկող դեղամիջոցներ»,- նշել է բժիշկը։ Քանի դեռ անհարմարության զգացողության պատճառները չեն պարզվել, կարեւոր է հետեւել բերանի հիգիենային։ Անպայման պետք է ատամները մաքրել օրը երկու անգամ, իսկ ուտելուց հետո բերանը ողողել պարզ ջրով։ Բացի այդ, կարելի է պատրաստել հատուկ լուծույթ. մեկ լիտր ջրին ավելացնել մեկական թեյի գդալ աղ եւ սոդա։ Պետք է նաեւ շնչել քթով, ոչ թե բերանով, այդ թվում եւ գիշերը։ Ավելի լավ է խուսափել կոֆեինի եւ ալկոհոլի օգտագործումից, օգտագործել օդը խոնավեցնողներ, հատկապես քնի ժամանակ։ Օրվա ընթացքում խոնավության փոխանակումը կարգավորելու համար կարեւոր է խմել ջուր կամ առանց շաքարի հեղուկներ՝ փոքր կումերով, ինչպես ուտելիս, այնպես էլ դրանից հետո։ Թքարտադրությանը նպաստում են մաստակները կամ շաքար չպարունակող ծծովի կոնֆետները։